СТАНЬ VIP
Мирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РААрмения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - ReutersСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"Село Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман Татоян"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииПашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 21 окт 2010, 23:52

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Maqsim Hovhannisyan.jpg
Maqsim Hovhannisyan.jpg (10.72 кб) Просмотров: 606
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 21 окт 2010, 23:53


Պտուղ


1.
Մեզնից անկախ հոգի ենք ծռում: Թեկուզ ակամա` սուտ ենք խոսում: Անզգուշաբար կամ չըմբռնելով` աղավաղում ենք իրողությունը: Կեղծում ենք՝ միտումնավոր, թե միամտորեն: Խաբում ենք՝ թեկուզ բարի մտադրությամբ: Ի չարն ենք գործադրում մեզ հավատացողների վստահությունը: Մեղք ենք գործում` ինքներս մեզ հաշիվ չտալով: Անհոգ թողտվությամբ չարին չենք հակառակվում:
Ըստ քրիստոնեության` դեռ սաղմի մեջ մարդս արդեն մեղսավոր է: Երբ Աստված արարում էր մարդուն, ինչո՞ւ կատարյալ չստեղծեց: Փոքր իսկ առկայծումից Ադամն ու Եվան իսկույն բոցավառվեցին: Ադամն այլեւս չէր դիմանում Բեղունության հետապնդումին, դատարկածոց Եվան խելքահան էր լինում: Պտղաբերության մարմաջը կլանում էր ամեն կամք ու զգուշացում: Կրակն այլեւս հնարավոր չէր հանգցնել:
Երբ ծրագրվում էր մարդ արարածը, շատ բան հաշվի չառնվեց: Թեկուզ գայթակղության հակումը: Տղամարդու թուլությունները կնոջ քմայքներին: Կնոջ անհագուրդ տենչանքները սատանայի գրգիռներին:
Ես-ի անժուժկալ բորբոքումների պատճառած ավերածությունները: Ավերելու՝ մարդու ցանկությունների ստույգ բացատրության անհնարինությունը:
2.
Աստված մտածել է պարզ. Եդեմում ամեն ինչ կա անճիգ, անհոգ, անքրտինք ապրելու համար: Պարապ-սարապ: Ձեռքդ մեկնիր եւ դու կունենաս սրտիդ ուզածը: Միտք լարելու հարկ չկա, մկան ու ջիղ պրկելու խնդիր չկա, առատության եղջյուրից ամեն ինչ թափվում է: Միայն թե կամեցիր:
Ի՜նչ երանություն:
Այնինչ հեռավոր հնչում է.
- Եղո՜ւկ:
Սովորական կավից շինած անոթը, որին Աստված օժտել է մտածելու կարողությամբ, զգալու, համեմատելու, տարբերելու եւ ընտրելու հատկությամբ, դարձավ անկանխագուշակելի, անկռահելի մի բարդույթ, որին ուղղորդելը անհնարին դժվարացավ, նույնիսկ Աստծո համար: Նա ուշացած հասկացավ, որ մինակս դժվար կլինի Մարդուն դիմակայել: Եվ հորինեց Որդուն` Հիսուս Քրիստոսին՝ խնդիրներից այդ դժվարագույնը լուծելու համար:
Մարդը՝ անարգ ու տենչագին, իրարամերժ հակումների անոթ: Աստծո արարչական հանճարի մեծագույն պտուղը՝ նույն այդ արարչի գոյության իմաստը եւ գործունեության ասպարեզը: Նախանյութի (կավի)՝ տեսակը կրկնելու մղումը անհնար էր կասեցնել: Երկրային այդպիսի ուժ գոյություն չունի: Բազմանալու անկասելի մղումները...
Սատանայի նենգությունը (արդյո՞ք նենգությունը), զեռունի հորդորը արկածնե՞ր էին, թե՞ մարդկային էության դրսեւորում:
Տեսակը շատացնե՜լ... Սա ավելի հզոր կարգադրություն էր, անբեկանելի հրամայական, քան դրախտի երանությունները: Սատանան գլխի գցեց, սողունն ակնարկեց ու մատնացույց արեց: Այդքանը միայն: Վայելել պտո՜ւղը: Սեփական պտուղն ունենալ: Դա ավելի մեծ երանություն է, քան դրախտի վայելքները միասին վերցրած: Այդ պահին ուրիշ այլ նպատակ չկար: Չկար կամք, քան սեփական պտուղն ունենալու կլանող տենչը: Ադամը դա հասկացավ եւ մղվեց դեպի Եվան: Եվայի թեւերը դարձան հրավիրող գիրկ՝ Ադամի ջեռ գրգանքի համար:
Մնացածը՝ ինչպես Աստվածաշնչում:
3.
Արդյո՞ք երկրորդ անզգուշությունը տեղի չունեցավ, երբ երկու էակների բնական ցանկությունը գնահատվեց որպես մեղք: □Քո երեսի քրտինքով ուտես հացդ□,□ այսպես գնահատվեց Արարքը: Աստված չսայթաքե՞ց արդյոք, երբ նշավակում էր մեծագույն արարչությունը:
Նյութը հակառակության հակումներ ունի: Գոյության պայմա՞ն, թե՞ գոյության իմաստ: Բայց ինչի՞ն է հակառակվում, ինչո՞ւ է հակառակվում: Հանուն ինչի՞:
Այս հարցերը ծնվեցին հետագայում, արարման եռուզեռում Ստեղծելու կանչին հնազանդ: Նյութի բաղադրությունը աչքաթող արվեց: Ու վրիպեց:
Նյութի ձգտումը ձեւափոխության: Կատարելության հասնելու մարմաջը: Նյութի բնույթն է այդպիսին՝ այլ պատասխան չկա:
Մարդը կավից է շինված: Սովորական պարզ կավից, որի գերագույն նշանակությունը թերեւս գինին անխաթար պահելու շնորհն է: Բայց երբ կավին աստծո շունչ է դիպչում, դառնում է նյութի Ոգու եզակի բացահայտում: Գուցե եթե աստծո շունչը նյութն ընդգրկեր այլ վիճակի մեջ, դարձյալ Արարում տեղի կունենար: Բայց քանի որ դա տեղի ունեցավ եզակի անգամ եւ այն էլ՝ կավի հետ, ուրեմն ոչինչ չի մնում անել, քան երկյուղածությամբ խաչակնքվել Աստծո առաջ ու փառավորել նրա մեծ ընտրությունը:
4.
Կամքի հարաբերությունը կյանքի հանդեպ:
Ադամի ու Եվայի միասին լինելու ձգտումը Նյութի գերազանցությունն է Կամքի նկատմամբ: Ադամի ու Եվայի կերպարների մեջ ներշնչված նյութը հավերժական ձգտումն է կատարելության: Աստծո շնչով պտղավորվածը:
Երբ Աստված անշունչ նյութից (չկա-ից) արարեց երկիրն ու տիեզերքը, ապա եւ նյութի մասնավոր դրսեւորումները՝ մանրէից մինչեւ բանական արարած, ձուկ եւ կենդանիներ, սեզ եւ ջրիմուռ, անշունչ նյութի մեջ անսպասելի հայտնաբերվեցին անհավանական տաղանդներ:
Նյութը գերազանցեց Աստծո կամքին: Ինչո՞ւ: Որովհետեւ ոչնչից ծնվում է ոչինչ, իսկ Աստված՝ Է:
Նյութը իր մեջ ունի էությանը հասու լինելու ձգտում, եւ նրա օժտվածությունն այդ նյութի գոյության հատկանիշ է եւ պայման:
Մարդը բոլոր կրոնների, բոլոր դավանանքների եւ հավատների առանցքն է ու ծուծը: Աստվածների հոգածությունների եւ գլխացավանքների առարկան:
5.
Անքննելի է Աստծո բանը: Ինչպիսի՜ փորձությունների է արժանացրել իր իսկ հորինածին: □Աստվածաշնչի□ հրաշապատումը՝ մարդկային ոգու եւ մտքի անկրկնելի ստեղծագործություն, ինքնաբուխ համապարփակ պատմություն Մարդու մասին, նրա կյանքի պատմության մասին: Այդ պատմությունը մեզ են ներկայացրել Աստված եւ նրա Հիսուս Քրիստոս Որդին:

Աստվածաշունչը մարդու կյանքի անգերազանց պատկեր է նկարագրում: Այստեղ մարդը իր բոլոր գործողություններով բազմապատկեր է, բազմիմաստ է՝ փառավորված Աստծո լույսով: Կարգադրողը Աստված է ու Որդին, բայց ամեն դրվագ, ամեն խոսք ու նպատակ, ամեն ինչ ուղղված է մարդու փառաբանմանը, նրա անսահմանությանը:
Աստծո եւ սադայելի փոխհարաբերությունը: Աստված ինչի՞ է մղում մարդուն: Ի՞նչ է սադրում սատանան: Արդյո՞ք բառերի ճիշտ ընտրություն կատարվեց:
Պարզենք՝ Աստծո եւ Որդու գոյությունը պայմանավորված (արդարացված) չէ՞ մարդ արարածով: Արդյո՞ք մարդն է պայմանավորում Աստծո եւ Որդու գոյությունը, թե՞ Աստված է պայմանավորում մարդու գոյությունը: Եթե չլինի մարդը, Աստված, հետագայում՝ նաեւ Որդին ում պիտի ուղղորդեին: Աստված չի խնայել, մարդուն օժտել է այնպիսի ձախորդություններով ու պակասություններով, որ Որդուն քիթ սրբելու ժամանակ չէր մնում (հիմա էլ), բոլորին մեկ-մեկ պիտի մաքրի եւ ուղարկի Աստծո արքայություն: Լավ է, որ մտահղացվեց եկեղեցին իր սպասավորներով, որպեսզի մարդկությունը հոտերի բաժանվեր եւ դրանց վրա հովիվներ (սպասավորներ) կարգեին: Հոգիների փրկության կամավորական բանակներ ստեղծվեցին:
Եվ շարունակվում է գործընթացը՝ համապատասխան միջավայրի աղտոտվածության, հոգիների վարակվածության աստիճանի:
Մարդը հայտնվել է իր իսկ հորինած թակարդներում: Պտուղը, որ համարվում էր զորավոր-ամենակարող, ժամանակի բացվածքում ներկայացավ փխրուն, անպաշտպան, պայմանագրային հիմունքներով:
Աստծո պտուղը: Նրանից պտկվածը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ