Մի տխո՜ւր աղջիկ իմ խեղճ մանկության չորցա’ծ էջերից –
Լալկա՜ն – նայում է փոթորկվող հոգուս խորքե’րը նորից.
Իմ թշվա՜ռ ընկե’ր, իմ աղավաղված խղճի’ մե՜ղմ պատճե’ն,
Ընկճվա’ծ, մենա՜կ այս դաժա’ն կյանքում` քեզ շա՜տ եմ կանչել.
Հետո մոռացե’լ ու սի’րտս պոկել-նետել եմ հեռո՜ւն,
Լացել. ո’ւ սրբել – արցունքի՜ փոխան – աչքերես արո’ւն.
Ների՜ր ինձ, կորած, բայց սրտիս հար տեր աղջի՜կ վշտամա’շ,
Անցյալի’ իմ շո՜ղ, ավերվա’ծ սրտի՜կ, դո’ւ ես իմ դիմաց…
Դու մեռե’լ ես, արդ – արտասուքն էլ ինձ խեղդե’լ տակավին,
Քո կարոտն իմ մեջ բորբոքվե’լ է ու փոխվել ծարավի՜…
Ես գիշերները քո անմեղ դեմքն եմ տեսնում, այլայլված,
Եվ ձե’նդ լսում՝ իմ ահեղ ցավից-տենդի’ց խենթացած.
Վառվում առանց ինձ, լալի՜ս ես արդ մութ անդրաշխարհում.
Ես սիրտս գտել – անթեղա՜ծ – հիմի քեզի’ եմ բերում,
Քե՜զ, որ միշտ սիրել ու չե’մ վտարել իմ պղծվա՜ծ սրտից,
Ի՜մ տխուր աղջիկ, իմ կորած-անգո, հե’ք մանկությունից:
2008 Մոսկվա