Սեպանում են կրոնները քո հոգու և Աստծո միջև,
Սևանում են կերոնների մրից վանքիդ պատերը թեն,
Ու լուծերը, գցված վզիդ, դու քաշում ես վերջը մինչև,
Որ, մեռնելիս, փրկագնես ազատության պատրանք արդեն։
Քեզ խաբել են քաղցըրաբառ հին թույներով քուրմերը լիրբ,
Թե դու Նրա զավակն ես խորթ, սևդեմ մի ճորտ, մի կունծ ոչինչ,
Ոչ թե մասնիկ հավերժության և խցկված բախող մի սիրտ,
Ոչ թե ազատ սիրո մի ձայն և կյանք առած մի խոսք անջինջ։
Սևանում են կրոնները, մի քող դարձած ու հանց միջնորդ,
Իրենց հարկը բեռնած ուսիդ, հոգո՜ւդ իբրև մի փաստաբան.
Սեպանո՜ւմ են կերոնները, սիրտդ պատում, ծորալով հորդ,
Տաքացնելով մատներդ լոկ, հոգիդ՝ մի որբ անապաստան։
Ցեխանալով այս ճահճի մեջ, իբրև քամուց փախած փոշի,
Կբեզարես ու կխոնջաս, քեզ հպատակ համարելով,
Տարեցտարի ըսպասելով, որ ինչ-որ մեկ կյանքի կոչի,
Եվ ոչ մարտի՛, ծառայելո՜ւ, հույսը սրտումդ մարելով։
Ո՜ւժ է առնում, պղծված ու խեղճ, դրամների զիլ զնգոցով,
Աղոթքը հին, մի ուժ մոլի, դևին քաշող և ոչ լույսի,
Ծավալվում է խաբկանքը պիղծ հանց փոթորկից փքվող մի ծով,
Ու չես հիշում, ինչո՞ւ մեռավ, գամված, ավագ Որդին հյուսնի։
Ո՜ր հովիվն է գառան մսից հրաժարվել ու խղճացել,
Ո՞ր ոչխարն է հովի՜վ դառել և ցավը յուր կրել սրտում,
Եվ ո՞ր մեկն է այս քուրմերից ապրել համեստ կամ զղջացել,
Խեղկատակն այս ավարտ չունի, լոկ կյանքեր են փունջ-փունջ հատվում։
2018