Երբ հողում օտար դու պանդուխտ լինես`
Լըքված, կեղեքված, խոշտանգված ու խորթ,
Օրերում խավար քո լուծը տանես
Դեպի տանջանքի վիհն անդընդախոր,
Հիշի'ր, աշխարհիս ամեն մի կողմում
Եղբայրըդ քեզ է ընկել-որոնում:
Ահեղամըռունչ - երբ ցատկես մի օր,
Հույսըդ զենք անես ու ելնես մարտի,
Դեպի արեգակ գընաս ինքնամոռ,
Եվ ինքը բախտը քո ճամփան բարդի,
Հիշի'ր, այդ դաժան խուճապ-տագնապում
Հանուն քեզ եղբայրդ արյուն է թափում:
Երբ հաղթփահարես դըժոխքի ճամփան
Եվ - զուրկ աչքերից - արեգակ տեսնես,
Կիսամեռ - կըտրես պողպատե կապանք,
Ամոքվես, ելնես ու լույսի հասնես,
Հիշի'ր` աշխարհիս ինչ-որ մի մասում
Եղբայրըդ - ընկած - քեզ է ըսպասում:
2010