ԴՀՈԼՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ - Դեռ 6 տարեկանում Սիրանուշ Հովսեփյանը հասկացավ, որ առանց երաժշտության իր կյանքը պատկերացնել չի կարող: Շվի, դուդուկ, դաշնամուր, զուռնա, կլառնետ, ուդ, սրինգ, դհոլ…Սրանք այն գործիքներն են, որոնց տիրապետում է 36-ամյա երաժիշտը: Դեռ մանկուց Սիրանուշին Լիլիթ կոչեցին ու դա էլ հետագայում դարձավ նրա բեմական անունը: Ամուսնու անսպասելի մահը դժվար դրության մեջ գցեց Լիլիթին: Այսօր վատառողջ մոր ու 8-ամյա աղջկա՝ Անուշիկի խնամքն ամբողջովին ընկած է նրա ուսերին: Լիլիթն առավոտյան դասեր է տալիս երաժշտական դպրոցում, իսկ այնուհետ՝ ստանձնում տնային տնտեսուհու դերը: