СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:23

ՍԻՐՈՅ ՇՂԹԱՅ

ԱՆԻ

1

Փնտռի՛ր քո անցեալը
եւ քո դէմքը ներկայ՝
մեռած քաղաքի աւերակներում,
ուր մրջիւնները ուսերին կրում են
աւերակների ողբերգութիւնը,
եւ մի հարբեցող
փլատակին աճած ծաղիկը քաղում է՝
մեռած իր սիրածին տանելու համար։
Թիավարի՜ր դանդաղ քո անցեալի միջով
դէպի սկիզբը յայտնութեան,
դէպի քաղաքը մեռած,
որովհետեւ ահա
երեւում է մի ձեռք անիրական,
որ բարձրացնում է ծովը փլատակների
եւ օրօրում է մրջիւնի կրած ողբերգութիւնը,
եւ ծաղիկները օրօրում է՝
երազներիդ հեռու հորիզոնում։
Փնտռի՛ր քո անցեալը
եւ քո դէմքը ներկայի՝
ողբերգութեան եւ ծաղկի,
ծաղկի եւ ողբերգութեան սահմանագծում,
որտեղ ճախրում են ճերմակ աղաւնիներ,
եւ նրանց թեւերի տակ արտացոլուել է
մեռած քաղաքի պատկերը նախկին։
Գնա՛, ուրեմն, դէպի քո անցեալը՝
մեռած քաղաքի աւերակներով,
եւ կը գտնես կանգուն զանգակատունը,
զանգակատունը,
ուր բնակւում են աղաւնիները։
Բա՜ց թող աղաւնիները քո ձեռքերով
եւ հնչեցրու ղօղանջը զանգակատան՝
որպէս մօտեցումը քո անցեալին,
որից կառուցում ես քո դէմքը ներկայ՝
մեռած քաղաքի նախկին պատկերով,
որ թեւերի տակ պահել են ճերմակ
աղաւնիները։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:24

ԼՈՒՍՆԱՀԱՐԻ ՍՈՆԵՏ

Կէսգիշերուայ կոր տանիքից - անտես ու նուրբ -
աստղանկար զանգակներն են կախուել առկայծ,
օրը՝ տաճար - հագած մութի սքեմը սուրբ,
ուր մտնում ես ոտաբոպիկ ու գլխաբաց։
Եւ զանգերի հար տրոփող ղօղանջներից
արթնացածին՝ օրը տաճար՝ աղօթելու,
ամէն ապրող, ամէն մեռած զարթնել քնից
ու կանգնել է տաճար տանող խուլ հերթերում։
Եւ ես լուսնոտ ու դիւահար այդ ամբոխի
վերջը պահած սպասում եմ բախտին հլու,
կեանքի, մահուան մշտահոլով հերթափոխի։
Որ չլռեն զանգակները՝ անայցելու,
ո՜վ կը զարթնի - ինձ պէս լուսնոտ այդ թափօրի
անդարձ հերթի վերջը ինձնից հարցնելու։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:24

ԵՐԿՈՒ ՍՈՆԵՏ ԱՐԱՄ ՀՕՐՍ
1
Ոչ մի գուշակ... ես գիտեմ կը յայտնուես երազում՝
հոգուս վրայ ծանրացած ցաւի ամպը ցրելու,
հայր, ցերեկը հոգսի մէջ, քեզ չեմ տեսնում, չեմ խօսում,
դու ցերեկները՝ մեռած, իմ գիշերուայ այցելու։
Կը գաս, եւ ամպը ցաւի կ՚անէանայ, կը կորչի,
եւ կը թուայ, թէ նորից նոյն մանուկն եմ երէկուայ
ու չեմ գամուի էլ երբեք աներեւոյթ իմ խաչին,
քեզ հետ, հասուն տարիքում, ես մշտական երեխայ։
Բայց երեւում է յանկարծ, որ ինձ բուժող այցելուն
ուրուական է, մէջքին, խաչ, սրտից զարկուած է յաւէտ,
եւ ձեռքերին ու ոտքին՝ ժանգոտ գամեր ու արիւն։
Եւ երազում ակամայ ես քո խաչը դառնաղէտ
եւ ձեռքերիդ ու ոտքիդ ժանգոտ գամերն եմ հանում,
քեզ հետ՝ ես Երեխայ, եւ Յարութիւն՝ դու ինձ հետ։
2
Հայր, դու այնտեղ ես հիմա, որտեղ Սէրն է զաւակիդ,
մի շշնջայ ականջիս, թէ ոգի ես անմարմին,
եւ շտապիր՝ ինքդ քեզ քո շիրիմից հաւաքիր
եւ բնակուիր իմ Սիրոյ հրդեհների մէջ կարմիր
Էլ ստուեր չեն ունենում ոգիները թափառող,
բայց ինձնից չի հեռացել քո ստուերը պահապան,
եւ կը մնայ նա երկար, կը ծաւալի թոռան թոռ,
որպէս Խղճի, Բարութեան յաւերժական պարտապան։
Եւ սա դարձ չէ շիրիմից, այլ ակամայ պանդուխտի
տան կարօտ է մորմոքող, որ հողով չեն անթեղում,
ինչպէս Սէրը առ Աստուած, ինչպէս հաւատքը Ուխտի։
Եւ այրւում է կարօտի խունկը հոգուս կանթեղում,
կանչում, կանչում, տուն բերում իր հողածածկ պանդուխտին,-
այս տունդարձի առջեւ, Տէր, սո՛ւտ են եւ մահ, եւ թաղում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:26

* * *
Քամին խառնում է վայրկեաններն իրար
եւ քո շուրթերից բառեր է տանում՝
հորիզոններից կախելու համար,
եւ քո շուրթերից համբոյր է քաղում՝
իմ աչքերի մէջ, կոպերիս վրայ
լուռ նկարելու մի երկնակամար.
- Տուր ինձ, Աստուած իմ, տուր ինձ թեւերս՝
երկնակամարը շնչելու համար։
Խօսքերը փոքրիկ օրօրոցներ են
Ջրիմուռների ապրած վայրկեանում
եւ թռչունների ճախրանքների մէջ
խօսքերը փոքրիկ օրօրոցներ են։
Խօսքերը փոքրիկ օրօրոցներ են՝
ինձ անակնկալ քեզ մօտեցնելու
Եւ մօտեցնելու մահուան սարսափին,
եւ մենք գնում ենք
օրօրոցներում լուռ տրորուելով.
- Տուր ինձ, Աստուած իմ, տուր ինձ թեւերս՝
Ժամանակները շնչելու համար։
Քամին խառնում է բառերը իրար
եւ առաւօտ է արարում, եւ գոյն,
բայց քիչ են էլի, քիչ են բառերը՝
այս երկրագունդը լրիւ ծածկելու
եւ ամփոփելու քո հոգին իմ մէջ,
եւ տիեզերքի լաբիւրինթոսում
քիչ են բառերը.
- Տուր ինձ, Աստուած իմ, տուր ինձ թեւերս՝
իմ մահուան դեղին սարսափների տակ
բառերի թողած տարածութիւնը
ինքս ինձանով լցնելու համար։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՐՄԵՆՈւՀԻ ՏԻԳՐԱՆԵԱՆ – ԱՀԱՐՈՆԵԱՆ
    Вложения Harutin » 03 янв 2011, 02:07
    6 Комментарии
    1176 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 02:13
  • ԱՐՄԵՆ ՍԵՎԱՆ
    Harutin » 03 янв 2011, 01:57
    2 Комментарии
    1157 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 01:59
  • ԱՐՄԵՆ ԱՆՈՅՇ
    Harutin » 03 янв 2011, 01:27
    1 Комментарии
    658 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 01:28
  • ՎԱՀԵ ԱՐՄԵՆ
    1, 2Вложения Harutin » 23 окт 2010, 21:24
    12 Комментарии
    1546 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 окт 2010, 21:32
  • ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 05 окт 2010, 20:00
    51 Комментарии
    2971 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 01:06