СТАНЬ VIP
Тегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

ՍՈՆԱ ՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:15

ԻՆՉ ԼԱ՜Վ ԷՐ ՉԷ՞
(մանկությանս նկարի հետ` մենակ)


Օ՜… մանկության երկինք իմ
կապտա-ճերմակ
մանկության բակ –
ես պարան եմ ցատկում
տապի մեջ
ծնոտս վեր
նայելով ամպերին
աննպատակ

ու
թեև հաշվում եմ
բարձրաձայն
բայց դեռ չգիտեմ Քեզ
Հա՛յր
թեպետ զգում եմ`մորիցս զատ
(որ կախվում էր պատշգամբից
պարբերաբար)
մեկ ուրիշն էլ հսկում է ինձ
շատ ավելի բարձրից
անհնարին

գիտեի՛
կասկածո՞ւմ ես որ գիտեի
տես աչքերս այս նկարի մեջ
վեր շրջված օվալներով մարմարե
իսկ բիբերս չկան համարյա թե

ավելի կատարյալ բա՞ն –
մանկությանս օրվա մեջ
կապտա-ճերմակ
Դու քո՛ գործն ես անում – իսկ ես` իմը
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:16

ԵՆԹԱԴՐԵՆՔ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՅՆ ՉԵՄ

Ենթադրենք այնքան էլ այն չեմ
ծաղիկ եմ ենթադրենք
տարօրինակ
ինձ էլ այդպե՛ս սիրիր
ինչ կա որ
ասենք այս մեկն էլ այսպիսին է
թա՜րս
թերթիկները հողի մեջ
իսկ արմատները
անհեթեթ քամուն տված
չե՞ս կարող հաղթահարել ինձ
ինչ է –
մայր կա չորս աղջիկ ունի
ու չորսն էլ խենթ

երեկ ես քայլեցի` ձեռքերովս
ջրի վրա
ու ոչ ոք չնկատեց ինձ կրկին
չասաց – ամա՜ն
ասես թռչուն էի ատլետ
այլ ոչ թե կին
ձո՛ւկ դարձա զայրույթից
ու նետվեցի
ձկնորսի դույլի մեջ
այնուհետև
իսկ նա խաչ արեց շտապ
հայացքը վեր
– փառքդ շա՜տ Տեր – ասաց
ու Քե՛զ օրհնեց – Քեզ
մինչև տուն
ամբողջ ճանապարհին

բայց ես բողոքո՞ւմ եմ
իհարկե` ոչ


Պարտեզից –
ինձ ոչինչ չհասավ
ոչ խնձոր
ոչ թռչնակ
ո–չինչ
Եվան ինձ ժառանգեց
սոսկ ցավը
ու վախ` սողացող ամեն ինչից

բուխտի–բրախտի
ճըռռ
բուխտի–բրախտի
սա բախտիս շարժման ձայնն է`
կաղ սայլ
մի եզը նայում է մյուս եզին
մի ճանճը` մյուս ճանճին
անհո՜ւյզ – ասես հայելու մեջ
ու
շարժվում է կյանքս ակամա
(կախված եզներից տխմար)
բուխտի–բրախտի
փոշի
բուխտի–բրախտի

մինչդեռ միտքս` ինքնաբավ համակարգ
տիեզերք սեփական աստղերով
շարժվում է առանց ձայն – լուռ
սակայն` ճըռռ – պոկվում է անիվը
ծուլորեն գլորվում նախ առաջ
ապա` թե՜ք բլուրով ցած

կորուսյալ էր դրախտը – թո՜ւ –
հիմա էլ` սա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:16

ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԼՈՒՅՍԻ ԿՈՒՍԱԿԱՆ ՓԱՅԼԻՆ
(կամ մորաքրոջս լքված տանը)


Քարաշեն այս տանը
երկհարկանի
ժամանակը անցնում է
թխկ-թխկոցով
սկսած այն օրվանից
ինչ չկա
վարպետ Խաչատուրը
աշխատասեր
ծխախոտը միշտ շուրթին
ու ձեռքին` մուրճ
ցերեկները նա քար էր տաշում
գերեզմանի
իսկ գիշերը ծեծում մորաքրոջս
վայրենաբար
ճաշի աղը մոռանալու համար
կամ` շատության

հեկեկում էր Սաթենիկը
անիծելով
ոսկե մատները նրա
հատիկ–հատիկ
կրկնելով նույն բանը անընդմեջ
որ ինքն էլ մարդ է չէ՞
մարդ է չէ՞ ինքն էլ
վերջիվերջո

մինչդեռ հայրս լռում էր
խոհի մեջ
ինքն իր մեջ համոզված
հաստատապես
որ հարվածելու նույն կի՛րքն էր
(ճիշտ նույն)
նրան դարձրել քարտաշ
այնքան վիրտուոզ

ժամանակը դեռ անցնում է
թխկ-թխկոցով
թեկուզ վաղուց չկա նաև ինքը`
մաքրասեր մորաքույրս
կապտած ուսով
փոշու շորը միշտ զենքի պես
կրծքին պահած
բարկությունը` բռնված մուկ
ավելի տակ
որ քշում էր նա փութաջան
դեպի առաջ
մինչև առաջին անկյունն ու չգիտեր
ի՞նչ անել դրա հետ – այնուհետև

արևը դրսում է – իսկ իմ մեջ
«շարժվող բարկությունն է ավելի տակ»
ո՞նց ազատեմ միտքս պատկերից այս
կամ վստահեմ կրկին
կուսական փայլքին հավերժության
երբ ընկած շողի մեջ – հիմա հենց
հո՜ծ ինչպես խողովակ մետաղական
տեսնում եմ դեռ կետագիծը շարժման
որ սկսում է փոշու հիշողությամբ
ու բազմանում մինչև անվերջություն
փոշեհատիկ
դադար
փոշեհատիկ
……………
փոշեհատիկ
դադար
փոշեհատիկ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:16

ՄԵՌՆՈՂ ՄԱՐԳԱՐԵՆ, ՈՐ ԳՈՒՇԱԿԵԼ ԷՐ ԻՐ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ ՃՇԳՐՏՈՐԵՆ
(հիշողություն գիշերային հերթապահության օրերից)


Նայում եմ գմբեթին ու անցնում
առանց ներս մտնելու ցանկության
եկեղեցի
ինձ չի հուզում քարոզը այլևս
դժոխքի պատկերներով
ենթադրական
ես տեսել եմ քավարանը արդեն
միջանցքը գիշերային հոսպիտալի
ստորգետնյա թունելը կիսախավար
պատերին շարված պատճեններով վատ
մեռած բայց հանճարեղ վարպետների

ճանաչում եմ նաև դժոխքը ես
հեղձուցիչ սենյակը համար երեք
այրվող մարգարեն բոցերի մեջ
ամբարած լույսը աստվածային
ճիգով բաց պահված կոպերի տակ
և մատները նրա երկնահղած
կապված մահճակալին մետաղական

ես եղել եմ նաև
ձայնի քավարանում` կազմված
բուժքույրերի քայլքից չարագուշակ
հասուն տղամարդու ողբից շնամարդու
դավադրության ձայնից – բամբասելու նման
գլուխ գլխի հակված պարտված բժիշկների
անկողնու մոտ – ինչպես նաև նրբին
քնքուշ խշխշոցից թղթե
թաշկինակի
որով վերջին այրին
մոլորակի
փաթաթում է ծամոնն իր
զգուշորեն

զը՜նգ հնչում է զանգը
ահեղ դատաստանի
երնեկ տղամարդկանց
ու
կույրերին
ինձ կներվի՛ – մեղքս
ես սիրել եմ քանզի
չափազանց թունդ
քանզի ես տեսել եմ
դեռ աղջնակ
ունայնությունը ողջ
տիկնիկիս անմիտ աչքերի մեջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:17

ՑՐՏՈՒՄ Է, ՆԵՐՍ ԵԿ, ՋՈՒԼԻԵՏ
(Կամ երրորդ աչքով)


Իրիկնաժամ –տարօրինակ հայացքով մի
որ զարգացրել եմ
հենց այս օրվա համար հավանաբար

տեսնում եմ` պատշգամբիս տակ
(մագլցող վարդերի մեջ ամբողջապես)
Մարմինս ու Հոգիս են գիրկընդխառն
մահվան համբույրի մեջ
բաժանումի
երկուսն էլ հավասար շվարած
երկուսն էլ վախեցած հավասար
(թե ոնց են անելու կամ ինչ
միմյանցից անկախ այսուհետ)

աջ կողմից` հառնում են թատերաբար
դժոխքի դարպասները շքեղ
գայթակղելու համար դրսից
պատված թավիշով որդան –
(կարմիրը եզրերում ի դեպ
դառնում է հետզհետե ավելի խիտ)
ու
բացվում են դռները սահուն
վեհաշուք լռությամբ հաշվարկելի
հանց վիրտուալ վարդը
գովազդի մեջ

մինչդեռ դռները դրախտի
որ հայտնվում են ձախից
ավելի ուշ
ձեռքի գործ են ինքնուս հյուսնի
պատրաստված անմշակ–թափոն
էժանագին փայտից ճռճռացող

Հոգիս ու Մարմինս են ներքևում դեռ
բաժանման համբույրի մեջ ահագնացող
ու ես` պատշգամբից արդեն
կիսով չափ կախված վտանգավոր

– լինելու բանը կլինի – այս հարցում ես մտածում եմ
դայակիս պես
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:17

ՄԻ ԳՈՐԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԻՐ ԻՆՁ` ԻՆՉ–ՈՐ ՄԻ ԳՈՐԾ

Մի գորշ ամպ կեռվեց
անսպասելի
(քեռուս հոնքի պես կասկածամիտ)
ու ես հասկացա անմիջապես
որ մի բան այնպես չէ երկնքում
սա որպես նախերգանք – իրականում
առաջին հիասթափությունս երկնքից
երբ իմացա
որ լուսինը մի աստղ է հերթական
պարզապես ավելի փայլուն
մեկը բիլիոններից
այսինքն
որ լուսավորում է հնարավորինս
ավելի շատ

չլինի ես ապրեմ այնքան երկար
որ նույնը ապացուցվի
և Քո հարցում
իսկ մինչ այդ կգործեմ կողքիդ
ես
հնարավորինս Քեզ մոտ`
շրջակայքում
որ օգտվեմ հոգնությունից
ու
ձանձրույթից Քո
անկարևոր մասերում հրաշքներիդ
և
մի գործ հանձնարարես ինձ
քանզի պատահաբար
հենց ես եմ կողքիդ այդ վայրկյանին
թող լինի չափազանց պարզ գործ
այս պահին կարևոր չէ այդ

իսկ որպես վերջաբան` անձրևում է
արևը գնացել է վաղուց
փողոցը մեռնում է կամաց–կամաց
ծառերը կեռվում են անհամաչափ
թռչունների փոփոխվող ծանրության տակ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:18

ԱԴԱՄԻ ԱՐԱՐՈՒՄԸ
(կամ խնդրանք Միքելանջելոյի ֆրեսկոյի մոտ)


Արարիչ–Հայր
ես Քեզ գտա
առաջին իսկ պատահած ամպի տակ
շրջեցի և ահա` Դու՛
թող սա կոչվի սկսնակի բախտ
դեմ չեմ
և
ինչպես հիմար մարդը
նույնանուն հեքիաթի մեջ
գնացի Քեզ որոնելու
մեկ ուրի՜շ տեղ

գիտեմ` չես հայտնվելու այլևս
անծիր կապույտի մեջ
հենց ի՛նձ պարզված
մատովդ այն կնամեծար
(ծանոթ է վերջաբանն ինձ հիմար մարդու)

ես հիմա քայլում եմ սարսափով
ու ամեն պահ
սպասում գայլին քաղցած
ամենակուլ

«վախիս» հետ իհա՜րկե հանդիպում եմ
սակայն` երազումս
կամ թերապիայիս ժամերին
շաբաթը մեկ
երբ տաք թեյը ձեռքիս
ծալապատիկ
ապահով հենված եմ թիկնակին
բարձերի մեջ

այլապես աղոթում եմ`
որ էլ չգաս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:18

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ` ՃԱՐԱՀԱՏ

Եթե թռչուն ես դու
բարի լուր ունես ինձնից
քեզ կտրվի
իրոք – գրվածի պես
երգիդ համար միայն
մինչդեռ պոետը պիտի տքնի նաև
անքնության միջով և աղոթի
դեռ չհաշված վատնված դրամը տարիներով
թղթի
մոմերի
ու
քահանայի վրա

իսկ այստեղ
քաղաքում այս ծախու հրեշտակների
աշխարհն իր թափթփված առևտրի մեջ
մարդը հաշվում է թղթադրամը
ու մտնում արքայություն
անմիջապես
(կյանքը բալանսի ակտ
մաքուր ներքնաշորեր ու կեղտոտ միտք)
ես ձգում եմ ձեռքս դեպի երկինք
ու փող առաջարկում տիրոջը –
իրական փող
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:18

ՇՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԼՈՒՍՆԻ ԼԵԶՎՈՎ
(կամ ըստ վերջին տվյալների)


… ժամանակը պարզվում է գծային չէ
այն ունի կորեր անակնկալ
տիեզերքը սառչում է ու
…ընդարձակվում
դուռ–դռան հարևանս հոդացավով
կանխազգում է անձրևը չորս օր առաջ
եղանակի մարդը` նոր մարգարե
գուշակում է գույնը մայրամուտի
էլ ի՞նչ – հանգցնում եմ TV–ն ու մտածում

– իմացության համար նոր բան գումարիր գիտեցածիդ
իմաստնության համար` հանիր
ասաց հայրս
(որ կարդացել էր միտքս մյուս սենյակից)
ծունկն առաջ
կոպտորեն ներս քաշելով
դրսի դուռը

ի դեպ նա միշտ էր
որպես ռիտուալ
կոնկրետ այդ ժամին
կեսգիշերվա
ցնցելով ներս քաշում
դրսի դուռը
բանալին աջ–ձախ
պտտեցնելով
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:19

ՄԵԿ ԱՉՔՍ ՓԱԿ
(կամ արդեն ուշ է նոր մասնագիտության համար)


Խնկարկվող ծխի մեջ
ցանկահարույց – մերկ կինը
սեղմվում է խողովակին
ու
պտտվում
ասես փորձում է մտնել
մետաղի մեջ
ինչպես էպիկական կինը
մեծ Մհերի
ե՛ս ինչո՞ւ ապրեցի սեղմիրանով
մեխերը կողերիս մեջ
յուղի այրուքներով – այդքան ցավոտ
նստեցի կամովին թաց մազերով
հեղձուցիչ տաք քամու տակ
դժոխային
ու
անկողին մտա հոգնած միշտ

փշոտ գանգրիչներով
էլեկտրական

ինչո՞ւ... ինչո՞ւ եղա ես
այդքան բազում
այդքան տարաբնույթ
ամեն անգամ
զվարթության Բաստետը1
ձեռքիս ծնծղա
ցիցփոր հղի կույսը սրտխառնոցով
ծիծաղելի լաքաները դեմքիս վրա
ազատության աստվածը իմ քաղաքի
կատուն ոտքերիս տակ անհոգ փռված
Մոխրոտը
Մարոն
Դեզդեմոնան...
(ես կին չեմ – կանա՛յք եմ ես – ի՞նչ աստղ
կկոչվեմ աստղաբույլ ես
և կամ ոչինչ)
աստվածուհին եղա հաջողության
նաև
կատվի մեծ գլխով – չմոռանամ
երբ մահանամ –
սափրեք ձեր հոնքերը
տղամարդիկ
ես փրկել եմ օձից –
Մուհամեդին

մինչդեռ կարող էի չէ՞ ես էլ
պտտվել սոսկ
պաղատող շուրթերի շուրջ
պարբերաբար
մինչև վերջ ետ ճկվել
անսպասելի
ցնցելով սահուն ձողը
ազդրերիս մեջ
ու
քարշ տալ մազերս խառնուցիր
սառը մարմարիոնով`
լույսերի տակ

ծովահենի նման – արդեն ուշ է –
ես շրջում եմ աշխարհը
մեկ աչքս փակ
թռցնելով ճանապարհին
ինչ պատահի
ամեն ափին թողած մի սեր
ծխամորճը սեղմած բռունցքիս մեջ
(մեռնող արեգակի գիտակցությամբ)
նայում եմ հորիզոնին ու մտածում
– ես չապրեցի դժվար այսքան
ու այսքան տաք
սոսկ մեկ թագի համար
կամ մեկ գահի
դուք ինձ հետ եք գալու
մինչև Պառնաս

չփորձեք լքել ինձ ճանապարհին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    655 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27
  • Սոնա Արշունեցի
    1 ... 7, 8, 9 Армине » 28 дек 2008, 23:37
    85 Комментарии
    9809 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    21 июн 2009, 19:17