Harutin » 29 окт 2011, 14:43
***
Անլռելի կրկես…
Վազվզում են կատաղած ամբոխները
Ծաղրածուների` էլեկտրակապույտ քթերով…
Գոռում են, ծիծաղից ոռնում,
Ճանկռտում իրար, իրար միս պոկում…
Սատանայական ծաղրածուություն`
Ծիծաղից մեծացող մարմիններ,
Ծիծաղից արնոտված մարմիններ,
Ձեռքեր, որ ծափ են տալիս ծիծաղից,
Ու կափկափում են ատամները` ծիծաղ ծամելով…
Եվ որտե՞ղ եմ ես,
Ժամանակի ու տարածության մեջ,
Կանաչող ու որդանման ծաղրածուս,
Որ սողում է, ի զարմանս բոլորի.
Ելակ էր,
Թիթեռ էր,
Բալենու ծաղիկ,
Երկար ոտքերով կաթնուկ,
Նյու Յորքյան գերաստղ,
Չորսպոչանի ձուկ,
Սյուրռեալիստական խնձորենի,
Ֆրանսիական համեղագույն քաղցրաբլիթ…
Եվ այժմ, սուրանկյունային մահճակալից
Հևալով, հազալով, արյուն փսխելով,
Դեմքին պայթեցրած Մալդորորի ժպիտը,
Թիթեռին կերած արյունոտ լեզվով,
Տաքացնելով ոտքերը`
Իջնում է ծաղրածու
Որդը….