СТАНЬ VIP
Лавров прокомментировал решение Армении выйти из ОДКБСловакия заявила, что хочет сохранить существующие транзитные коридоры для транспортировки нефти и газа из РоссииПашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будет«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждениеСМИ: Баку отказался от встречи глав МИД Армении и Азербайджана на МальтеСемилетний мальчик застрелил своего 2-летнего брата из пистолета, найденного в бардачке семейного грузовика

Սոնա Արշունեցի

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:37

Կենսագրություն

Սոնա Արշունեցի
1947

Текст:
Ծնվել ու մեծացել եմ գաղթականի ընտանիքում, ընտանիք, որ երկու անգամ է ապրել մահվան սարսափը, առաջինը՝ 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին բարբարոս թուրքերը հարյուրավոր հայերի հետ այրեցին մարագներում, երեք տարի նրանք Օսեթիայում ապրելուց հետո հողի կարոտը քաշում է, կարծելով, թե թուրքը խաղաղվել է, նորից գնում են Ղարս իրենց տուն-տեղին, բայց չարաչար սխալվում են, ընդամենը ամիսներ հետո 1918-ի գարնանը թուրքը կիսատ թողածը նորից է շարունակում:


Իմ գրած ,Գաղթե բանաստեղծությունը այդ պահն է արտահայտում: Մի խոսքով (բանաստեղծությունն ամբողջական Հայաստանում է. այսքանն եմ հիշում).

Երբ աչքերս բացեցի
Տատիս արցունքը տեսա
Թոթով լեզվով բարբառի,-
- Լացիդ պատճառը ասա:
- Փոքր ես, ձագ իմ
Փոքր ես, բալես,
Երբ մի քիչ էլ մեծանաս
Այնժամ սիրտս կբանամ քեզ
Լացիս գինը կիմանաս:

Ես մեծացա, հասակ առա, ազգիս վիշտն էլ իմացա, մատաղ սիրտս ողբով լցվեց, երգս պայքար, պահանջս արդար, ոխը սրտումս ծվարեց:

Այո, մեր կերած հացը արցունք է եղել: Տակա վին տասնյոթ տարեկան էի, մոտենում էր Եղեռնի 50-ամյա տարելիցը, ես եռում էի, տեղս չէի գտնում. ինչպես, ինչպես արթնացնեմ ազգի ոգին, իմ մոտ միտք ծագեց, թռուցիկներ տարածել, նկարչական թղթի վրա նկարում էի Մասիս սարը եւ ներքեւում իմ գրած բանաստեղծությունից մի հատված,-

Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
Ու հիմա որպես շեփոր ռազմի
Ժամն է, որ գցի լռության չադրան:

Ու ամենաներքեւում՝, Հայ փրկության կոմիտ եե:

Դուք պատկերացնո՞ւմ եք սովետական ռեժիմի ժամանակ նման քայլը ինձ ո~ւր էր տանում: Ես գիտակցում էի եւ պատրաստ էի անձս զոհել ազգիս համար: Այդ օրերին էր, որ ես գրել էի իմ, Մենք չենք մոռացել բանաստեղծությունը:

Ապրիլի 20-ին դուրս եկա տանից գրադարան գնալու պատրվակով, բայց իմ մտադրությունն այլ էր. գիշերը 50 թռուցիկ էի պատրաստել, հարկավոր էր տարածել ու իմ նշանակետն էր Լենինականի քաղսովետի շենքը, որտեղ էր եւ, Բանվորե թերթի խմբագրությունը, որին կից բացվել էր, Բանթղթակիցների երկամյա համալսարանե, որտեղ ես հաճախում էի ազատ ունկնդրի կարգավիճակով, այդ շենքում էր նաեւ Գրողների միության Լենինականի բաժանմունքը, մի խոսքով՝ մտավոր ականությունը: Ինձ հետ վերցրել էի իմ բանաստեղծությունների տետրը, մտադիր էի իմ գրածները ներկայացնել Գրողների միության քարտուղար Լյուդվիգ Մխայելյանին, իր կարծիքն իմանալու համար: Նա արձակագիր էր, բարի, առաքինի մի անձնավորություն: Դուռը թակեցի, ձայն չկար, սեղմեցի, փակ էր: Մի պահ երկմտեցի, գնալ թռուցիկները տարածել, հետո կրկին հանդիպե՞լ, թե՞... այդ երկմտանքի մեջ էի, երբ ,Բանվորե թերթի խմբագրության դուռը բացվեց եւ... դեպի ինձ էին գալիս Հովհաննես Շիրազը եւ Լ. Միքայելյանը: Ես գամված մնացի իմ տեղում: Պետք է ընթերցողիս տեղեկացնեմ, որ Լ. Միքայելյանը հաճախ էր մեր տանը հյուրընկալվում՝ ոչ միայն նա, այնպես որ մենք ծանոթներ էինք: Մոտենալով ինձ նա ժպտե րես բարեւեց, նույնը կրկնեց եւ Շիրազը: Մինչ Միք այելյանը գրպանից կհաներ բանալին, կբացեր
դուռը, Շիրազը զննող հայացք գցեց վրաս եւ տեսնելով ձեռքիս տետրը ասաց.-
- Բանաստեղծություննե՞ր են, գրո՞ւմ ես:
Մինչ ես կմտածեի՝ այո, թե ոչ ասեմ, նա մոտ եցավ ինձ, վերցրեց տետրը: Ես ներքուստ ցնծում էի: Երբ ներս մտանք, նա մեկը մյուսի հետեւից բարձրաձայն կարդաց եւ երբ հասավ ,Մենք չենք մոռացելե բանաստեղծությանը, հանկարծ բացականչեց.
- Հոյակապ է, շատ ճիշտ է գրված, ու գեղեցիկ:
Նույնը կարդաց երկրորդ անգամ, արդեն ասմունքելու ձեւով: Երբ վերջացրեց, շուռ եկավ դեպի Լ. Միքայելյանը եւ ասաց.
- Հը՞, ի՞նչ կասես, էս սկսնակներին ընչի՞ տեղ չեք տալիս:
Միքայելյանը ժպտալով նայեց ինձ.
- Հայրը գրում է, բայց որ ինքն էլ է գրում՝ ես նոր իմացա:
Այո՛, ես ամաչում էի, գրածներս թաքցնում էի, որ ոչ ոք չկարդար: Հայրս ու Շիրազը միասին բանվորական հանրակացարանում, նույն սենյակում բավական երկար ժամանակ ապրել էին, ես կասկածում էի.
- Բա որ չհիշի՞:- Ու չներկայացա, թե ո՞ւմ աղջիկն եմ:
Շիրազը դիմեց ինձ.
- Դու կարո՞ղ ես ասմունքել:
- Այո՛, իհարկե կարող եմ,- պատասխանեցի ես:
- Ես վաղը երեկոյան հրավիրված եմ երեկոյի, դու կարո՞ղ ես գալ եւ արտասանել քո ,Մենք չենք մոռացելե բանաստեղծությունը: Հեռախոսիդ համարը տուր ինձ:
Այսպես պայմանավորվեցինք ու դուրս եկա սենյակից, բայց ոչ շենքից: Արդեն ասացի, որ այդ մեծ շենքի մեջ եւ թերթի խմբագրությունն էր, եւ Գրողների միությունը, եւ քաղսովետը, թե՞ գործկոմը, այդ ինձ այդքան էլ չէր հետաքրքրում, բայց որ շենքը շատ մարդաշատ էր, այդ էր ինձ ամենակարեւորը: Ես սկսեցի մեկիկ-մեկիկ, շատ զգույշ թռուցիկներս ցրել: Շիրազը նոր լիցք հաղորդեց ինձ: Վերջին թռուցիկն էլ գցեցի աստիճանների վրա ու թեթեւացած շունչ քաշեցի եւ շտապեցի շենքից դուրս գալ, երբ թիկունքիցս մեկը կանչեց.
- Մի րոպե, կարելի՞ է, մի րոպե:
Ես զգացի, որ խոսքն ինձ է վերաբերում, աշխատեցի չլսելու տալ, բայց նույն ձայնը նորից կրկնվեց.
- Ձեզ հետ եմ, աղջիկ ջան, մի րոպե,- արդեն նա իմ կողքին էր, ձեռքին իմ գցած թռուցիկն էր, ես ստիպված էի նրան լսել:
- Դո՛ւ գցեցիր, ես տեսա,- ինձ պարզելով թռուցիկը ասաց նա:
- Ե՞ս, բայց սա ի՞նչ է,- իբր բանից անտեղյակ, զարմացական տոնով հարցրի ես ու անմիջապես ավելացրի,- շտապում եմ, կներեք:
Նա ժպտաց, ծալեց թռուցիկը, դրեց գրպանը եւ ասաց.
- Ես սա լավ կպահեմ: Ուրախ եմ, որ ծանոթացանք:
Դա մեր ծանոթության սկիզբն էր: Նա Կիրովաբադից էր, անգլերեն լեզվի ուսուցիչ, անունը՝ Սերգեյ, իսկ ազգանունը չեմ հիշում: Այսօր էլ նրա խոսքերը հնչում են ականջիս.
- Դու Մասիս սար ես պահանջում, բայց գիտե՞ս, թե ինչ է կատարվում Նախիջեւանում, Ղարաբաղում, Կիրովաբադում. հայաթափություն, նույն թուրքի ձեռագիրն այստեղ է իրագործվում: Նույն ճակատագիրը նրանց է սպասում:

1988-ի Սումգայիթը նրա ասածների վառ ապացույցն էր, բայց փառք Աստծո, որ մեր քաջարի, հայրենասեր նվիրյալների կյանքի, խիզախումն երի գնով հաղթեցինք ու ապացուցեցինք, որ հայը արյուն կթափի, բայց հող չի զիջի այլեւս: Աստված պահապան իմ ազգին:
Նորից շարունակեմ. 1965 թ. ապրիլի 21:
Ակումբը, որը բանվորական էր, բավական մեծ էր ու լեփ-լեցուն: Շիրազը գործարանի աշխատակիցների հետ նստած էր բեմում, իսկ ես դահլիճի առաջին շարքում:
Դահլիճը շատ ջերմ ընդունեց Շիրազին, շատ ջերմ: Նա կարդաց իր անտիպ գործերից: Մոռացա ասել, որ նա իր ելույթը սկսեց հայրենասիրական կոչերով, ժողովրդի մեջ արթնացրեց եղեռնի հիշատակը վառ պահելու, պայքարելու, պահանջելու ազգին հասցրած վնասը վերականգնելու ու մեր պապերի հողը նորից վայելելու պահանջով, որը պետք է լինի ամեն մարդու մեջ, ով իրեն հայ է համարում: Այս պետք է լինի ազգի հիմնական գաղափարախոսության հիմքը: Դահլիճում միլիցիոներն եր էին շրջում, իբր կարգ են պաշտպանում, չգիտ եմ՝ դա վերեւի՞ց էր կարգադրված, թե՞... Անտիպ գործերը, որոնք ավելի ընդգծված հայրենասիրական էին, երեկոյի կազմակերպիչը կամացուկ զգուշացրեց Շիրազին նրանց ներկայությունը: Շիրազը չդիմացավ ու մեկեն ժայթքեց.
- Էդ միլիցեքը հա՞յ են, թե՞ թուրք: Էդ եղեռնը մոռացողը ուրեմն հայ չի:
Բարեբախտաբար միլիցիոներները հայ գտնվ եցին եւ ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Այդ պահին հենց ինքը՝ բանաստեղծը հայտարարեց.
- Սոնյա Հովհաննիսյանը կարտասանի իր գրած,Մենք չենք մոռացելե բանաստեղծությունը:
Այդ պահը երբեք ես չեմ մոռանա: Արտասանում էի բարձր, առոգանությամբ: Վերջացնելուց հետո երկար ժամանակ ծափահարում էին, ծափահարում էր եւ Շիրազը: Չգիտեմ, բանաստեղծի ներկ այացնելը, թե դահլիճի նստածները, բոլորն էլ ճանաչում էին ինձ, մենք ապրում էինք այդ թաղամասում, թե՞ իրոք բանաստեղծությունն արժանի էր ծափի, չգիտեմ: Երեկոյի վերջում Շիրազն իրեն նվիրած ծաղիկները հանդիսավոր նվիրեց ինձ.
- Այս ծաղիկները ի սրտե նվիրում եմ Սոնյային իր գրած լավ բանաստեղծության համար:
Այդ օրն իմ կյանքում մնաց հեքիաթային: Դրսում ժողովուրդը հավաքվել էր Շիրազի շուրջը, հարցեր էին տալիս եւ ի~նչ, աչքս առավ հորս նրա հետ զրուցելիս: Երկու ընկերներ գտել էին միմյանց: Ես ծաղիկները գրկած վազեցի տուն, սիրտս արագ-արագ բաբախում էր, հուզմունքից էր, թե... ես ինձ իրոք վատ էի զգում:
Հաջորդ օրը առավոտյան Շիրազը նորից զանգահարեց: Այս անգամ ցերեկույթ էր մի գործարանում, եւ նորից արտասանելու համար: Երբ ցերե կույթը վերջացավ, Շիրազը մոտեցավ ինձ եւ խորհրդավոր տոնով ասաց.
- Ես էսօր պիտի գնամ, վաղը պիտի ցույցի դուրս գանք, ես Երեւանում պիտի լինեմ: Դու շարունակիր գրել:
Նրա գնալուց հետո իմ մեջ ավելի թեժացավ կրակը: Նկարչական տետր առնելով չէի հասցնում, թռուցիկների թիվը բազմապատկվեց: Լինում էի ամենուրեք՝ դպրոց, ինստիտուտ, հիմնարկ-ձեռն արկություն (իմ բանթղթակիցների երկամյա համալսարանի ունկնդրի վկայականով իմ դեմ փակ դուռ չկար) միեւնույն է... Թռուցիկ տարածելը իմ անձնական գաղտնիքն էր:
Հաճախ էի լինում Կիրովի անվան քաղաքային գրադարանում, որտեղ ծանոթացել էի երկու լավ, շատ լավ իմ հասակակից աղջիկների հետ՝ մեկը բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի քույրը՝ Դոնարան, իսկ մյուսը՝ Տանյա Հովհաննիսյանը, որը հետագայում, ինչպես շատ հետո իմացա, մի քանի գրքերի հեղինակ է, այսօր Տանյան չկա, երկրաշարժի զոհ դարձավ, իսկ Դոնարայից ընդհանրապես տեղեկություն չունեմ: Բայց նրանց ու այս իմ հեղափոխական օրերի հուշերը շատ թարմ են: Զբաղված լինելով թռուցիկ տարածելով մի շաբաթ չէի այցելել գրադարան ու իմ շատ սիրելի ընկերուհիներին կարոտել էի, անկախ ինձանից ոտքերս ինձ տարան գրադարան, նրանց հանդիպելու ակնկալիքով: Չսխալվեցի, նրանք այնտեղ էին: Ասես հարյուր տարի իրար չէինք տեսել:
- Ո՞ւր էիր կորել,- վրա պրծան երկուսով:
Ես նրանցից գաղտնիք չունեի, ուստի գաղտնիքիս կծիկը բացեցի: Նրանք պլշած ինձ էին նայում: Դա ինձ անհանգստացրեց: Ես սկսեցի այսպես ասած իմ դասախոսական աշխատանքը: Նրանց մեջ հայրենասիրական գաղափարներ արթնացնելու համար պետք չէր գրքերից կառչել, տատիս պատմածներն էլ բավական էին: Ինձ հաջողվեց: Աղջիկները նկատեցին իմ ոգեւորությունը եւ շեղելու համար ինձ առաջարկություն արեցին.
- Եկեք հանպատրաստից մեկս մյուսիս մի բանաստեղծություն նվիրենք, դե՛ սկսեցինք:
Ես շատ խզմզեցի, բայց ոչինչ չստացվեց:
Առաջինը Տանյան ընթերցեց՝ ինձ նվիրված, հետո՝ Դոնարան:

Տանյայից
Երկու թուղթ ճղիր,
Մի տող չգրիր,
Քանզի Շիրազի բոց
Ընկել էր քո ծոց
Ուշքդ խլել տարել,
Քեզ մենակ էր թողել,
Էլ կարո՞ղ էիր դու ինձ
Մի բառ նվիրել,
Երբ էությունդ ամբողջ
Մասիսն էր ծածկել:
Դոնարայից
Թողել ես ինձ մեն-մենակ,
Դու գնացել ես հեռու
Մտածում եմ շարունակ
Թե երբ եմ քեզ տեսնելու:

Ես, որ մինչ այդ ոչինչ, ոչինչ չէր ստացվում, շարունակեցի.

Իսկ դու չե՞ս ուզում տեսնել
Մոռացե՞լ ես այդպես շուտ,
Թե՞ քեզ ուրիշն է գերել
Ցնորք էր մեր սերն ու սուտ:

Անցան տարիներ, ես ամուսնացա Արտաշատ քաղաքում ու իմ լավ ընկերուհուն այդպես էլ չտեսա, միայն իմացա, որ Սումգայիթի ջարդերից հետո՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ Տանյան ցույցերի ժամանակ կրակոտ ելույթներ է ունեցել, եղբայրս տեղեկացրեց: Ներքուստ իմ մեջ ուրախանում էի, որ դասերս իզուր չեն անցել, հետո իմացա, որ երկրաշարժի զոհն է դարձել, իսկ Դոնարայից ընդհանրապես տեղեկություն չունեմ:
1970 թ. ես երկու երեխայի մայր էի արդեն: Գնումների համար մեծ տղայիս՝ Մամիկոնի հետ գնացի Երեւան գնումների, փոքրիս՝ Սամվելին թողել էի սկեսրոջս մոտ: Այնքան երկար խանութից խանութ շրջեցի, որ հա՛մ ես հոգնեցի, հա՛մ էլ փոքրիկս: Նա պպզեց ու հրաժարվեց քայլել: Ես շվարած՝ առանց այդ էլ բեռս ծանր էր, ես էլ հոգնած, նրան գրկել չէի կարող, սպասեցի, որ քիչ հանգստանա ու գնանք: Այդ ժամանակ էր,որ հեռվից դեպի իմ կողմն էր գալիս Շիրազը ինչ-որ մեկի հետ: Շատ ուրախացա նրան տեսնելով, բայց որ անծանոթի հետ էր, հետո էլ էլի կասկածանք ընկավ իմ մեջ, կարող է ինձ չհիշի, ուստի որոշեցի թիկունքով կանգնել: Ես զգացի, որ նրանց ոտնաձայները ինձ մոտ կանգ առան: Շուռ եկա, Շիրազը գրկեց տղայիս ու հարցական դիմեց ինձ.
- Էս ինչո՞ւ չես գրկում էրեխուն,- հետո ուշադիր նայեց ինձ ու նորից կրկնեց.- Սոնյա՛, ինչո՞ւ չես գրկում էս սիրուն էրեխուն:
Ես շիկնեցի: Երբեւէ նման հանդիպում չէի սպասում: Սրտիս խորքում ուրախ էի, որ Շիրազի հիշողության մեջ անջնջելի էի մնացել:
- Ո՞ր կողմն եք գնում,- հարցրեց նա:
- Մոտակա կանգառը,- պատասխանեցի ես:
- Գնանք,- նա տղայիս գրկած համբուրելով, սիրելով քայլում էինք: Տղաս շատ գեղեցիկ էր, շա~տ, հենց այդ գեղեցկությունն էր, որ բանաստեղծի աչքից չէր վրիպել: Մեզ հետ քայլում էր Շիրազին ուղեկցող մարդը: Ճանապարհի կեսից նա վերցրեց տղայիս Շիրազի գրկից.
- Տուր ինձ, մի քիչ էլ ես սիրեմ,- ասելով:
- Գրո՞ւմ ես, թե՞ թարկել ես,- չսպասելով պատասխանիս հարցրեց.- հերդ ո՞նց է, ընկերոջս կբարեւես:
- Գրում եմ, բայց քիչ, շատ եմ զբաղված:
Նա հետաքրքրվեց, թե երեխուս անունը ի՞նչ է, երբ ես ասացի, թե Մամիկոն է, իսկ փոքրիկինս էլ Սամվել, ուրախացավ.
- Ապրես, որ հայկական անուններ ես դրել:
Չնկատեցի, թե ինչպես հասանք կանգառ, այդ պահին էլ ավտոբուսը կանգնեց: Ինձ ոչինչ չէր մնում, հրաժեշտ տվեցի, շնորհակալություն հայտն եցի եւ Շիրազից, եւ անծանոթից եւ բարձրացա ավտոբուս: Շատ անսպասելի, հաճելի հանդիպում էր:
Խոսափողի մոտ` Մուրադ Փափազյան, հարահավաքը ղեկավարող` Հարություն Մարտիրոսյան, հանրահավաքը վարող` Վանիկ Թաշտչյան
Վերջին անգամ Շիրազին այցելեցի ինքս, հորս մահից հետո, որպեսզի օգնի իր խորհուրդներով, աջակցի հորս թողած ստեղծագործությունների տպագրման գործում: Ավա~ղ, նա շատ վատառողջ էր, անկողնում պառկած: Տեսնելով նրա վիճակը ես իմ հոգսերով չծանրաբեռնեցի, ուղղակի ասացի, որ եկել եմ հենց այնպես: Ամիսներ հետո նա մահացավ: Շատ դժվար տարա նրա մահը, ասես ազգս որբացած լիներ:
Անցան տարիներ, երբ սումգայիթյան ջարդերից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը՝ համազգային զարթոնքը, սիրտս տեղից թռչում էր,բայց ներքուստ ցավում, որ Շիրազը չտեսավ, որ հայը բռունցք է դարձել, իր կորցրածը արյան գնով վերցրեց:



Անցել են տարիներ, այսօր հեռու եմ հայրենիքից, իմ հայրենիքից, բայց միայն ֆիզիկապես ու ժամանակավոր, ինձ օտար է, օտար ու ամեն ինչ՝ եւ հող, եւ ջուր, եւ օդ, եւ արեւ, անգամ ծաղիկն է անբույր: Այստեղ եմ, որ որդիներս, որ հիմնվել են օտար երկրում, տուն բերեմ, որ ձագերիս ձագերն անգամ օտար լեզվով չբարբառեն, որ հայ մնան ու չձուլվեն, այս է միակ նպատակս: Բայց թող ասեմ, խոստովանեմ. այս հեռավորությունն ավելի է բազմապատկել իմ սերը հայրենիքիս հանդեպ: Ես ապրում եմ հայրենիքիս հաջողություններով ու անհաջողություններով եւ այստեղից պայքարել պատմական անարդարության դեմ, թեկուզ գրիչով:
2004-ի դեկտեմբերի 17-ին, երբ Եվրոպ այի հայության հանրահավաքն էր Բրյուսելում, ես նորից ծնվեցի. սիրտս ցնծում էր. Չարենցի երազած հավաքական ուժն էի տեսնում ամբոխի մեջ: Հայաստանից ներկա էր Հայ հեղափոխական դաշնակցությունից Հրանտ Մարգարյանը, որը փայլուն ելույթ ունեցավ, Ռամկավար կուսակցությունից, կար ներկայացուցիչ Ռուսաստանից, իսկ Եվրոպայի ամբողջ տարածքից, տարբեր տարիքի,ելույթները շատ բոցաշունչ էին. նրանք ոչ միայն հայեր էին, այլ ֆրանսիացի, հույն, ասորի, քուրդ, մի խոսքով՝ նրանք, ովքեր լավ էին ճանաչում թուրք ազգին:



- Ո՛չ Թուրքիային Եվրոպա, ո՛չ, ո՛չ, ո՛չ...
Վանկարկում էր ամբոխը վեց ժամ շարունակ: Որպեսզի պատկերացնեք այդ ամբոխի ուժը մեկնաբանեմ. վերեւից թափվում էր տեղատարափ անձրեւը, փչում էր սառը քամին, բայց ոչինչ չկարողացավ ընկճել հայի ամուր կամքը, հավաքական կամքը: Երբ ես զրուցում էի Հրանտ Մարգարյանի հետ. - Այս պահը Չարենցի երազած ժամն է,- ասացի:
Զրուցակիցներիցս մեկը շտապեց ավելացնել.
- Չարենցի աղջիկն ու թոռնուհին էլ այստեղ են:
Ուրիշ կերպ լինել չէր էլ կարող. պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ես շատ էի ցանկանում բարձրանալ բեմահարթակ եւ արտասանել իմ գրած,Աշխարհակալըե, կամ ,Արդար դատաստանե, թեկուզ ինչո՞ւ չէ՝ ,Մենք չենք մոռացելե բանաստ եղծությունները, բայց ֆիզիկապես անկարող էի. ներքին հուզմունքը, ցուրտը միաձուլվել եւ առաջացրել էին դող: Դողում էր ողջ մարմինս, դժվար թե կարողանայի սահուն արտասանել,սակայն ինչպես 1965-ին ես թռուցիկ էի տարածում, այդպես էլ Բրյուսելում ես իմ բաժին գործը կատարեցի: Հանրահավաքը, որը լուսաբանելու համար անթիվ, անհամար լրագրողներ կային, ես նրանց բոլորին տալիս էի այդ բանաստեղծությունների ֆրանսերեն ու անգլերեն թարգմանությունները: Ես այստեղ՝ Եվրոպայի սրտում բնավ էլ չէի վախենում, քանի որ քիչ թե շատ դեմոկրատիա կա: Իմ մեջ բարձր տպավորություն թողեց հանրահավաքը վարող աղջնակը, որը վեց ժամ շարունակ հարց էր ուղղում ամբոխին, ընդգծված արեւմտահայերենով եւ գեղեցիկ, շատ գեղեցիկ տոնայնությամբ.
- Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք, որ մարդասպան Թուրքիան արյունոտ ձեռքերով մտնի Եվրոպա...
- Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- հետո ֆրանսերեն,- no, no, no...
Ես այս տարիքիս պատրաստ էի ծնկի գալ նրա առաջ, համբուրել նրա ճակատը...
Տա աստված, որ հայ մայրերը միայն այսպիսի զավակներ ծնեն:
Չարենցի կտակած պատվիրանը՝ հավաքական ուժը, սա պետք է լինի ազգային գաղափարախոսության հիմքը:
Ամուր քրիստոնեական հավատք եւ անձնուրաց հայրենասիրություն: Այս երկու հասկացողությունն է, որ պետք է դեռ դպրոցից սերմանվի մատաղ սերնդին, որ ազգի հիմքերն ամուր լինեն: Սովը չէ, որ ազգը քայքայում է, ամենամեծ քայքայիչը, դա պառակտված, անմիաբան լինելն է:
Այս մարդաշատ հանրահավաքը դրա վառ ապացույցն էր: Ավարտում եմ միտքս, հուշերս, Չարենցին նվիրած տողերով.

Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը քո անմեռ
Փրկությունն այս է հայի,
Միակ ճանապարհը մեր
Ողորմություն ումից հայցենք
Որ պաշտպանի դավերից
Մեր կռիվը պիտի կռվենք
Դա եկած է դարերից.
Սուրը եթե պատյան դնենք
Տանուլ կտանք մենք նորից
Միտքդ այս էր, կիսատ մնաց
Երգդ պոկված լարերից,
Այսօր ես եմ երգդ երգում
Երգս եմ խառնել քո երգին
Վախենում եմ ես էլ մնամ
Կարոտ մեր լույս հողերին
Չարենց, ես էլ քո բոցերից
Ծոցս առած, կրակված
Երգս պայքար, պահանջս արդար
Ոխն է սրտումս թառած:
Հավաքական մտքերդ էլ վեհ
Այսօր կախված են օդից,
Մինչեւ օրս չենք ազատվել
Այդ ազգային բարդույթից
Զարթնի՛ր, Չարենց, հնչեցրո՛ւ
Երգերդ հանց պատվիրան,
Որ արթնանա ազգի ոգին
Քո խոսքերով մոգական:
2005 թ. հունվար, Բրյուսել


  • Սոնա Արշունեցի
    • Կենսագրություն
    • ԳԻՐՔ ԻՄ, ԴՈՒ ԹՌՉԻՐ
    • ԳԱՂԹ
    • Ու լցվում էին Մարդիկ անփորձ
    • Հանկարծ հեռվից
    • Ու պատմում էր Տատս ամենքին
    • ԽՂՃԻ ՍՈՎ
    • ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ
    • ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ
    • ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ
    • ԱՐԹՆԱՑԵ՛Ք, ՀԱՅԵՐ
    • ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ
    • ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ
    • ԿԱՐՈՏ
    • ԳՆԱՆՔ, ՀԱՅԵՐ
    • ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳԸ ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ
    • ԱՇԽԱՐՀԱԿԱԼԸ
    • ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
    • ԱՐԵՎԻ ՃԱՄՓԱՆ
    • ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ
    • ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ԱՌ ԱՍՏՎԱԾ
    • ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ
    • ԴԵՄՔԵՐՆ ԻՄ ԱԶԳԻ
    • ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԻՆՔԸ՝ ԱՍՏՎԱԾ
    • Գիտեմ, գալու է պահը լուսավոր
    • ՄԱՀՎԱՆ ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ
    • ՉՀԵՌԱՆԱՄ ՎԵՐՔԵՐՈՎ
    • ԱՐԾՎԻ ԹԵՎԵՐՈՎ
    • ԿԱՆԹԵՂՍ ԱՆԹԵՂ
    • ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ
    • ՀԱՅՐԵՆԻՔ
    • ՕՏԱՐ Է ԻՆՁ
    • ՍՐՏԻՍ ՎԵՐՔԸ
    • ԱՆԻ
    • ՍԻՐՏՍ Է ԽՌՈՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ
    • ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
    • ԿՅԱՆՔԻՍ ԳԱՐՈՒՆԸ
    • ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ
    • ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ
    • ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ
    • ՄԻ ԲՈՒՌ ՍՐՏՈՒՄ
    • ՎԻՇՏՍ ԹԱՂԵԼ ԵՄ
    • ՆՎԻՐՈՒՄ
    • ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
    • ՉԵՄ ՄԵՂԱՆՉԵԼ
    • ԵՐԿՈՒՆՔ
    • ՍՐՏԻՍ ԳԱՐՈՒՆԸ
    • ՃԻՉՆ ԻՄ ՀՈԳՈՒ
    • ՄԻ ԲԱՐԻ ԱՆՈՒՆ
    • ԻՄ ՎԵՐՋԸ
    • ՄՏՔԵՐՆ ԻՄ ԱՆՄԵՌ
    • ԱՍՏՎԱԾ ԻՄ, ՆԵՐԻ՛Ր
    • ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԻՆ
    • ԿԳԱՄ
    • ԱՉՔԵՐԴ
    • ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
    • ՍՐՏԻՍ ԵՐԳԸ
    • ՍԵՐ
    • ՍԻՐՈ ՀՐԵՇՏԱԿ
    • ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ
    • ԻՄ ՄԵՋ ՄԻԱՅՆ
    • ԱՅՐՎԱԾ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ
    • ԻՆՉՈ՞Ւ
    • Ո~ՒՐ ԷԼ ԳՆԱՍ
    • ԱՐԺԱՆԻ ՉԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ
    • ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԸ
    • ԱՐԵՎՍ, ԱՍԱ՛, ԻՆՉՈ՞Ւ
    • ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔ ՏԵՍԻԼՔԻ
    • ԹՈՂ ՄԻՇՏ ՎԱՌ ՄՆԱ
    • ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
    • ԹԵ ՄԱՆԿԱՆԱՅԻ
    • ՎԵՐԱԴԱՐՁ
    • ՋԱՀԵԼՈՒԹՅՈՒՆ
    • ՄԵՐ ԴԱՇՏԵՐՈՒՄ
    • ՀԱՅՐ ԻՄ
    • ՄՈՐՍ
    • ՈՒ ՔԱՆԻ ԿԱ ՀԱՅ ՏԱՌ ՈՒ ԲԱՌ
    • ՉԱՐՆ Է ՄՏԵԼ ՄԵՐ ՄԵՋ ԴԱՐԱՆ
    • ՉԱՐՆ Է ՄՏԵԼ ՄԵՐ ՄԵՋ ԴԱՐԱՆ
    • ԱՌԱՆՑ ՁԵԶ Ո՞Վ ԵՄ
    • ԴՐԱԽՏ ԵԴԵՄՈՒՄ
    • ՍԻՐՏՍ Է ԽՌՈՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ
    • ԱՐԱՐԱՏՆ Է ԻՄ ԽՈՍՔԵՐԻ ԳԵԹ ՎԿԱՆ
    • ՔԱՐ ԵՍ ԴՈՒ ԱՇԽԱՐՀ
    • Այդ օրից բազում
    • ՈՐ ՀԱՂԹԵՄ ՉԱՐԻՆ
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:38

ԳԻՐՔ ԻՄ, ԴՈՒ ԹՌՉԻՐ

Գիրք իմ, թռչիր դու աշխարհից աշխարհ
Որտեղ հայ մարդ կա մոլոր, գլխիկոր
Դու փարոս դարձիր, լույսդ արձակիր,
Հույսի շող նրանց սրտերում վառիր
Լույս տուր ճամփեքին, որ չմոլորվեն,
Բռնեն հայրենի տունդարձի ճամփան
Որ հայոց հողում ծլեն ու ծաղկեն
Արմատներ գցեն, ամուր ամրանան
Թռչիր դու, իմ գիրք, աշխարհին պատմիր
Տեր-Զորում հանգչող հայերի մասին,
Ցեղասպան թուրքի դիմակը բացիր,
Որ լավ ճանաչեն այդ բարբարոսին:
Գիրք իմ, կոտրիր շղթաներն ամեն
Հալեցրու մարդկանց սրտերը սառած
Խորը թմբիրից արթնանան, ելնեն
Այրերն աշխարհի խղճները մեռած...

20.02.2005
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:39

ԳԱՂԹ

Ղարս քաղաքն եմ
Ես սիրում
Թեեւ երբեք չեմ
Տեսել
Պապերս էին լոկ
Ապրում,
Ու հայրս է
Այնտեղ ծնվել.
Ծնվել է նա
Ճամփեքին,
Գաղթի ճամփին է
Ծնվել
Մտել են գյուղն
Արշունի
Տատս երկունք է
Ապրում
Ֆուրգոնի մեջ
Լաց ու կոծ
Տատս երկունք է
Ապրում
Ու Արշունի
Գյուղի մեջ
Հա~յրս, հա~յրս է
Ծնվում
- Անբախտ բալես
Մեծ տատս ասում
Ու կրծքին է սեղմում
Հորս բարուր
Արած
Արտասվում է
Գերդաստանը
Այս դիպվածից
Հուզված
Ու արցունքներն
Աչքերին
Հասնում են
Ափն Արազի
Ասկյարներն են
Ճամփեն փակել
Փակել են կամուրջն
Հույսի
Ո՞վ իր գլխից ձեռք է
Քաշել
Նրանց մեկը
Երկուս անի:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:40

* * *

Ու լցվում էին
Մարդիկ անփորձ
Արազն էին իրենց
Գցում
Ասես իրենց, իրենց
Կյանքով
Իրենց բախտերն էին
Փորձում
Կոտորվում էր
Հայությունը իր մայր
Գետում.
Այդ պատկերից
Ահաբեկված
Պապս վերցնում է
Բարուրն իմ հոր
Ու Արազն է
Գցել ուզում,
Բայց թե տատս
Նոր մայրացած
Հորս խլում
Պապիս ձեռքից,
Ու ասում է
Խիստ նեղացած,-
- Առաջ լավ է
Ինքս մեռնեմ,
Միայն թե
Որդուս մահը
Իր հոր ձեռքով
Թող չտեսնեմ

* * *

Հանկարծ հեռվից
Մի հողմե ամպ է
Բարձրանում,
Հողմե ամպը
Արշավում
Ու հասնում են
Նրան ահեղ
Ֆիդայիները
Քաջարի,
Նրանց թրի մի
Հարվածով
Գլորվում են գլուխները
Ասկյարների:

***

Ու պատմում էր
Տատս ամենքին
Կոտորածն էր
Պատմում հայոց
Հիշում երեք եղբայրներին,
Որ թուրքն այրեց
Մարագներում
Հայե~ր, հայե~ր հազարավոր
Մարագներից
Երկինք ելնող
Մխի-ծխի
Հուրն էր հիշում,
Պատմում էր նա,
Անվերջ պատմում
Աչքի արցունքը
Չէր ցամաքում:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:41

ԽՂՃԻ ՍՈՎ

Խղճի սովն է աշխարհը տիրել
Ու մարդը մարդու կոկորդն է կրծում
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չի աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան...
Մեկը՝ գանձեր է դիզում անհամար,
Մյուսն՝ իր դիրքն ու աթոռը հարմար...
Ա՛յս է մեր կյանքը, այսքա՛ն անարդար
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ աշխարհ գալիս
Ու ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում.
Պատասխան տվեք միայն մի՛ հարցիս,
Այսքան արյունն ինչո՞ւ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհինն է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
Բա՛վ է աշխարհը սփռեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրտ հոգիներում...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:42

ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ

Այնպես կուզեի ես շանթ դառնայի
Ու շանթարկեի այն նենգ ամպերին,
Որոնք պատել են իմ Մասիս սարին
Եվ հաղթանակած բարձր ձայնեի,-
- Մե՛րն է Մասիսը, զուր են ձեր դավեր,
Դուք մարդասպան թուրք թալանչիներ
Եվ ողողեյի գագաթը Մասսի
Լոկ ջերմ շողերով Հայոց արեւի
Իմ ցնծությունից աշխարհը ցնցվեր
Ու ծածանեի եռագույնը մեր...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:42

ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ

Ճամփեքին ընկած
Ձեր շիրիմները
Թող գարնան ծաղկած
Վարդերով ծածկվեն,
Անհետ ու անհուշ
Գերեզմանները
Թող սերունդների
Սրտերում այրվեն,
Այրվեն ու ծխան
Ամեն մեկիս մեջ
Որպես հավիտյան
Ծխացող փյունիկ...
Չէ՞ որ այդպիսի
Եղեռն աշխարհում
Ոչ մի ազգություն
Չէր տեսել, մարդիկ:

1989
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:42

ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ

Կյանքում մահից չկա դաժան բան,
Բայց ես չեմ վախում այդ մահ կոչվածից
Մահը իմ վշտից դաժան չի այնքան
Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից
Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից
Ու դարձել միակ իմաստն իմ կյանքի,
Այրվում եմ անհաս-անհաս կարոտից՝
Պապերիս երկրի՝ այգեստանների:
Ես երգ ու պարով մահը կընդունեմ
Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
Միայն թե ուխտս - ուխտս կատարվեր
Ազատ տեսնեի ես սարը Մասիս:
Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
Հողն էլ չի կարող բերանս փակել,
Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել
Պահանջատերն եմ պապերիս երկրի
Ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջին.
Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում,
Հայ դատնե է միայն իմ կարոտ սրտում:
Գիտցե՛ք, աշխարհում մի հայ էլ մնա
Հայոց եղեռնը նա չի մոռանա
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից ծով ձգվող հողը պապերիս...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:44

ԱՐԹՆԱՑԵ՛Ք, ՀԱՅԵՐ

Դեռ չի անցել
Հարյուր տարի,
Հարյուր գարուն
Դեռ չի անցել
Մեր սուգը սեւ
Սրտներիս մեջ
Մեր ժպիտը
Մնաց թերի.
Հե~յ, որտեղ ես
Դու մեծ Շիրազ
Դե հիմա քո
Աչքերը բաց
Տե՛ս, լուսաշող
Այս մեծ դարում
Թուրքն արնախում՝
Սումգայիթում,
Դարասկզբի
Կիսատ թողած
Հայոց ջարդն է
Շարունակում,
Ու առանց մի
Պատկառանքի
Ասես ի լուր
Ողջ աշխարհի
Ազգն այդ վայրի
Ու տմարդի
Հանդգնում է
Առեւանգել ու սպասել,
Բռնաբարել կանանց
Հայոց
Ու հայ մարդու
Խանդը շարժել...
Դե բա՛վ է լռենք...
Արթնացիր, Դավիթ,
Նստիր դու նորից
Քուռկիկ Ջալալին,
Կապիր քո մեջքին
Քո Թուր Կեծակին,
Որ ելնենք մարտի,
Հայոց զոհերի
Ու մեր նամուսի
Վրեժը լուծենք
Արթնացի՛ր, Դավիթ,
Արթնացեք բոլոր
Քաջեր հայածին.
Դո՛ւք, Անդրանիկի
Կտրիճ զինվորներ
Վարդան զորավար,
Քաջ ֆիդայիներ,
Էլ բա՛վ է քնեք
Ժամն է հատուցման...
Արթնացեք կազմենք
Մի հուժկու բանակ
Դո՛ւք մարտը վարեք,
Որ տեսնենք արդար
Ու սուրբ դատաստան
Եվ ելնենք անհաս
Մեր սարը Մասիս
Ու չքնաղ լեռան
Ձյունե գագաթին
Խմենք կենացը
Պապերիս...

1988
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:44

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

Ինչքան էլ հողմեր շառաչեն՝ իզո~ւր
Մասիսը երբեք չեն կարող հարթել,
Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ,
ԱՆցյալը սակայն նա չի մոռացել:
Նա չի մոռացել, ինչպես մոռանար
Ձայների արքա մեր Կոմիտասին,
Ինչպես մոռանար Ռուբեն Սեւակին
Ու մեծ բանաստեղծ Սիամանթոյին
Նա չի մոռացել, չի էլ մոռանա,
Մասիսը գերված, Անին մեր ավեր
Ղարս ու Էրզրում, Վան ու Երզնկա
Մեզ սպասում են նորից անհամբեր
Մեզ, որ Տեր-Զորի անապատներում
Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել,
Սակայն մենք այստեղ՝ մայր հողի գրկում
Աճեցինք նորից, երգինք հորովել
Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք,
Այդ բիրտ գազաններն անապատների,
Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ
Իր Նարեկներով դարեր պիտ ապրի:
Նա պիտի ապրի իր կուլտուրայով,
Իրեն արհեստով ու մեծ արվեստով,
Իրեն երգերով, անցյալի վերքերով,
Դառը հուշ դարձած իր մեծ եղեռնով,
Ապրել է, կապրի այսպես ապրելով
Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
Ու հիմա որպես շեփոր ռազմի,
Ժամն է, որ գցի լռության չադրան...

* * *
Մասիսը երբեք չի ուզում տեսնել
Իր պանդուխտ որդուն մոլոր, գլխիկոր
Արեգակին է հայացքը հառել,
Սակայն չի հալչում սրտիս ձյունը խոր:

15 ապրիլի, 1965թ.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    649 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27
  • ՍՈՆԱ ՎԱՆ
    1, 2, 3, 4, 5Вложения Harutin » 23 окт 2010, 22:07
    40 Комментарии
    9581 Просмотры
    Последнее сообщение Sashik Mkrtchjan Перейти к последнему сообщению
    19 ноя 2014, 07:43