ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆԵՐ
ԿԱՄ ՊԱՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ
Պտտվում եմ ավազի վրա
շրջանակներ գծում փեշիս ծայրով
մոռում եմ մաշկովս ասես
բերանս փակ
«երեկ Հռոմն էր զեխ... այսօր էլ ես»
կես-կատու եմ կես-կին ես այս պահին
վայելչանքս ձև չէ այլ նպատակ
պարս վարժանք չէ սին այլ ճանապարհ
որ տանում է ինձ վեր՝ օղակ-օղակ
ինչպես ջահել մահվամբ ոգևորվող ացտեկ
ես կկռվեմ՝ նետիս ծայրին փետուր բազմաերանգ
հազար տարի հետո գուցե փլվեմ ներսից
(ես էլ Հռոմի պես)
բայց չեմ պարտվի երբեք... մարտադաշտում
վայելչանքս ձև չէ... կանչն է նախնիներիս
դեմքիս դաջված կատու.. վրեժ– բնազդ...
ծածկագրեր են գետնի օղակները բոլոր
բերված հեոու... անցյալ կորած վայրից
շրջանակը չունի ոչ սկիզբ ոչ էլ վախճան
հավերժություն՝ կախված փեշիս ծայրից
ինձ հաղթելը հեշտ չէ... թե՝ ոչ անկարելի
ես պատկանում եմ ցեղին... պարողների
МИД Армении переименовали в Министерство иностранных дел и международной торговлиРоссия и Северная Корея открыли первый автомобильный мост через реку ТуманнаяАрмения берет кредит в 80 миллионов евро от ОПЕК для покрытия дефицита бюджетаМВД Армении предлагает повысить пошлину за получение паспорта в пять разАрмения оспорила российские ограничения на экспорт товаров через структуры ЕАЭС«Кто вы такие, чтобы "реформировать" Армянскую церковь?»: Баграт СрбазанРоссия и Турция договорились продолжить работу региональной платформы «3+3» на Южном КавказеПутин о Пашиняне, базе в Гюмри, ЕАЭС и будущем ОДКБ: основные тезисыПервопрестольный Эчмиадзин осудил вечеринку в Ованнаванке, а лишенный сана священник отверг обвинения
ՍՈՆԱ ՎԱՆ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 41
• Страница 1 из 5
ՍՈՆԱ ՎԱՆ
ՏԻԵԶԵՐՔԸ ՔՈ ՄԵՋ
Ուիթմենը տեսնում է տիեզերքը
խոտի տերևներում
Բլեյքը... ավազի հատիկի մեջ
Գինզբերգը... աչքերում սովորական մարդու
ու էրոսի
ես.., որպես կին տեսնում եմ
բոլորն այս պատուհանից
հիմա
և լվացք եմ փռում կիսաժպիտ
մահվան դեմքը անվերջ մեծանում է
կյանքիս ծիծաղելի հայելու մեջ
կշռում եմ քաղաքն այս
փակ կոպերով
քար է... օդ է... ու ժամանակ
իսկ դու ամենուր ես... խենթուկ... օդի նման
խոտի տերեներում ավազի մեջ
աստղերի մեջ ես դու և աչքերում
տղաների այն սովորական
Ուիթմենը տեսնում է տիեզերքը
խոտի տերևներում
Բլեյքը... ավազի հատիկի մեջ
Գինզբերգը... աչքերում սովորական մարդու
ու էրոսի
ես.., որպես կին տեսնում եմ
բոլորն այս պատուհանից
հիմա
և լվացք եմ փռում կիսաժպիտ
մահվան դեմքը անվերջ մեծանում է
կյանքիս ծիծաղելի հայելու մեջ
կշռում եմ քաղաքն այս
փակ կոպերով
քար է... օդ է... ու ժամանակ
իսկ դու ամենուր ես... խենթուկ... օդի նման
խոտի տերեներում ավազի մեջ
աստղերի մեջ ես դու և աչքերում
տղաների այն սովորական


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
ԱՐՄԱԳԵԴՈՆ
Երբ վերջապես իջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը անցած
երբ դեռ հարթ էր աշխարհն
ինչպես մարգագետին
ու չկային սարեր տառապանքի
անցա~ծ ժամանակը ... օդում՝ խնձորի հոտ
երբ աստվածները
մեղսոտ էին ավելի
քան մարդիկ
ու մրցում էին ձանձրույթից -
հրաշքներով...
և պոտենցիալ Ղազարոս էր
ամեն մեռյալ
երբ վերջապես կիջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
և կփչի փիղը
մսե շեփորը իր
դատարկ անհունի մեջ
բա~րձր
վերջին անգամ
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը ես այն...
Երբ վերջապես իջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը անցած
երբ դեռ հարթ էր աշխարհն
ինչպես մարգագետին
ու չկային սարեր տառապանքի
անցա~ծ ժամանակը ... օդում՝ խնձորի հոտ
երբ աստվածները
մեղսոտ էին ավելի
քան մարդիկ
ու մրցում էին ձանձրույթից -
հրաշքներով...
և պոտենցիալ Ղազարոս էր
ամեն մեռյալ
երբ վերջապես կիջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
և կփչի փիղը
մսե շեփորը իր
դատարկ անհունի մեջ
բա~րձր
վերջին անգամ
կկարոտեմ... գիտեմ
ժամանակը ես այն...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
***
Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար
մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ
փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար
Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար
մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ
փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
ԵՂԲՈՐՍ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ
ԸՍՏ ԱՎԵՏԱՐԱՆԻ
Այդ օրը... երազումս տեսա
այնտեղ Ձիթենյաց լեռան տակ
թզի ծառը չորացել էր իր արմատից
և նույն կույրն էր նստած ճանապարհի վրա
մահվանից երկու ժամ առաջ
մի կին յուղով օծեց նրան
որ հարյուր դահեկան արժեր
«ափսոս չէ՞» ասում էր հայացքը
քահանայի
իսկ նա նայում էր առաստաղին
և աչքերը խոնարհ
ողորմություն էին ուզում
և ոչ թե զոհ
ժամը երրորդն էր
որ մեծ ձայն արձակեց նա
և իր հոգին տվեց
աղոթեց տեր հայրը գլուխը կախ
ու բաժանեցին հագուստները նրա
ուրիշների վրա
այդ օրը... նույն գերեզմանում
այնտե~ղ... Ձիթենյաց լեռան տակ
երկու ավազակ թաղվեցին նաև
մեկը նրա աջ կողմում
իսկ մյուսը՝ ձախ
և երբ ժամը վեցը եղավ
խավար եղավ բոլոր երկրի վրա
մինչև ժամը ինը
իսկ առավոտյան
երբ դեռ չէր կանչել հավը
ես լսեցի մի ձայն
հողի տակից
«էլի... էլի... լամա սաբաքթանի»
վայ քեզ Քորազին... վայ քեզ
Բեթսայիդա
որովհետև եթե ուրիշ տեղ
եղած լիներ
հրաշքը այս
շատոնց ապաշխարել էիք
քրձով ու մոխրով
իմ անձը մահու չափ տրտմած է քեզնից հետո
ուզում եմ մնալ այստեղ
մնալ արթուն
հոգիս հոժար է... մարմինս է
մարմինս է տկար միայն
աղոթում եմ...
աղոթում որ ժամն անցնի
չգիտեմ... ե՞րբ կգաս
գիշե՞րը
առավոտյա՞ն
թե՞ հավը կանչելու պահին
և վախենում եմ քնել... որ երբ գաս
ինձ չգտնես քնած
հանկարծ
ծոմ եմ
չկա հիմա փեսան
կյանքս՝ նոր կարկատան
հին հանդերձի փա
«ոչինչ չկա թաքուն
որ չիմացվի մի օր»
քարոզում եմ ես կտուրների վրա
ճշմարիտ... ճշմարիտ եմ ասում ձեզ
էգուցվա համար հոգ մի արեք
գերեզմանի քարը թավալվելով գնաց
ես իմ տունը սարքել եմ ժայռի վրա
որ լինի ճիշտ ասվածի պես
չեմ երդվի երկնքով որ աթոռն է Հոր
ոչ էլ երկրով (որ պատվանդան է նրա
ոտքերի տակ)
բայց այդպես էր... այո... ինչպես գրվեց...
ԸՍՏ ԱՎԵՏԱՐԱՆԻ
Այդ օրը... երազումս տեսա
այնտեղ Ձիթենյաց լեռան տակ
թզի ծառը չորացել էր իր արմատից
և նույն կույրն էր նստած ճանապարհի վրա
մահվանից երկու ժամ առաջ
մի կին յուղով օծեց նրան
որ հարյուր դահեկան արժեր
«ափսոս չէ՞» ասում էր հայացքը
քահանայի
իսկ նա նայում էր առաստաղին
և աչքերը խոնարհ
ողորմություն էին ուզում
և ոչ թե զոհ
ժամը երրորդն էր
որ մեծ ձայն արձակեց նա
և իր հոգին տվեց
աղոթեց տեր հայրը գլուխը կախ
ու բաժանեցին հագուստները նրա
ուրիշների վրա
այդ օրը... նույն գերեզմանում
այնտե~ղ... Ձիթենյաց լեռան տակ
երկու ավազակ թաղվեցին նաև
մեկը նրա աջ կողմում
իսկ մյուսը՝ ձախ
և երբ ժամը վեցը եղավ
խավար եղավ բոլոր երկրի վրա
մինչև ժամը ինը
իսկ առավոտյան
երբ դեռ չէր կանչել հավը
ես լսեցի մի ձայն
հողի տակից
«էլի... էլի... լամա սաբաքթանի»
վայ քեզ Քորազին... վայ քեզ
Բեթսայիդա
որովհետև եթե ուրիշ տեղ
եղած լիներ
հրաշքը այս
շատոնց ապաշխարել էիք
քրձով ու մոխրով
իմ անձը մահու չափ տրտմած է քեզնից հետո
ուզում եմ մնալ այստեղ
մնալ արթուն
հոգիս հոժար է... մարմինս է
մարմինս է տկար միայն
աղոթում եմ...
աղոթում որ ժամն անցնի
չգիտեմ... ե՞րբ կգաս
գիշե՞րը
առավոտյա՞ն
թե՞ հավը կանչելու պահին
և վախենում եմ քնել... որ երբ գաս
ինձ չգտնես քնած
հանկարծ
ծոմ եմ
չկա հիմա փեսան
կյանքս՝ նոր կարկատան
հին հանդերձի փա
«ոչինչ չկա թաքուն
որ չիմացվի մի օր»
քարոզում եմ ես կտուրների վրա
ճշմարիտ... ճշմարիտ եմ ասում ձեզ
էգուցվա համար հոգ մի արեք
գերեզմանի քարը թավալվելով գնաց
ես իմ տունը սարքել եմ ժայռի վրա
որ լինի ճիշտ ասվածի պես
չեմ երդվի երկնքով որ աթոռն է Հոր
ոչ էլ երկրով (որ պատվանդան է նրա
ոտքերի տակ)
բայց այդպես էր... այո... ինչպես գրվեց...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
ԱՐԱԼԵԶԻ ՆՄԱՆ
Արաքսի այս ափին եմ
կրկին
մազապուրծ տիկնիկի հետ
տատիկիս
որ փրկվել է մի հրաշքով
շապիկի տակ
սարսափած հայացքով
ու
համրացած
սահմանն ինձ համար
գետ է
հայացքն իմ խեղդվում է
տեղ չհասած
և
ստիպված ես լեզվով եմ շոշափում
մյուս ափը վերքի նման
և
հողն ինձ պատմում է ամեն բան
Արաքսի այս ափին ենք դեռ
ես և
տիկնիկս մազապուրծ
որ վերտուոզ է մորս նման
լռելայն ինչ-որ բան ասելու մեջ
Արաքսի այս ափին եմ
կրկին
մազապուրծ տիկնիկի հետ
տատիկիս
որ փրկվել է մի հրաշքով
շապիկի տակ
սարսափած հայացքով
ու
համրացած
սահմանն ինձ համար
գետ է
հայացքն իմ խեղդվում է
տեղ չհասած
և
ստիպված ես լեզվով եմ շոշափում
մյուս ափը վերքի նման
և
հողն ինձ պատմում է ամեն բան
Արաքսի այս ափին ենք դեռ
ես և
տիկնիկս մազապուրծ
որ վերտուոզ է մորս նման
լռելայն ինչ-որ բան ասելու մեջ


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
ԿԱՄՈՒՖԼՅԱԺ
(հանճարներ` լուծված ավազի մեջ)
Ոճրի գո՞ւյնն էլ
դեղինն է… Տեր
ոսկեգույն նույն դեղի՞նը
Դեր Զորի
որ այդպես վրիպեց
անգամ Քո
Բարձրյալի աչքը ամենատես
Ներո՜ւմ եմ… ինչ արած… չգիտեիր
բայց կարող ես չէ՞ գոնե
նախաճաշին
երբ աղոթում է թուրքը`
գլուխը կախ
քո դեղին մատներով
սորուն
շոյել ճակատը ավազի
որ հանճարեղ է դարձել
ակամայից
(հանճարներ` լուծված ավազի մեջ)
Ոճրի գո՞ւյնն էլ
դեղինն է… Տեր
ոսկեգույն նույն դեղի՞նը
Դեր Զորի
որ այդպես վրիպեց
անգամ Քո
Բարձրյալի աչքը ամենատես
Ներո՜ւմ եմ… ինչ արած… չգիտեիր
բայց կարող ես չէ՞ գոնե
նախաճաշին
երբ աղոթում է թուրքը`
գլուխը կախ
քո դեղին մատներով
սորուն
շոյել ճակատը ավազի
որ հանճարեղ է դարձել
ակամայից


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
ԱՊՐԻԼ 24
Ալարկոտ մոտենում է ապրիլը
երազներս դառնում են
աղմկոտ
լի ճիչերով դեպի Արազ վազող
աղջիկների
երկարամազ
ու
լկտի հևոցներով
կենդանական…
պարտեզում ապրիլ է արդեն
կարմրում է ավազը երազիս
տխրությունս` սավաննա անծայրածիր
մացառները բարձր են ինձանից
հիշողությունս`
ուղտի հիշողություն
ծարա՜վ
գունաթափված խուրջին
լի պատկերներով դեֆորմացված
իսկ մնացածը ջուր է ամբողջությամբ
իուր միայն ջուր
վերջին շաբաթն է ապրիլի
երազս կարմիր է որդան
նեսավոր փշեր անապատում
կտրված լեզուներ հազար
աղոթում են թաքուն
ավազի տակ
Ալարկոտ մոտենում է ապրիլը
երազներս դառնում են
աղմկոտ
լի ճիչերով դեպի Արազ վազող
աղջիկների
երկարամազ
ու
լկտի հևոցներով
կենդանական…
պարտեզում ապրիլ է արդեն
կարմրում է ավազը երազիս
տխրությունս` սավաննա անծայրածիր
մացառները բարձր են ինձանից
հիշողությունս`
ուղտի հիշողություն
ծարա՜վ
գունաթափված խուրջին
լի պատկերներով դեֆորմացված
իսկ մնացածը ջուր է ամբողջությամբ
իուր միայն ջուր
վերջին շաբաթն է ապրիլի
երազս կարմիր է որդան
նեսավոր փշեր անապատում
կտրված լեզուներ հազար
աղոթում են թաքուն
ավազի տակ


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ
***
Ես քեզ գտա
այգու
նստարանի վրա
(գուցե որոշ մարդիկ
ո՛չ ես
տեսել էին իրոք
մարմինդ անպատմելի`
վայր ընկնելիս
բայց մնացել դարձյալ
միմյանց ուսի հենված
կամ այտ-այտի)
Տե՛ր…
օգտվելով այս պարզ
հանգամանքից
որ կողքիս ես
հանպատրաստից`
- ե՞րբ է վերջանում ցավը…
ո՞ր վայրկյանին
ու սկսում հաղթանակը
անվերջական
նայում ես
լռում
ասես չկաս
(աստվածներն այդ ե՞րբ են լսել մարդկանց)
համատարած ժպիտ
փայլուն մորուք
աշխարհը`
լիքը տոպրակ ծնկիդ դրված
մեջը խաղալիքներ.
մարդիկ
աստղեր
ձկներ
քո ճշմարտությո՞ւնն էլ
նույնն է ինչ
Ձմեռ Պապինը` հո հո հո
միայն հո հո հո հո
եկ աղոթենք գոնե
մեռյալների՛ համար
… մի պահ
կարող ես և
պատժե՛լ ինձ
ո՞վ չգիտի
բայց ո՛ւշ է…
ա՛յլ անգամ
չե՞ս տեսնում
զույգերը հեռացել են
աննկատ
մութն ի՞նչ
անհո՜գ…
ես քեզ կօգնեմ
գտնելու ճանապարհը
նորից
դեպի երկինք
Ես քեզ գտա
այգու
նստարանի վրա
(գուցե որոշ մարդիկ
ո՛չ ես
տեսել էին իրոք
մարմինդ անպատմելի`
վայր ընկնելիս
բայց մնացել դարձյալ
միմյանց ուսի հենված
կամ այտ-այտի)
Տե՛ր…
օգտվելով այս պարզ
հանգամանքից
որ կողքիս ես
հանպատրաստից`
- ե՞րբ է վերջանում ցավը…
ո՞ր վայրկյանին
ու սկսում հաղթանակը
անվերջական
նայում ես
լռում
ասես չկաս
(աստվածներն այդ ե՞րբ են լսել մարդկանց)
համատարած ժպիտ
փայլուն մորուք
աշխարհը`
լիքը տոպրակ ծնկիդ դրված
մեջը խաղալիքներ.
մարդիկ
աստղեր
ձկներ
քո ճշմարտությո՞ւնն էլ
նույնն է ինչ
Ձմեռ Պապինը` հո հո հո
միայն հո հո հո հո
եկ աղոթենք գոնե
մեռյալների՛ համար
… մի պահ
կարող ես և
պատժե՛լ ինձ
ո՞վ չգիտի
բայց ո՛ւշ է…
ա՛յլ անգամ
չե՞ս տեսնում
զույգերը հեռացել են
աննկատ
մութն ի՞նչ
անհո՜գ…
ես քեզ կօգնեմ
գտնելու ճանապարհը
նորից
դեպի երկինք


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 41
• Страница 1 из 5
Вернуться в Բանաստեղծություններ
Похожие темыОтветыПросмотрыПоследнее сообщение
- 85 Ответы10633 Просмотры
- 1 Ответы720 Просмотры