СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну
27 записей блогов • Страница 1 из 6

Տատիս

Խոժոռ ու խորշոմ հագած քո դեմքին,
Կապո՜ւյտ հայացքիդ անհուն խորքերում
Պարզ ու մանկական ժպիտն անմեկին
Դրոշմված է հար, ինչպես քո սրտում՝
Այն իմաստախոր, հին հեքիաթների
Պերճ աշխարհների լույսը անթերի։

Դու – երազների բյուրեղյա գավաթ –
Քո ծեր ձեռքերում՝ հին բույրն է կյանքի,
Դու իմ մանկության հեքիաթ հարազատ
Ու տեր՝ հասարակ ու թեթև մտքի,
Եվ հայրենիքիս արևը սրտում՝
Ինձ դեպի ոսկե հեռուն ես կանչում։

Հիմա դու, նստած հին նստարանին՝
Այն իմաստասեր ծերունու կողքին,
Կարոտ՝ նայում ես իմ ճանապարհին,
Խոժոռ ես, խորշոմ կա քո ծեր դեմքին...
Անտուն պանդուխտին, որ քեզ է կարոտ,
Երկինք է թվում իր ճամփեն քարոտ։

Եվ ուզում է նա շուտով քեզ հասնել,
Քանի դեռ տաք են ձեռքերը քո սուրբ,
Ուզում է սրտի թախիծը ցրել,
Քեզ գրկել հոգու երազով իր որբ,
Քեզ մայրիկ կոչել կյանքի մշուշում,
Ծեր սիրտդ գրկել՝ խոժոռ ու խորշոմ։
2004, Կալյազին

Խորհուրդ հայ ժողովրդի

Արարատն էր քո հայրը ալեհեր,
Բորբ արեգակը իր շալակն առած,
Գլուխը հպարտ աստղերին հառած,
Դեպի երկինք էր ձգվում անվեհեր,
Երեսը տխուր՝
Զարդարված բազում կնճիռներով խոր,
Էության լուսե ոգին ներարկած
Ըմբոստ քո հոգուն։
Թևեր էր խնդրել Աստծուց քեզ համար
Ժայռերից կերտված սիրտը քո սուրբ մոր։
Իր սիրո անուշ քնքշությամբ հագել,
Լցրել այդ սիրով պտուղներն իրենց՝
Խաղողի թուփն ու
Ծառը ծիրանի,
Կառչել էին քո մոր քարոտ կրծքից
Հարազատ որդու,
Ձագերի՜ նման։
Ղողանջում էր խուլ զնգոցով քամին,
Ճամփա էր դառնում հեռվում ամեն գիծ։
Մոլեգին մի հողմ պոկեց, որ տանի,
Յարա թողնելով քո հոգուն հավերժ,
Նա պոկեց հորդ իր արմատներից,
Շղթայեց, դրեց դեմդ քեզ ի ցույց,
Որ դու ամոթից համրանա՞ս գուցե,
Չկարողանաս շնչե՞լ նրանով...
Պարսավի գուցե աշխարհը մի օր,
Ջահել իր սրտում վշտիդ տեղ տալով
Ռահակից լինի քեզ մի ժամ կամ դար։
Սակայն շալակած արևը էլի,
Վզին՝ փաթաթված փուշը լարերի,
Տուն չի դառնա էլ հայրդ ցավագար։
Րոշ ճակատը իր՝ մի խոլ հայելի,
Ցրտերից դառնում թե հարթ և թե նոր
Ու
Փայլում հոգով բյուր արևների,
Քեզ կտակում է լեռան իր կամքը
Եվ ձիգ դարերի ...

[Продолжается]

Մենախոսություն

Պարտություններ են ինձ միշտ ուղեկցել,
Բայց, տեսա՞ր, վերջում՝ հաղթող դուրս եկա,
Ու թե որքա՜ն է ինձ կյանքը ծեծել,
Միայն Երկինքն ու իմ մաշկն են վկա –
Տարօրեն սիրո խրթին մի նմուշ՝
Ցավի միջոցով դաջվող մեր հոգուն,
Եվ մեր ցավերից՝ առավե՜լ անուշ,
Հավերժության պես անխախտ և կայուն։
–Սակայն ես ինչպե՞ս սերս թարգմանեմ
Մի կում լույս աղոտ՝ իմ խամ զավակին
Եվ, թաքուն լալով, Քո լույսին հանեմ
Իմ սիրով, մաքուր պահեմ իր հոգին...
Ես արդ չգիտեմ, ախ, ի՞նչպես, Տեր իմ,
Քանզի, բեռան տակ մեր հունքուբունքի,
Գիտեմ, որ անբիծ Քո՛ սերը ունի
Կորուստների համ ու հոտ արցունքի։
2019, Ուգլիչ

#7

Սեպանում են կրոնները քո հոգու և Աստծո միջև,
Սևանում են կերոնների մրից վանքիդ պատերը թեն,
Ու լուծերը, գցված վզիդ, դու քաշում ես վերջը մինչև,
Որ, մեռնելիս, փրկագնես ազատության պատրանք արդեն։

Քեզ խաբել են քաղցըրաբառ հին թույներով քուրմերը լիրբ,
Թե դու Նրա զավակն ես խորթ, սևդեմ մի ճորտ, մի կունծ ոչինչ,
Ոչ թե մասնիկ հավերժության և խցկված բախող մի սիրտ,
Ոչ թե ազատ սիրո մի ձայն և կյանք առած մի խոսք անջինջ։

Սևանում են կրոնները, մի քող դարձած ու հանց միջնորդ,
Իրենց հարկը բեռնած ուսիդ, հոգո՜ւդ իբրև մի փաստաբան.
Սեպանո՜ւմ են կերոնները, սիրտդ պատում, ծորալով հորդ,
Տաքացնելով մատներդ լոկ, հոգիդ՝ մի որբ անապաստան։

Ցեխանալով այս ճահճի մեջ, իբրև քամուց փախած փոշի,
Կբեզարես ու կխոնջաս, քեզ հպատակ համարելով,
Տարեցտարի ըսպասելով, որ ինչ-որ մեկ կյանքի կոչի,
Եվ ոչ մարտի՛, ծառայելո՜ւ, հույսը սրտումդ մարելով։

Ո՜ւժ է առնում, պղծված ու խեղճ, դրամների զիլ զնգոցով,
Աղոթքը հին, մի ուժ մոլի, դևին քաշող և ոչ լույսի,
Ծավալվում է խաբկանքը պիղծ հանց փոթորկից փքվող մի ծով,
Ու չես հիշում, ինչո՞ւ մեռավ, գամված, ավագ Որդին ...

[Продолжается]

ՈԳՈՐՄԱՆ

Երբ հողում օտար դու պանդուխտ լինես`
Լըքված, կեղեքված, խոշտանգված ու խորթ,
Օրերում խավար քո լուծը տանես
Դեպի տանջանքի վիհն անդընդախոր,
Հիշի'ր, աշխարհիս ամեն մի կողմում
Եղբայրըդ քեզ է ընկել-որոնում:

Ահեղամըռունչ - երբ ցատկես մի օր,
Հույսըդ զենք անես ու ելնես մարտի,
Դեպի արեգակ գընաս ինքնամոռ,
Եվ ինքը բախտը քո ճամփան բարդի,
Հիշի'ր, այդ դաժան խուճապ-տագնապում
Հանուն քեզ եղբայրդ արյուն է թափում:

Երբ հաղթփահարես դըժոխքի ճամփան
Եվ - զուրկ աչքերից - արեգակ տեսնես,
Կիսամեռ - կըտրես պողպատե կապանք,
Ամոքվես, ելնես ու լույսի հասնես,
Հիշի'ր` աշխարհիս ինչ-որ մի մասում
Եղբայրըդ - ընկած - քեզ է ըսպասում:
2010