Այն, ինչ որ երբեք ինձ չէիր ասի,
Եկել եմ հիմա, որ ես քեզ ասեմ.
Խոսքերս սրտես գինու պես հոսեն
Ու պիտի թափվեն պռունկից թասիդ:
Եվ ինչից` ծածուկ միշտ լացել ես դու,
Ես եկել եմ արդ քեզ ժպտացնելու,
Որ էլ չպահես գողտրիկ քո սրտում
Եվ թողնես նրան հոգիդ սանձելու:
Եվ այն, ինչիցը վախեցել ես միշտ,
Եկել եմ ասեմ, որ կորա’վ, չկա,
Համբուրեմ արցունքդ անմեղ աղջկա`
Ազատված սրտիս զրահիցը բիրտ:
Եկել եմ` գգվեմ հոգուս թևերով
Եվ սեր տամ հյուծված սրտիկիդ անվերջ,
Եկել եմ, որ ինձ գրկես` ներելով,
Ու կյանք դառնաս իմ ժխոր կյանքի մեջ:
2010 Սոչի