СТАНЬ VIP
Армения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - ReutersМирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РАСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства""Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянПашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»

ՍՈՆԱ ՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:17

Պե՞տք էր

երբ տեսա
որ հյուլեները (ևս)
անհասկանալի
տրամաբանությամբ
և՛ս ձգվում են
դեպի
ոչինչը

իմացա նաև
որ հայտնվել եմ
բաց տիեզերքում
(Արարչի տանը)

ինչո՞վ է տեսնես վերջանալու այս
հին պատմությունը` մտածեցի

և հանկարծ՝ դու
ու այդ պահին էր
որ ծնվեց հույսը

ինչպես Եվան
խնձորն ուտելուց
անմիջապես հետո

ե՛ս էլ սկսեցի ամաչել
մի քիչ
ու փորձում էի
ու չէր հաջողվում
մի կերպ
վար բերել
կապո՜ւյտ փեշերս
պարող
մինչդեռ ընթացքում
ծնկներս իրարից
հեռանում էին
ու ինչ-որ բան էր
ծնվում
ինձանից

ինչ-որ մի լա՜վ բան

իմ մեջ խուճապ կար
հավատ կար
ու խինդ
բայց չգիտեի
թե որը
որի
հետևանքով է

ճիշտ տեղում էի
ճիշտ ժամանակին
և կարող էի լինել
ամեն բան՝

լինել մեծ
անվերջ
ու
ամենուրեք

սակայն Կոմիտաս հնչեց
վերևից մի տեղից
ու
կարոտեցի հողը`
մահվան չափ
և
վերադարձա

հ. գ.
Սակայն
ինձ պե՞տք էր
հասնել տիեզերք
պարզ ընտրությունն այս
ճշտելու համար

թե՞… պե՛տք էր այո՛…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:19

Դուետ թռչնի հետ

Լա՛վ…
թռչնիս վերցնեմ
ու… գալիս եմ
սպասի՛ր… ինչ կա որ…
Հայրը դու չե՞ս

հենց այդտեղ էլ կացի՛ր
աստիճանի վերջում
մեկ-երկու գործ ունեմ
… ճանապարհին

կգա՛մ… հարցը այդ չէ
իհա՜րկե… Տեր
բայց ոչ առաջվա պես
երկու-երկու
արա՛գ
սանդուղքներով
այլ այս անգամ դանդա՜ղ
ու շնչարգել մի քիչ
մինչև իսկ տեղ-տեղ
հապաղելով
(Սիրտս կոտրվել է արդեն հազար
անգամ… վստահում եմ միայն
դեղահաբին… որ քանդում է քա՛րը
երակներիս պատից
… միշտ մի մեռած բան կա
զգում եմ… արյանս մեջ)

իսկ դու երես մի առ
կանաչ-դեղին թռչուն
փետուրդ ի՞նչ անեմ
ինձ հենարան է պետք
նստիր ուսիս` գնանք
ծըլ-վը՜լ (զուռնա՛)
տեսնես ի՞նչ կլինի
եթե շրջվեմ հիմա

հասա՞նք…
սա՞ է արդյոք
անհույս…
անձև…
պարապ…
լույսը անճաշակ ու անչափ
սա՞ է տունդ… խեղճ հայր
քոռանամ ես

բայց ծի՛տ… ինչո՞ւ ծըլ-վըլ
միշտ եմ ուզել պարզել
ինչո՞ւ կոնկրետ ծըլ-վըլ
այլ ոչ ուրիշ մի բան (ձայն, երգ)
ասենք՝ ալելույա
այս վայրկյանից սկսյալ

այո՛ սա է որ կա
զուտ կուրացնող լույսն այն
քեզ չեմ տեսնում… գիտե՞ս
իմ դրախտի թռչնակ
տուր փետուրդ
ների՛ր
տուր որ փրկվեմ մի կերպ
կամ որտե՞ղ ես
նետի՛ր
լայն գլխարկիս վրա

երգի՛ր… անպատկառ ծիտ
թեկուզ ծըլ-վըլ
ինձ խլացնում է մեծ
լռությունն այս տարտամ
ձայնոտ մի բան արա
երգի՛ր ինձ հետ
մի՞թե մի պահ այստեղ
□բավական է□ դառնում
անգամ
ալելույան

իսկ դո՛ւ Տեր իմ անշարժ
գտիր մատս մի կերպ
(այո՛… հենց դո՛ւ գտիր… ես չեմ տեսնում ասի)

գտի՛ր…
շարժիր ճշգրիտ անափ ափիդ միջով

ինչպես մի կույր գնչո՛ւ պատահական
ես ուզում եմ դիտել
զգալ
ճանապարհդ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:20

ՈՐՈՆՎՈՂ ՀԱՆԳԻ ԻՆԵՐՑԻԱՆ

Հանգից հանգ
մթնում է օրը

հաջորդը ծնվում է
նախորդից
առանց տատմեր
(ինչպես շան ձագ)

ու փորձում է քայլել
միանգամից

հայրս ասում է
-ինձնից է փոխանցվել քեզ
գենը հոգնության ու սևեռումի
-իհա՜րկե,- ժպտում եմ ափսոսանքով
թեպետ տողը գալիս է
տեսնո՜ւմ եմ
մի ա՜յլ վայրից

երևի գրում եմ
դրա՛ համար հենց

որ մեկն իրեն հիշի
իմ պատճառով
այլապես
ինչո՞ւ եմ ուրախ (այսքան)
երբ հայրս խաբված է (ժպտում է)
հայելու մեջ

քնաբե՛րն էլ
դրժեց խոստումն իր… թո՛ւ
մահացած ճագարներ թղթե
ոտքերիս տակ
մեկ գիշեր… երկու… երեք

հե՜յ ինչ-որ մեկ
ընդհատիր ինձ բռնությամբ
ընթացքիս մեջ… հիմա՛ հենց

այլապես… կդառնամ… անմահ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:20

***
քնաբերից հետո
երբ արթնացա
դու անձնասպան էիր եղել
արդեն
կողքիս
կիպ
լատեքսե տաբատ
նիզակ
ու ժանյակներ անշարժ
կզակիդ տակ… կրծքիդ

Օ՜… Ռոմեո
ստիպվա՛ծ եմ ապրում
քեզնից հետո
(անխի՛ղճ
ինչո՞ւ էիր մինչև վերջ դատարկել
թույնը
չտեսի պես)

իսկ թանաքը
սպանում է դանդա՜ղ այնքան
մղձավա՜նջ է կյանքս
թրթռացող կադր հին էկրանի
մղձավանջ է մշուշ է չհսակվող
ես բուժում եմ մթության մեջ
մարմնիս շարժումների հիշողությամբ
բարձրացնում եմ մեռյալին` հողի տակից

ողջը գի՛ր է դարձել… երդվո՛ւմ եմ
էլ ի՞նչ կյանք…
… քանի՞սն է
մարդ չկա՞ այս սրճարանում
ջահե՜լ… հե՜յ…
մեկ դառը սուրճ ինձ
առանց սերի

մատուցողն ինչ նման է քեզ նորից
Ռոմեո (ճաքած շուրթ,
կիպ տաբատ, ոսկեմազ բեղ)

ես կկռվեմ նրա հետ
անկողնուս մեջ
… մինչև վաղը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:21

God. com

Տե՛ր
ես քեզ գտել եմ
վերջերս
Google-ի մեջ
մեկ մատով անմիտ թափառելիս
երբ ցուցամատս դիպավ
ցուցամատիդ

թո՜ւյլ
ինչպես Լեոնարդոյի կտավի մեջ
այնքան արագ էր տեր… ամեն բան
որ չզգացի
թե ո՞վ
ո՞ւմ
շունչ հաղորդեց
պատահաբար

Բայց կրկնեցի անունդ
բարձրաձայն
այնքան անգամ
մինչև հավատացի

ու պահեցի քեզ շտապ`
գաղտնանվան տակ

հիմա ես ավելին գիտեմ
քո մասին
քան դու իմ

չգիտեմ
սիրո՞ւմ եմ քեզ
թե կապվածություն է լոկ

բայց երբ անջատվում է հոսանքը
երբեմնակի
կամ թրթռում

հիստերիկ կնոջ պես
ես ապտակում եմ էկրանը`
մինչև գաս ետ

վիրտուալ ձևդ ինձ չի խանգարում… ազնիվ խոսք
դու միշտ ես նախընտրել այն`
ի
սկզբանե

ինձ վախեցնում է սոսկ
հնացող
մարազմը
ծերունական
համակարգչիս
և
վերջին օրը`
կարմիր ամպով

… ամեն երեկո
քնելուց առաջ
ես
ջահելացնող դիմակ եմ
ծեփում
մաքուր լվացված երեսիս վրա
ծիսականորեն գինին ձեռքիս մեջ
դանդա՜ղ նստում եմ
էկրանի առջև
ու
կանչում Քեզ

-ինչ ուզում ես հարցրու

Բայց նախ Աբրահամն իրո՞ք որ փորձեց զոհել
որդուն իր մինուճար
հանց ապացույց
ո՞վ կուզեր ունենալ Տե՛ր այդպիսի հայր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:21

***
Առավոտ էր
Արարատյան դաշտավայրի
լուսապայծառ
առավոտներից մեկը

նախա
նախա
նախա…պապս
դուրս եկավ քարանձավից
ու այլևս
չվերադարձավ

ես փորում եմ ժամանակը` ձեռքիս բրիչ

ոսկեդար` չկա
պղնձե դար՝ չկա
նախնադար…

ահա նա` գրպանում քար

□թող անիծվի նա
ով արարեց առաջին զենքը□
մղկտում է
նախա
նախա
նախա
… տատս՝ մազակալած դնչով (երազիս մեջ)
- թող անիծվի
նիծվի՜… արձագանքեց նրան քարանձավը
…նիծվի՜

ես ժողովեցի անեծքն այդ բերանիս մեջ
և արթնացա

առավոտ էր
արարատյան դաշտավայրի
մեկ այլ
խաղաղ առավոտ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 23 окт 2010, 22:22

***
Հավերժական սարդն եմ ես
ութազդրանի

ես ձգվում եմ պատուհանի
ու
էկրանի միջև
անվերջորեն
իրական
ու
վիրտուալ
մահերի միջև ընկած
սնամեջ ժամանակում

ամեն բան երևում է կենտրոնից իմ`

մի բողբոջ պայթում է նորից
մի ծիտ երգում է նոր երգ
մի կին տղա է ծնում
մի զինվոր գնում է պատերազմ

մինչդեռ էկրանի վրա
նախ լույսն է
ապա` ձայնը… փոշին
ու մեռած զինվորը այդ փոշու տակ
(բնության օրենքները պահպանվում են
խիղճը` ոչ)
…..` փոշին
լույսը
ձայնը
փոշին
զինվորը

ապա ոռնոցը մոր

մայրը ճչում է ու ընկնում վար
թռչունը երգում է ու թռչում վեր
տղան մեծանում է ու գնում դաշտ
ամեն բան կրկնվում է նույն ձևով…
ուրեմն սխալ է մի բան
ես հավերժական սգվորն եմ
չորս սև գլխաշորերով

քույրն եմ
տատն եմ
մայրն եմ
ու այրին այն զինվորի

պապիս սպանեցին
թուրքերը
հորս սպանեցին
գերմանացիք
որդուս սպանեցին
ազերիները

իսկ աղջիկս երեկ տղա է ծնել

- հողը թանգարան է ստորգետնյա
սա զինվորն է մահից չորս դար առաջ
իսկ սա՝ չորս ժամ միայն)

սպանեցին
սպանեցին
սպանեցին
էվոլյուցիա չկա… նշանակում է սխալ է ինչ-որ բան

ես սարդն եմ հավերժական
սև գլխաշորով
ութազդրանի

- իսկ հողը՝
թանգարան
ստորգետնյա
սա զինվորն է մահից չորս դար առաջ
իսկ սա՝ չորս ժամ միայն)

փոստատարը մեկական սև թուղթ է դնում
ամեն փոստարկղի մեջ
նույն գույնի
նույն չափի
ու հեռանում

միշտ նույն թուղթն է սև ու նույն տեքստը… ուրեմն սխալ է մի բան

ես քառաձայն երգչախումբն եմ
հավերժական սգո

ես դրամատիկ սոպրանոն եմ անփորձ կույսի
ես խռպոտ տենորն եմ ոռնացող մոր
ես նվնվոցն եմ անօգնական որբ աղջկա
ես զուսպ… թաց □դամն□ եմ այրի կնոջ

միշտ նույն երգն է ողբի… ուրեմն սխալ է մի բան

ես հավերժական պարն եմ
ժամանակի
նույն մկանե շղթան
ութ ոտանի
ու նույն մահվան պարը
տատիկս (ծալվող ծունկ… կարճ փեշ)
մայրս (ծալվող ծունկ… կարճ փեշ)
ես (ծալվող ծունկ… կարճ փեշ)
աղջիկս (ծալվող ծունկ… կարճ փեշ)

կաբարեի պարող քառյակ
պայթող հրազենի լույսերի տակ
ռիթմիկ ու համաչափ
շարժվող ազդրեր

չորս սիմետրիկ վերքեր
չորս պատերազմ
չորս մահ
չորս ողբալաց

էվոլուցիա չկա նշանակում է սխալ է ինչ-որ մի բան

Ես պատերազմի Աստվածուհին եմ
հավերժական
կամուֆլյաժ փեշով մետաղափայլ
գլխիս՝ ճյուղեր

ես ոչ գալիս եմ
ոչ էլ գնում
ես
առագաստն եմ հավերժության
արյան ծովերում

ժամանակը դիպչում է վահանիս
ու ընկնում վար

հարցն այդ չէ… ամենևին

պարզապես
ինձ չո՛րս եղանակ է պետք
տխրության

իսկ այստեղ ամառ է ամբողջ տարին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 27 окт 2010, 21:55

ՊԱԲԼՈ, ՕՐՀՆԻՐ ԻՆՁ ՔՈ ԴՐԱԽՏԻՑ
ՈՒ ԱՐԻ ՏՈՒՆ
(կամ կատվիս անհետանալու չորրորդ օրը)


Ո՞ւր ես… Պաբլո…
(արդեն չորրորդ օրն է)

ցատկիր անսպասելի
մեռնող թփի տակից
ինչպես նախորդ անգամ
(ուղիղ չորրորդ օրը)
երբ վիզս թեք
ձեռքով`
հանց ճյուղ կույրի
շրջան նկարեցի
աշնան խշխշացող
բացատի մեջ

վերադարձի՛ր Պաբլո
քեզ մոռացա հարցնել
քո կրկնվող ինը
դրախտներից մեկում
պատահե՞լ է տեսնես
նույն տիրուհուդ կրկին
ու եթե ոչ ապա
ո՞ւր են գնում նրանք`
(կատու սիրող կանայք)
մահից հետո…

մեկ էլ... Պաբլո... գիտե՞ս
քեզ չհասցրի պատմել
ժամանակի մասին ես դժոխքի
որ կազմված է բոլո՜ր
բոլո՜ր անսեր կանանց
կորած ժամանակից
ամբողջովին

եղիցի դու... Պաբլո
մեջքիդ կորը չքնաղ
ինչպես եկեղեցի
ուր լսել ես ինձ հետ
այնքա՜ն հաճախակի
Ռիլկե
Բախ
Կոմիտաս
ու անկասկած
թափառում ես դո՛ւ էլ
հիմա նրանց նման
դրախտի լքված մի թաղամասում

ձեռքս հանց ճյուղ կոտրած
փորփրում է հողը
ինչ դժվար է գտնել
կորած մի բան այստեղ
ու հատկապես` սիրուն
այնքա՜ն սիրուն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 27 окт 2010, 21:56

***
Նեո-հիպի
աստվածուհին եմ ես
նոր բոհեմի
թիկնոցս՝
պատռված ջինսից

ես կկանգնեմ մերկ
աղբամանի վրա
ու կփչեմ այնքա՜ն
Արարչի պես
մինչև կենդանանան
ու սկսեն պարել
դաջված օձերը սև
կրծքիս վրա

գրի տիրուհին եմ ես
Նեո-հիպի
մատներս՝
փետրավոր գրիչներ

կրե՛ք ինձ… տղերք
կափարիչի վրա աղբամանի
հանց պատգարակի վրա
ոսկեերիզ

հանճարնե՛րը թող գրեն
հավերժության համար
(ուր չի ապրում ոչ ոք)
ես կգրեմ ձե՛զ համար
ու հենց հիմա

Նեո-հիպի աստվածուհին եմ ես
նոր էպոսի
սատանայի ատամ՝
թագիս վրա
հարյուր երգ եմ նվիրելու ձեզ
քիչ անց
տեսնում եք չէ՞

լեզուներ են դարձել խոնավ
արդեն
դաջված օձերը կրծքիս վրա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 27 окт 2010, 21:56

***
Տե՛ր
իմ սիամի երկվորյակ
մեջքով մեջքիս կպած
ճիշտ իմ նմանությամբ
(մեկ չէ՞ ով ում է արարել)

ես Քո դեմքը չեմ տեսնի այդպես էլ
և ոչ էլ իմը` Դու
(այդպես էլ չիմացա նախ ո՞րն է…
հա՞վը թե ձուն)

երկվորյակ իմ անբաժան`
ճակատագրով
կտանեմ քեզ մեջքիս`
հանց հեքիաթում
ես քեզ կարող եմ
ապավինել
պաշտել
բայց շոյել` ոչ

նույն հավերժի պորտալարից կախված
պատկեր
իմ նմանությամբ
ու
իմ դեմքով

որքա՜ն կուզենայի համբուրել քեզ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    646 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27
  • Սոնա Արշունեցի
    1 ... 7, 8, 9 Армине » 28 дек 2008, 23:37
    85 Комментарии
    9638 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    21 июн 2009, 19:17