Բոլոր բաց դռները, որ հայելի են սերերի ավարտին, երբ վերջացած են լինում բառերը դեռ չասված... Կտրիր-հանի՛ր քաղաքը քո նկարից և թեյագույն աչքերդ, որ ինչ-որ մեկին տաքացնելու համար են, նարինջների՛ն դարձրու...
Կանաչ ու մանուշակագույն մոռացված մատիտներ, որոնցով հազար տարեկանները մանկական նկարներ են նկարում, հողե դեմքեր... Հետո քարերը կծակվեն ճնշումից ու ժամանակից...
Անընդհատ ընկնող մտքեր, որ հետ նայելիս քար են դառնում... Նոր երկի՞ր. տարածությո˜ւն է... -Կարոտների հարցով այստեղ չդիմել,- ասում է... Կողքով անցնում են բոլոր թռչող բաները հազար տարին մեկ ծնվածների նման, ու բոլոր պահերին վերջանո˜ւմ է...