СТАНЬ VIP
Илон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявлений

Ռուբեն Սևակ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 21 янв 2009, 15:29

ԵՐՆԵ՜Կ, ՋՈ՜ՒՐ

Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե'րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի'ն...

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ'երթաս անմոլոր.
ՈՒ երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ'երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա'կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ'երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն...

ՈՒ երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
ՈՒրիշ քերթող մ'ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո'տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն...
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա'կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Harutin » 22 окт 2010, 01:05

ՓՈՐՁՈԻԹՅՈՒՆ

Թարթիչներուդ ետին բարակ
Ե՛ վ անարատ ո՛ւ անառակ
Աչերդ վառած հազար լույսով
Կհրահրին զիս հազար հույսով...

Ու համամիտ ու հակառակ
Ե՛վ միամիտ, ու անառակ,
Կտանջե՜ս զիս՝ դուն մեղր ու թո՜ւյն,
Ո՜վ ահավոր հակադրություն ...

Վարդ շուրթերուդ մեջեն կըրակ,
Ո՛ւ անապակ, ո՛ւ անառակ
Կժպտի՜ս ինձ ու չգիտես
Ի՜նչ դժոխքներ մեջըս կ՚այրես...

Կո՜ւյս կուսությանդ հակառակ,
Ո՛ւ անառիկ, ո՛ւ անառակ,
Կփորձես զիս, աղվո՛ ր, կարծես
Ւմ ծեր հոգիս լացնել ուզես...
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ռուբեն Սևակ

Сообщение Harutin » 22 окт 2010, 01:06

ՄԵՂՔԻ ԿԻՆԸ

Ես երազիս երկինքներեն,
Ես իմ կապույտ մենութենես
Վա՜ր, վա՜ր իջա խոնարհորեն.
Սարսափա՜ծ իմ տրտմութենես...

Սիրույս վարդերն հովին տալով,
Թերթերն Հույսիս փեթռտելեն,
Ստորնացա՜, իջա՜ լալով
Սեպ գահույքիս յոթն ոտներեն...

Քաոսներեն իջա տղմուտ.
Խորվիրապիդ մեջ հասա քեզ.
Դուն հոն էիր Մեղքին պես մութ
Ու Գեհենին պես բոցակեզ...

Ու չգիտցա՛ր երբ վրաս կ՚ իշխեր
Վիշապ մարմինըդ գետնամած՝
Որ դժոխքիդ մեջ այդ գիշեր
Աստվա՜ծ մըն էր ապաստանա՜ծ...
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 23:14
    2 Комментарии
    724 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 23:15