СТАНЬ VIP
Глава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюдений

Գևորգ Էմին

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:32

ԳԱԼԻՔԻՆ

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Տե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:

Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում -
Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղանում
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հոտաղները Սասնա սարում գայլ են խեղդում
Երբ խրնում - կարծես ամպրոպ պայտի սարում -
Այդ ոսոխն է նրանց գյուղերը պաշարում
Երբ միանում - բերդ են դարնում շինվաց քարից -
Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձերքը ձերքին զարկում, ծափ են տալիս -
Մահվան վիհից դեպի կյանքի ափ են գալիս...
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի...
Պարի,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի,
Գազպան դեր քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հարկի է կարոտում:
Պարի,
Մինչև ողջ հայերին դու ամբարես,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջին պարես...
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:32

***
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:34

ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,
Երբ չըւեցիր.
Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
Երբ չըւեցիր.
Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, աւա՜ր...”
Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր
Ու չըւեցիր:

Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր
Անպատասխան
Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս
Բոյն չտեսար:

Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկուած եկար.
Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ
Իմ հին բնում...”
Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`
Թռար, եկար:

Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
Հուն է բացուել,
Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին
Տուն է դարձել
Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ
Արազն անցնէ,
Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին
Բոյնն է դարձել:

Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`
Պանդուխտներին.
Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`
Մեր լոյսը նոր`
Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`
Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛...
Բարո՛վ դառնաս:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:35

Ագավա ծաղիկը

Ես զարմանալի~ մի ծաղիկ տեսա.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Չգիտե՛մ, ե՞րգ, թե՞ գուշակում է սա.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Այդ ծաղիկը ճիշ քո տարի՛քն ունի.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Բայց դեռ չի~ ծաղկել ոչ մի գարունից.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Մի անգա՛մ է նա,_ ասում են,_ ծաղկում.
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Ծաղկո՛ւմ ու… իսկույն մեռնո~ւմ է կյանքում,
_Զգո~ւյշ, սիրելիս, շա~տ եմ վախենում.

Ինձ այդ ծաղկի հետ ծանոթացրի~ն…
Ի~նչ նմանություն,
Կարծես դո՛ւ լինես……


Վախենո~ւմ եմ քո մրրիկից… լռին,
Ի՛նչ կպատահի, եթե դու … սիրե~ս:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:35

***
Կրկին նույն փա՛յլն է,
Նույն սև թավի՛շը,
Բայց արդեն ա~յլ ես,
Արդեն ուրի~շ ես.
Այնպես փոխվա~ծ ես,
Այնքան օտա՛ր ես.
Կարծես անցածը
Ամբողջ մի դար է:

Մի՞թե այս ձե՛ռքն է,
Որ ես շոյե~լ եմ,
Մի՞թե այս ե՛րգն է,
Որ ինձ թովե~լ է.
Մի՞թե աղոտած
Այս աչքե՛րն են… պիղծ,
Իրենք քուն մտած,
Զրկե~լ ինձ քնից…

Կրկին նույն փա՛յլն է,
Նույն սև թավի՛շը,
Իրա՞վ դու ա~յլ ես,
Իրո՞ք ուրի~շ ես,
Թե՞ նույն հրա՛շքն ես,
Բայց կյա’նքն ուրիշ է,-
Դավում է ա՛չքը,
Խաբում է հո՛ւշը…
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:36

Տխուր պատմություն

Նա ինձ այնպես խո՛ր ու խե~նթ է սիրում,
Որ պատրաստ է-
Իմ մի՛ խոսքի սիրույն-
Զոհել իր կյա՛նքն ու տենչե՛րն անհամար.

Իսկ ես, չոքա~ծ քո ծնկների առաջ,
Իրա~ր եմ խառնում արցունք ու հառաչ,
Քո, թեկուզ մի… կե~ղծ ժպիտի համար…

Նրան, ում չէի սիրում

Ես քեզ երդում չե՛մ տալիս,- դու գիտե՛ս,
Քեզ չեմ կանչում ,- դու գիտես.

Սերն ըղձանքի~ց է ծնվում, տենչանքի~ց,
Դու ի՛նքդ ես ինձ հյուր գալիս,- դու գիտես.

Չէ՞ որ նվերն, - ինչքա~ն էլ թանկագին,-
Նվաճնա՛ծն է ցանկալի,- դու գիտես:

Դու ինձ չէի~ր ճանաչում,- ինչո՞ւ եկար,
Չէի~ սիրում ու կանչում,- ինչո՞ւ եկար,

Ա՛յն, ինչ երդմա~մբ են տալիս ու լացով,
Ինձ… խլե~լ ես աղաչում,- ինչո՞ւ եկար…

….Հիմա անցնում ես` օտա~ր մի անցորդ
Եվ կրկին չե՛ս ճանաչում,- ինչո՞ւ եկար:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:37

ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ

Մեղավո~ր էլ չեն նրանք, տե’ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ո’չ երգեցիկ-
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,
Ինչո?ւ ագռավի երա’մ նետեցիր.
Թե ճերմա~կ էիր, տե’ր, ինձ ստեղծել,
Ի~նչ գործ ունեի այս սև երամում,
Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
Ճերմակը կարծած գո~ւյնը թշնամու…


Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
Եվ արյունլվա ցա~ծ նետել վերից,
Ինչո?ւ կամեցար հենց այստե’ղ գցել`
Այս վտառի’ մեջ իժ ու օձերի…

Չ՞է որ հավքերը, գիտե~ս, իմաստո’ւն,
Սողուննեի~ց են երբեմն սերել,
Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
Թռչունի ճախրը չի~ կարող ներել.

Եվ, ինչքան էլ խե~ղճ լինի իմ առջև,
Նրանո’վ է հենց հզոր ինձանից,
Որ,- անզո~ր ինձ պես ճախրել ու թռչել,-
Վախ չունի կյանքում նաև… անկումի~ց..

Մեզավո~ր էլ չեն նրանք, տե’ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,-
Ինչո?ւ ագռավի երա’մ նետեցիր…


ԼՈՐԿԱՅԻ ԵՐԱԶԸ

Մի երազ տեսա ահավո~ր ու մո’ւթ,
Եվ ասում են, թե դա… իրական է.-
Մեկը մի ձեռքով կոկո~րդս էր սեղմում,
Մյուսով` փակած քիթ ու բերա’նըս.
Եվ երբ ես, մահվան վերջին օրհասում,
Խռխռում էի մի կերպ`
Նա շուռ էր գալիս
Եվ քմծիծքղո’վ բոլորին ասում.

-Դեռ պոետ է’լ է-
ՄԻ սրա’ն նայեք
Ու սրա ձայնի~ն-
Ներդաշնակության ո’չ մի զգացում,
Մեղեդայնությո~ւն
Եվ կամ քնքշությո~ւն,-

Ի~նչ հանգստություն,,,

ԼՈՐԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
ԴԱՀԻՃՆԵՐԻՆ

Հայրենիքը լոկ հողն ու ջուրը չէ,
Ոչ էլ, Իսպա’նիա, քո ճա’ռն ու Հի’մնը,
Հրաժարվո~ւմ եմ ես քեզ Մայր կոչել.
Թե դու բռնության հոմանուհի~ն ես…

Հրաժարվո~ւմ եմ Կայսրին մատուցել,
Ա’յն, ինչ Երկքի’նն ու Աստծունն է.-
Գերադասում եմ անդարձ մոռացվե’լ,
Քան լինել հանճա’ր, որ … ձեռնասո~ւն է…

Հրաժարվո~ւմ եմ նվե’ր ընդունել,-
Նենգ Դանայացու նվերն ամո’թ է.
Հրաժարվո~ւմ եմ ուժի դեմ լռե’լ.-
Թե դուք` Ֆռա’նկո,
Ես` Դոն Կիխո~տն եմ:


Հրաժարվո~ւմ եմ Ձեզ հետ լուրջ վիճե’լ,
Թե Ձեր կռվանքը քենն ու նախա;նձն է.
Հրաժարվո~ւմ եմ ոհմակով շրջե’լ,-
Ես գայլ չե~մ ծնվել,
Մարդը` միշտ ա~նձ է:

Հրաժարվո~ւմ եմ գրե’լ ու խոսել`
Բառից քամե~լ են ճշմարտությունը.
Հրաժարվո~ւմ եմ Ձեր խոսքը լսել`
Ձեզ լսե’լն անգամ… մեղսակցությո~ւն է:

Հրաժարվո~ւմ եմ Ձեր դեմ մարտնչե’լ,-
ՄԻ զե’նք կա միայն`
Այն էլ կեղտո~տ է.
Հրաժարվո~ւմ եմ մինչև իսկ.. շնչել`
Թունավորվա~ծ է մեր շնչած օդը…

Հրաժարվո~ւմ եմ ա’յն ժամանակից,
Որ թացը չորից անզո~ր է զատել,
Հրաժարվո~ւմ եմ իմ միա’կ կյանքից,
ԹԵ… ապրելո~ւ են ինձ դատապարտել…

Օ~, բռնակալնե’ր, ինչքա~ն եք սիրում
Դուք բաստեղծին, երբ նա… աճյո~ւն է…
Ես վերջակե’տ եմ այս կյանքին դնում,
Որ չտեսնե~մ իմ փառքի… աճո`ւրդը:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:38

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պետք մարդուն
Սիրո մեջ հզո~ր լինելու համար.-
Ավա~ղ,
Շա’տ չնչին,
Հասրա~կ մի բան`
Քի’չ սիրել
Եվ կամ… բնավ չսիրե’լ…

Աստվա~ծ ազատի այսպիսի բախտից
Եվ այս դրախտի’ց,
Որն ի~նձ է տրվե’լ…

Երբ ե’ս եմ սիրում`
Փխրո~ւն եմ այնքան,
Թո~ւլ,
Անօգնակա~ն,
Սակայն` երջանի~կ…

Երբ ի~նձ են սիրում,
(Եվ ես չե~մ սիրում)-
Անտարբե~ր եմ ա’յն ծառի բնի պես,
Որին փարվում է բաղե~ղը կանաչ.
Բի’րտ, այն ժայռի պես,
Որի մոտ ծովը կուզեր… մերկանա~լ.
Սա~ռը,-
Որմի պես այն եկեղեցու,
Որը համբուրո’ւմ,
Որի մոտ մո~մ են վառում մեր կանայք.
Եվ ուժե’ղ,-
Դժբա’խտ այն մարդու նման,
Որը սիրվո’ւմ է,
Սակայն… չի~ սիրում:

Ուժե’ղ ու դժբա’խտ,
Հզո’ր ու … դժգո’հ,
Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
Սիրո Աստվա’ծըդ ամանակարող,
Ո~ւժ տուր հզորիս
Եվ տուր քաջությո’ւն,
Այս… թույլ աղջկան ասել` .

Ասել մի~ անգամ,
Գոնե մի~ անգամ,
Երբ,- քանի~ տարի,-
Քանի~ անգամ եմ այս նույն շուրթերով –
Ստե՞լ…
Ո’չ, ինչո՞ւ,-
Անզո~ր լինելով հերքել` ,
Հեգել`

Ո~ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե~ս , ինչպե~ս ,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի’ց սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքրից,
Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
Եվ լցվա~ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի~նձ համար,
Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
Ի’մ, որ … չե~մ սիրում…

Ո~ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե~ս, ինչպե~ս,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի’ց է սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքերի,
Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
Եվ լցվա~ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի~նձ համար,
Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
Ի’մ, որ… չե~մ սիրում…

Ո~ւժ տուր, որ ասեմ և կա’մք…
Սակայն ո՞վ,
Ո՞վ կարող է, սի’րտ,
Տրորե~լ ոտքով կոկո`նն այս բացվող,
Ջարդե~լ նորատունկ այս շի~վը դալար,
Ցեխով փզկե~լ այս կարակչող առո’ւն,-
Որ չկարկաչի~ գուցե էլ բնավ,
Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա~,
Եվ էլ չխշշա~ կանաչ բացատում…

Տե’ս, վազո~ւմ է նա թևերը բացած,
Եվ սիրուց հարբած ինձ մո’տ է սուրում,
Գալի~ս է էլի…

(Ինչո՞ւ ես լռել
Ասա` …)

Եվ, ի~նչ որ ուներ,
Եվ, ի~նչ որ ունի,
Ի~նչ որ կունենա,-
Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
Ինձ զո~հ է բերում…

Ո~ւժ տուր , լսո՞ւմ ես,
Սիրո Աստվա’ծըդ ամենակարող,
Գեթ ա’յս երեկո ասել` ,
Որ չկրկնվի
Նրա տենչա’նքն ու
Իմ տանջա’նքն էլի..
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:38

ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի'ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե'ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե'րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի'ն...
Քո ձեռքե'րը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
"Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ,
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...

Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա'նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...

Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,
Հրաբխի բնե'րն անմեռ,
Որ լռել են, բայց չե'ն հանգել,
Քեզ լավայո'վ կարձագանքեն,
Որ լեռնե'ր է քշում-տանում...

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...

Նեղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-

Մենք գահ ու թագ չե'նք ունեցել,
Եվ... արքա' է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի`
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Գևորգ Էմին

Сообщение Армине » 01 окт 2008, 02:39

***
Դեռ երե’կ էր,
Դեռ երե’կ էր,
Առջևո~ւմ էր ամբողջ կյանքը,
Ի~մն էր ամբողջ ժամանակը.
Բայց ո՞ւմ էր պետք-
Ի~նչ անեի,
Ո՞ւր գնայի-
Երբ… գնալու ճամփա չկա’ր…

Հիմա,
Քանի~-քանի~ ճամփա
Փռվե~լ են իմ առջև բացվե~լ-
Բայց ի~նչ անեմ
Եվ ո՞ւր գնամ,-
Երբ… անցե~լ է կյանքիս,, կյա’նքը
Եվ… ժամանակ չի~ մնացել:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Գևորգ Սնխչյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:15
    2 Комментарии
    698 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 10:16