ՀԻՍՈՒՍԻՆ
Մեր մի աչքը վեր, մեկը` ցածում է,
Եվ՛ Քեզ ենք պաշտում, և՛ ինչք ու բարիք...
Մարդկանց մեծ մասը սովից հածում է,
Մի բուռն է միայն ապրում անկարիք:
Տեր Աստվածորդի, Քո դրած կարգը
Ոտնահարվում է ամեն մի քայլի,
Մարդիկ մոռացել պատիվն ու հարգը,
Խոնարհվում են լոկ դրամի փայլին:
Մեկ հազար տարին վաղուց է անցել,
Երրորդ հազարն ենք արդեն գլորում,
Տես` մարդու հոգին ոնց է կարծրացել,
Իրար խաբում են, ճզմում, տրորում...
Ե՞րբ պիտի նորեն Երկիր այցելես,
Որ փրկես մարդկանց հոգիներն ավեր,
Աղաչու՜մ եմ, Տե՜ր, փրկություն բեր մեզ,
Թե չէ կյանքն այսպե՜ս կարող է մարել...
Ս. Մալխասյան
