СТАНЬ VIP
Турция подчеркнула свою ключевую роль на КавказеПремьер-министр: Влиятельные силы хотели открыть второй фронт в ГрузииЦАХАЛ: Израильские войска ликвидировали более 90% выявленных стратегических ракет класса «земля-воздух» в СирииВ России депортируют граждан Армении после инцидента с ребёнком в КраснодареГенсек НАТО: Президент России стремится полностью уничтожить УкраинуВ России заблокировали Viber

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 09 окт 2010, 09:33

***
Ընդդեմ գլոբալ տաքացման վտանգի
Այնքան քիչ ջերմություն կա, այնքան քիչ,
Եվ ես ջերմություն եմ հորինում
Լուսատերև սիզամարգերի ճառագումից:
Ես այսօր պաթետիկ եմ ու արևելցի,
Եվ դրոշս գունավոր է գնչուական քղանցքի պես:
Ես պարել եմ ուզում իսպանական երգի կրքոտ ելևէջների տակ
Ու զուլալ աղբյուրի չափ լեռնեցի եմ:
Ես սիրում եմ լերկ քարաժայռերին
Կողերը տաքացնող մողեսների տապոտ վազքը
Եվ ձմեռային երկնքի համար էլ արևային ակնոց եմ հորինում:
Իմ սիրտը այսօր վառվում է տաքությունից,
Ու երակներս դեպի հնոց տանող ճանապարհներ են:
Մոլորակս ինձ պես շիկանում է,
Իսկ սառցալեռներն ավելի են կարկամում դրանից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 09 окт 2010, 09:34

***
Մուսայիս կամ Արայի արթնացման հավատով
Ես թողեցի խաղաղ քուն հուսալը
Եվ գիշերները որոշեցի ապրել:
Ցերեկը ես քայլում եմ բորորի հետ,
Իսկ գիշերը ձայնիս մեջ է անցնում
Այն մետաղական ու քաղցրահունչ շեշտը,
Որ արթնանում է ոգևորված խոսելիս միայն:
Դե ուրեմն երևա՛ն արի
Ու ապրեցրու՛ ինձ Երևանի գիշերներում`
Լույսերի մեջ թառած իմ մութ ու լուռ սենյակի երգերի մեջ:
Ես քոնն եմ, տա՛ր ինձ
Ու վարձատրի՛ր ինձ այն կյանքի համար,
Որ ոգում եմ ես այս ուշ ժամին`
Արևին դավաճանած լուսնոտ ճառագայթների եռքով,
Ու ցերեկս թող դառնա հայեցում սրտից,
Ինչպես ձկնորսի նավակից երևում է ծովը:
Ես քոնն եմ, ա՛ռ ինձ
Եվ օգնի՛ր ինձ գտնել անունս`
Մականուններ տալով հարավից ու հյուսիսից եկող քամիներին,
Որ լիզում են ծովը,
Ու հավատալ հարալեզների զորությանը:
Ես քոնն եմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 09 окт 2010, 09:34

***
Մեղայական
Երեկո է:
Անձրև է հուլիսկեսյան
Եվ ցուրտ է:
Ավելորդություն է հովհարը սեղանին,
Թեև մեկ է, տոթ է:
Կարող է հանկարծ պոռթկալ զայրույթը,
Իսկ երեկոյան աղոթքի ժամին
Մեղայականը` արցունքոտ լինել:
Ամեն բան իմա˜ստ ունի…
Մի՞թե անպայման մեղք գործել է պետք,
Որ աղոթեմ ծնկաչոք,
Կամ հիվանդ լինել է պետք:
Ուրեմն ես ապրում եմ, երբ մեռնում եմ,
Եվ մեռած եմ, երբ լավ է ամեն բան:
Բայց ո˜չ,
Գոհություն Աստծուն և փառաբանություն,
Ես միստիկ եմ Նարեկի նման
Ու Աստծու անունն եմ տալիս ամեն Աստծու օր:
Երեխա եմ երբեմն ես էլ
/Արքայություն մտնելու հույս կա/
Եվ կարող եմ դեռ աղոթել սրտանց,
Բայց առանց արցունք…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:48

***
Ազդարար կանչ,
և աքաղաղը հուրհրան`
արշալույսի շեփորահար…

Ցնծությամբ օրն այսպես գալիս
ու տխրությամբ է հեռանում:
Եվ սարերը սքեմակիր երեկոյի
մթությանն են ընկերանում…

Իղձն ետմահու` նշված լինել
ինչ-որ մի տեղ` կողին Երկրի…
Վարդյակները խաչքարերի
շիրիմներին ծաղկում են լուռ…

Առայժմ հոգին` ականջալուր
ըղձյալն այստեղ Այլուրեքի,
այսպես ծեգից մինչ մայրմտոց
լուսարարն է Հոգվո Սրբվո…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:48

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ

Կարմրախայտերի վտառը սերնդատու
լողում է դեպի մաքրաբուխ
ակունքները լեռնային գետերի:

Բարդու երազը սլացիկ
իր տարօրինակ պտուղն է փնտրում`
բարձրանալով գեղուղեշ, անթերի:

Իսկ մարդն, ահա, արգասավորվում է
ընտիր, վերամբարձ բառերի մեջ:

Այդպես`
ինչպես գետն իր գետաբերանը`
ամեն ինչ իր Հանգրվանն է որոնում,
որ սրբազնորեն խաղաղվի…

Հաշտ զրույց է դառնում
քամիների հեծեծանքը`
լեռնագագաթներին հասնելիս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:49

ՀՂԱՑՈՒՄ

Երբ ասպետ հովն է
հրապուրված
վարսանդ-վարսերի փնջով,
փոշոտումից հետո,
ծաղկի դանայական
խորքում մարում ու ննջում
առհավետ… -Որքա՜ն
մանվածապատ է ու մութ`
գորգոնի պես մի անրջուն,
այն` ինչ սեղմիրանի տակ ծաղկի,
կենաց-մահու սահմանը ջնջում
ու սաղմին տալիս է
շունչ..
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 20 дек 2010, 21:49

ԲԱՆԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

Լինում է և այսպես` սկզբից
ընդամենը մի պատկեր է,
կաքավի պես վախվորած,
մոտենում աչքիս
լուսախրձին…
Ապա` խմբով խրթին,
երբ արդեն «անցել է բանը բանից»,
ողջ թռչնային ընտանիքը`
բոլո՜րն են համարձակ
գալիս մոտիկ,
«շաղկղա՜յով» շաղկապված ու
կարմրատոտիկ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:16

***
Բարև
գնացած,
արևների մեջ անցած
տուն,
որտեղ ես
երկնքում երևում էի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:17

***
Դու կգնա՞ս,
հետաքրքիր է` կգնա՞ս, թե՞ չէ,
և որտե՞ղ էիր դու, երբ բոլորը հասել էին…

Տունը, որ թևերը բացելու համար է…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:18

***

Ռիթմ,
ինչ-որ ռիթմ`
մինչև վերջ չտառապածների
թեթև հանգով...
Ինչ-որ
անցած աշուն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ
    Вложения Harutin » 31 мар 2011, 21:45
    1 Комментарии
    405 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:53