Մե խոսկ ունիմ իլթիմազով
Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ո'վ աչկի լուս.
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բարով, ա'չկի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի` կենում իս խըռով, ա'չկի լուս.
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից սով, ա'չկի լուս:
Մակամ օչով յա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արի, էս ի՞նչ բան ա.
Էշխեմետ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա.
Էս դարդեն օչով չը քաշե, վուր մե դանգին չի դիմանա.
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիտ կըրակով, ա'չկի լուս:
Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ի՞նչպես դոստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ.
Աստվաձ վըկա, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպես դուս տանիմ`
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է` ծով, ա'չկի լուս:
Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պես.
Օխտըն տարի էլ ման գու քամ սազըն ձիռիս Ղարիբի պես`
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա'չկի լուս:
Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա~հ չիմ ասի.
Իմ հուքմի-հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց. զա'լում, յիս էն մահին մահ չիմ ասի`
Հենչաք ըլի` դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, ա'չկի լուս: