СТАНЬ VIP
СК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства""Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянПашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»ФАФ требует увольнения президента ФФА (видео)Мирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РА

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:49

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Andranik Karapetyan.jpg
Andranik Karapetyan.jpg (6.84 кб) Просмотров: 677
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:50

***
Թռչունն ինձ ասաց.
-Բախտավոր եղիր,
Ուրախությունդ տանում եմ ինձ հետ:
Քամին շշնջաց.- Շա՜տ առաջ անցար,
Դու արդեն վաղուց դառնալու ես ետ:

Ճամփան նախատեց.
-Ցավեցնո՛ւմ ես ինձ,
Մի քիչ հանգիստ տուր, հանգիստ առ նաև:
Միայն Հոգնության Աստվածը ճերմակ
Իմ աչքերին էր հայացքը հառել:

Իսկ ես թողել եմ սանձերը կյանքիս-
Ուր ուզում է, թող գնա, արածի,
Կուզի- Մեծ Սիրո երկինք ունենա,
Կուզի- թող ապրի վախով քարայծի:

Ես որոնում եմ շշուկը ծովի,
Ձայնը, որ այնպես ուրախ է ու հին,
Եվ ալիք-ալիք աչքերս են փարվում
Ինձանից հեռու փախչող աշխարհին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:50

***
Շեղակի ընկած սառը լույսը
Թավալվում է դատարկ ներքնակին,
Դրսում քամին սանրում է առվի կանաչ մազերը,
Եվ ջրափոսերն են փշաքաղվում անընդհատ,
Չվերջացող անձրևների այս գարունը
Այդպես էլ դեռ չեկած կարգին
Չորանում է քամու ջնջոցներով,
Չորանում է դրսում կաթ-կաթ…

Իսկ շեղակի ընկած սառը լույսը
Տաքանում է ճմրթված ներքնակին,
Քիչ առաջ Գարունը ներսում էր, այստեղ,
Այստեղ՝ ներսում Տոն էր նվիրական,
Հիմա ժամանակի աչքերն է սրբում
Ճմրթված թաշկինակով սիրված մի կին,
Սիրված մի կին դուրս է նետում հայացքը դատարկ
Դողացող ջրափոսի մեջ մոտակա:

Ջրափոսի կնճիռներից խորացող
Կինն այլևս գլուխ չի հանում,
Քամին խոչընդոտում է արդեն-
Ճերմակ դաշույն կա նրա ձեռքին,
Մի չեկած գարուն առաջ
Նա կատարյալ էր, Աստված էր ներքնակում,
Մի չեկած գարուն հետո
Դարձել է ճմրթված թաշկինակով մի կին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:50

***
Երբ արթնացա - գետինը ծխում էր
մոլի ծխողի պես,
Երբ արթնացա - հրաբուխը տարել էր
ինչ ընկել էր աչքին,
Խաչակնքեցի՝ հանուն հոր,
հանուն Որդու, և ես
Չտեսա շուրջս ոչ տղամարդ, ոչ երեխա,
ոչ կին:

Ծուխ էր ու մրմուռը աչքերիս
սիրտս էր հոսում,
Դատարկվել էր երկիրը
շուռ տված բաժակի նման,
Ինչ մնացել էր եղածից, գիտեմ, պետք է պահ տալ
հողի ակոսում,
Պետք է դակարկել գլուխը ու գնալ,
գնալ, գնալ…

Եվ գնում եմ, ահա, ու երկիրը ծխում է
մոլի ծխողի պես,
Լավան անցել է այստեղով
ու տարել է ինչ ընկել է աչքին,
Խաչակնքում եմ՝ հանուն Հոր, հանուն Որդու
և ես
Չեմ տեսնում շուրջս ոչ Աստծուն
ոչ էլ որևէ մեկին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:51

ԹՈՒԹԱԿՈՎ ԺԱՄԱՑՈՒՅՑ

Ահա այն –
Թութակը ժամացույցի,
Որ ուղիղ իմ տարիքին է:

Ժամացույցն իմ ծնված օրն է ծնողներիս նվիրել
Մի բարեկամ, որն այլևս չկա,
Իսկ Թութակն արդեն քառասունմեկ տարեկան է:
Եվ ով գիտի, դեռ որք՜ան է արև չորացնելու
Այս կողմերում:

Զարմանալի թութակ է այս թութակը-
Եթե կուզեք իմանալ՝ կկու է նա,
Բայց ես նրա անունը Թութակ եմ դրել,
Քանի որ միշտ նույն բանն է կրկնում
Արդեն չորս տասնամյակ ու մի քիչ ավելի:

Եվ արդեն չորս տասնամյակ ու ավելի
Սնվում է նա միայն ժամանակով.
Սկզբում իմ և ծնողներիս ժամանակն էր ուտում,
Երբ ծնողներիս ժամանակը լրիվ խժռեց,
Ու իմ ժամանակը մենակ մնաց
Ահռելի թռչունի հետ՝
Ես սկսեցի այլ ժամանակներ որոնել
Եվ կնոջս ժամանակը բերեցի տուն:

Հետո երեխաներիս ժամանակները ավելացան
Թութակի կերացուցակին,
Եվ նա մեծ բավականությամբ
Հիմա էլ կտցոտում է նրանց թանկագին ժամանակը:
Ու ես՝ անզորս,
Չեմ կարող ոչինչ անել
Բացի այս ինքնակենսագրությունը գրելուց,
Որի ընթացքում, ի դեպ, Թութակը շարունակում է
Իր պարտականությունները ճշգրիտ կատարել…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:51

ՆԵՐՇՆՉԱՆՔ

Պատուհանս բացվում է հենց ծովի վրա,
Իսկ ես կարծում էի
Ծովն ամենևին տխրել չգիտի:

Ծովը երբեմն
Բարձրանում է ոտքերի թաթերին
Հասնում՝ պատուհանագոգիս
Եվ կրքոտ համբուրում
Ապակե շուրթերը պատուհանիս:

Առավոտներին՝ ծովն հանգստանում
Եվ տեղավորվում է իր մակարդակի մեջ:
Ահա, այդ առավոտներին
Պատուհանիս շուրթերին հայտնվում է
Ծովի դառնահամ տխրության
Ճերմակ մնացորդները:

Իսկ սա լինում է միայն
Մեծ քամիների ժամանակ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:51

***
Երբ փորձում եմ բացել փակագիծը մենության
Եվ տեղավորվել կյանքի բազկաթոռին-
Ինչ-որ մժեղներ են գալիս, կրծում ժամանակն իմ թանկ,
Ու ճանապարհներ են սկսվում ինձանից որոշակի:

Ու երբ բարձրանում եմ բազկաթոռից ու քայլում որևէ ուղղությամբ-
Մենությունս ճչում է ու քաշում է իմ թևից,
Հայացքս ամուր նստում է փախուստիս գավակին
ինչպես թամբ,
Ու դարձյալ մեռյալ կետ են որոնում տատանումներն իմ:

Ու երբ հանգստանում է ճոճանակը վերադարձի
Ու աչքերս մեխում են բոլոր դռները ներսից,
Ինչ-որ զեփյուռ ամառային բերում է բույրը դաղձի
Ու արևի փամփուշտները քրքրում են էլի ինձ:

Ու ջրերն արևահամ փսփսում են ոտքերիս տակ
Ու քաշքշում են ստվերս՝ տանում փակագծից էլ դուրս,
Ծանոթ մժեղներ են գալիս, վերադարձնում ժամանակն իմ թանկ,
Որով պիտի նստեմ ու կարկատեմ կորուստներն հոգուս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:52

***
Շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ
Եվ այդ երեք շաբաթների ընթացքում
Դրկիցս ուրախ-ուրախ կատարեց բերքահավաքը՝
Արև-խնձորները մեկ առ մեկ փաթաթեց թղթերով
Ու շարեց արկղերի մեջ:
Դրկցիս մառանը տնքում էր,
Իսկ շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ…

Շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ-
Այդ ընթացքում
Ծանոթս հասցրեց աղջկան ամուսնացնել,
Եղբայրս գնեց մի շքեղ ավտոնեքենա,
Հարևանիս տղան զորացրվեց բանակից,
Մյուս հարևանս
Այնպե՜ս էր հարբել խնջույքին,
Որ արտասվում էր,
Իսկ շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ…


Շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ-
Եվ այդ ընթացքում երեք շաբաթով մոտեցան
Նախագահական ընտրությունները.
Հեռուստացույցը սատարում էր գործող նախագահին,
Ընդդիմությունը վերջինիս դիմակազերծ էր ուզում անել,
Մի քանի նոր ու մի քանի ավանդական կուսակցություններ
Ամուր կառչել էին դիմակից,
Մի քանի նոր ու մի քանի ավանդական պատգամավորներ
Հայհոյում էին կառչողներին,
Իսկ շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ…


Շունս երեք շաբաթ ոչինչ չկերավ-
Թափառում էր տխրության ու մահվան շեմերի արանքում,
Հյուծվել էր անչափ,
Հոգնել էր այս ամենից,
Կողերը եղանի մատների պես խրվել էին կաշվի տակ
Ու ցավեցնում էին սիրտս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 06:52

***
Մեկ: Երկու: Երեք: Չորս: Հինգ:
Հա,
Ճիշտ հինգ զուգահեռ լարեր են,
Որ երեւում են ննջարանիս պատուհանից:

Հինգ թրթռացող էլեկտրալարեր՝
Միատոն ու տագնապոտ,
Երբ քամին սաստկանում է:
Իսկ առայժմ,
Երբ քամին տանելի է-
Լարերի վրա թռչուններ են հայտնվում,
Դառնում ձայնանիշներ,
Եվ ինչ-որ տեսողական երաժշտություն են ուրվագծում
Խուլ ու համրերի համար:

Մինչդեռ կյանքի առաջին օկտավայից
Դուրս մնացած թռչունները
Բանաստեղծների պես
Ճախրում են անիրական տարածքներում,
Իսկ երբ հանդիպում են իրար,
Ահա, այդ տոն օրերին
Միմյանց ականջի հուզմունքով շշնջում են
Մեկական բանաստեղծություն:
Կամ երկու: Երեք: Չորս: Հինգ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆ
    Harutin » 03 янв 2011, 00:02
    1 Комментарии
    1346 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 00:02
  • ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
    Вложения Harutin » 03 окт 2010, 09:05
    1 Комментарии
    434 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 окт 2010, 09:07