Կենսագրություն
1712 - 1795
Սայաթ-Նովա
Текст:
Սայաթ-Նովա (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս - 22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
Ս-Ն-ի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս-Ն. կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկ. սայադ—որսորդ, նովա– երգ, մեղեդի)։
Ս-Ն-ի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք, (ադրբ.) խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ...», «խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգ. ու դասային խտրության։
Մեզ է հասել Ս-Ն-ի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայ., 36-ը՝ վրաց., 125-ը՝ ադրբ. (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայ. և վրաց. խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբ. հորինվածները՝ կիսով չափ։ Հայ. են թարգմանված Ս-Ն-ի վրաց. բոլոր երգերը, իսկ ադրբ. գրվածներից՝ 65-ը։
Ս-Ն-ի հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան...») վերաբերում է 1742-ին։ Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ։ Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է...») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին». այսինքն՝ 1759-ի ապրիլին։
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Ս-Ն-ի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, թասլիբներ, վարսաղներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ (քառյակներ), այբբենականներ, զինջիրլամաներ կամ շարակապներ, յարանաներ կամ սիրահարականներ, օգուտլամաներ կամ խրատականներ, իլահիներ կամ աստվածայիններ, բարիթավուրներ կամ ալիքավորվողներ, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ են, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Հայտնի է, որ մի մասը երգվել է ինչպես Նաղաշ Հովնաթանի, Դոստիի և այլոց երգերի եղանակներով, այնպես էլ իր հորինած մեղեդիներով՝ «Դիբա և ենգիդունիա» և «Գուլ իս անգին»։
Ս-Ն. հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Ս-Ն. նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրաց. խաղեր՝ օգտագործելով պարսկ. բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը:
Ամեն մարթ չի կանա խրմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է...
Ս-Ն-ի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես)։
Ս-Ն. կոչումով աշող է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իբրև սիրերգու՝ Ս-Ն. գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ո՛չ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալ. անհավասարությունը, գեղեցկի ոտնահարումը։ Ս-Ն-ին շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկայինի աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի, մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը («Աշխարըս՝ մի փանջարա է...», «Արի, ինձ անգաճ կալ...», «Արի համով ղուլուղ արա...», «Առանց քիզ ի՛նչ կոնիմ...» ևն)։
Գունագեղ պատկերների, երաժշտ. հնչյունների ստեղծման անզուգական վարպետ է Ս-Ն.։ Նրա խաղերը, անգամ տխուր ու հուսահատ, մերթ խաղաղություն են բերում մարդու հոգուն՝ Առակաց գրքից. Հայսմավուրքից ու Յոթ իմաստասերների պատմությունից և ժողովրդի բառ ու բանից քաղված իմաստալից խրատներով, մերթ էլ բոցավառում նրա երևակայությունը՝ վերստեղծելով ամենակատարյալի մտապատրանք։ Ս-Ն-ի լեզուն արլ. փոխառություններով և ժող. մտածողության կենդանի արտահայտություններով հարուստ թիֆլիսահայ խոսվածքն է։
Ս-Ն. մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկ-յան ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական– ժող. քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ. ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ Ս-Ն. հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող. խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Ս-Ն. իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։
Ս-Ն. գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու՝ միաժամանակ։
1759-ի կեսերին ավարտվել է Ս-Ն-ի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։
1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ. ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՛րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր. ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվանից Ս-Ն-Տեր Ստեփանոսը Փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտ-ին, Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս. Գևորգ եկեղեցու բակում։
1914-ից ամեն տարի մայիսին այդտեղ մեծարվում է Ս-Ն-ի հիշատակը՝ ժող. այցելությամբ և վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հ. Թումանյանը)։
Մեծ բանաստեղծի մոռացված ստեղծագործություններին հարություն տվողը և սայաթնովագիտության հիմնադիրը եղել է հայագետ Գ. Ախվերդյանը։ 1848-ի մայիսին ձեռք բերելով աշուղի Դավթարը, հետազոտական քրտնաջան աշխատանքից ու որոնումներից հետո, 1852-ին լույս է ընծայել Ս-Ն-ի հայ. խաղերի առաջին ժողովածուն (46 խաղ)՝ կցելով բանաստեղծի կենսագրությունը, Թիֆլիսի բարբառի քննությունը և առանձին ոտանավորների բառապաշարին վերաբերող արժեքավոր մեկնաբանություններ։ Դա ծրագրված «Գուսանք» մատենաշարի միակ գիրքը եղավ։ Ախվերդյանի ազդեցությամբ ռուս բանաստեղծ Յա. Պոլոնսկին Ս-Ն-ի մի քանի խաղ թարգմանել է ռուս, և նրա մասին ուսումնասիրություն հրատարակել Թիֆլիսի «Կավկազ» («Кавказ») թերթում (1851, 1852)։ Հետագայում նոր խաղեր են հայտնաբերել ու հրատարակել բանասերներ Գ. Տեր-Աղեքսանդրյանը (1885), Գ. Ասատուրը (1903), աշուղ Սկանդար-Նավեն (1912) և ուրիշներ։ Ս-Ն-ի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն Հ. Թումանյանը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը և ուրիշներ, որոնց ջանքերով 1913-ին տոնվել է մեծ երգչի ծննդյան 200-ամյա հոբելյանը և 1914-ին հրատարակվել հայ. խաղերի առավել լրիվ ժողովածուն («Սայաթ-Նովա»)։
Սայաթնովագիտությունը բուռն զարգացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Հրատարակվեցին նոր ժողովածուներ, գրվեցին հետազոտություններ։ Այդ մարզում իրենց ներդրումն ունեն բանասերներ Գ. Լևոնյանը, Ռ. Աբրահամյանը, Հ. Զավրյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ղանալանյանը, Խ. Սարգսյանը, Գ. Աբովը, Ս. Հարությունյանը, Պ. Սևակը, Լ. Մելիքսեթ-Բեկը և ուրիշներ, ամենից ավելի՝ Մ. Հասրաթյանը, որը կազմել է Ս-Ն-ի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի» նոր և ամենաընդարձակ ժողովածուն (3-րդ հրտ. 1963), թարգմանել վրաց. 32 և ադրբ. 85 խաղ. գրել ուշագրավ մեկնաբանություններ, տվել Ս-Ն-ի խաղերն ամփոփող Դավթարի նկարագրությունը, մեկնաբանել բանաստեղծի երգերի բառապաշարը։
Ս-Ն-ի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ. Շարբաբչյանը, Հ. Ռուխկյանը, քանդակել է Ա. Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Ս-Ն-ի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական-երաժշտ. խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և աշխարհի մի շարք այլ լեզուներով։
1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Ս-Ն-ի ծննդյան 250-ամյակը։
Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ. Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Ս-Ն. անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։
Պ. Հակոբյան
Ս-Ն. առաջնակարգ երաժիշտ-հորինող է։ Նրա խազերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Ս-Ն. իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ. Աղայանը և Շ. Տալյանը (տպ. Ե., 1946 և 1963), ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։
Ս-Ն-ի եղանակների հիմքը հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժող. և գուսանա– աշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժող.–գործիքային նվագ), այդ երաժշտության ինտոնացիաները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխ. գործոնը։ Ս-Ն. աշուղի երաժշտ. արվեստը նաև որոշ տարրեր ու բնորոշ գծեր է ներառել Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որն այն ժամանակ միավորում էր մերձավորարևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգ. ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը, թե՛ աշուղի սեփական և թե օգտագործած ավանդական եղանակներում, իր՝ հեղինակի ստեղծագործական մտածելակերպի համաձայն «խմբագրվել են», վերաձուլվել ու վերարտադրվել մի միասնական ոճում, որը բնութագրվում է որպես սայաթնովյան ոճ։ Ս-Ն-ի երգերի ներկայումս հայտնի եղանակները, մեծ մասամբ, ակնառու վարպետության արգասիք են։ Ընդհանուր բնույթով աշուղական՝ դրանք օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարներ, համանման սկզբունքներով ծավալվող ավարտուն ձևերում երևան են բերում ներքին նկատելի բազմազանություն։ Երբեմն մեղեդիները հոսում են տարբեր ձայնակարգերի բարդ զուգորդումներում («Բլբուլի հիդ»), մեղեդիական միևնույն կառույցի տարբերակումներով գոյանում են ընդարձակ կառուցվածքներ («Դուն էն գլխեն իմաստուն իս», որի եղանակը՝ Չարգյահի ձայնակարգում՝ ավանդաբար գալիս է Բաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղից)։ Հետաքրքրական են միջնադարյան այլ տաղերի ու գուսանական նվագարանային երաժշտության տարրեր օգտագործող լայնածոր մեղեդիները («Մե խոսկ ունիմ» երգի 2-րդ տարբերակը), մետրական առանձնապես դինամիկ հիմք ունեցող նմուշները («Էշխն վառ կրակ» երգում՝ 8/8 և 7/8 խառը չափերի զուգորդումը), պարային ռիթմական կերտվածք ունեցող եղանակներում միևնույն մետրի տարբեր (երկմաս և եռամաս) մեկնաբանումը («Պատկիրքտ ղալամով քաշած»), բանաստեղծության չափի, ռիթմի և շեշտականության ճշգրիտ երաժշտականացումը («Փահրադն մեռած», «Քանի վուր ջան իմ» ևն)։ Բոլոր երգերը հուզառատ են, ինչպես վայել է իսկական աշուղական երգին։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության («Առանց քիզ ի՞նչ կոնիմ» ևն)։ Մեզ հասած երգերը թեև Փոքրաքանակ են, բայց ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները։ Միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր երգ ինքնատիպ է ջ ունի իր սեփական դեմքը։ Դրանով Ս-Ն. երգահանը անհամեմատ բարձր է կանգնած սոսկ ավանդական եղանակներով ու դրանց տարբերակումներով երգած աշուղներից։ Ս-Ն. նաև նշանավոր երաժիշտ– կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն» երգեցողությունն ուղեկցել է նախ` սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո` իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է զարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել։ Ս-Ն-ի արվեստը մեծ դեր է կատարել Անդրկովկասի աշուղության զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։ Ս-Ն-ի երգերը սովետահայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար։ «Սայաթ-Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգաագործումով) կոմպոզիտոր Ա. ՛Հարությունյանը։
Ռ. Աթայան

- Սայաթ-Նովա
- Կենսագրություն
- Անգա՛ճ արա բարիթավուր (5 մասից)
- Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն
- Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ
- Ամէն մե մըտիկ տալով տարար խիլքս, քամալոս
- Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա
- Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն
- Անգին ակըն վըրէդ շարած, անբան օսկու ռախտ իս, գօ՛զալ
- Աշխարումըս ախ չիմ քաշի
- Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ
- Ա՛րի համով ղուլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա
- Աշխարեմեն բեզարիլ իմ
- Աջաբ քա՛նի ժամանակ է, թաք գիդենամ տարիդ, է՛րնէկ
- Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարհից` հիզնից բէդամաղ
- Բըլբուլի հիդ լաց իս էլի
- Բէդասլին վուր խօսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ
- Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշէ
- Գելն ու չոբանը
- Դաստամազըդ` սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է
- Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի
- Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ
- Դարդ մի՛ անի, ջան ու ջիգար, միտքըդ դիվաց չըտեսնէ
- Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի
- Դուն էն հուրին իս
- Եա՛ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շա՛ռ բացարած
- Էնդուր աչքըս չէ ցամաքում` սըրտիս մէջըն արին մընաց
- Էշխէմէդ անդանակ էլայ, եկ մօ՛րթէ` ջալլաթըն դուն իս
- Էշխէմէն էնպէս վառվիլ իմ
- Էսօր իմ յարին տեսա
- Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի
- Էշխըն վառ կըրակ է` էրվելով գուքայ
- Էս ի՞նչ էլավ ինձ հիդ
- Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան
- Թաքավուր իս
- Թամամ աշխարհ պըտուտ էկա
- Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա
- Ինձ ու իմ սիրեկան յարին
- Ի՞նչ կ’օնիմ հէքիմըն, ի՞նչ կ’օնիմ ջարէն
- Խօսքիրըդ մալում իմ արի` անարատ, մաքուր իս, ա՛խպէր
- Խըմեցուր ձեռիտ թասեմեն
- Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք
- Հուր իս էշխով կըրակած
- Ձենըդ քաղցըր ունիս
- Մեջլումհ պես կորավ յարըս
- Մէ խօսք ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՛վ աչքի լուս
- Մէջլումի պէս կորաւ եարըս
- Մազիր ունին դաստառեհան
- Մե խոսկ ունիմ իլթիմազով
- Մօդըդ նըստողըն կու հարբի` դուն բանգ ու բօզա իս, ա՛զիզ
- Յիս քու ղիմէթըն չիմ գիդի
- Յիս կանչում իմ լալանին
- Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման
- Յա՛ր, քիզ իսկի զավալ չըլի
- Շատ մարդ կ'օսէ` յիս եարիմէն հասրաթ իմ
- Շատ սիրուն իս
- Չի՛ս ասում, թե լաց իս էլի
- Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում
- Վունց օր վուր ղարիբ բուլբուլյ
- Վունցոր վուր ղարիբ
- Քանի վուր ջան իս
- Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ
- Քամանչա
- Քի սազ գու քա ալ ղումաշըն