***
-Մեծարգո հանդիսատես,
Բեմահարթակը տրամադրում ենք
Խղճին...
(հուշարարը փսփսաց կուլիսից)
-Քիչ առաջ քնեց ձանձրույթից...
-Լավ ,
Ձայնը տրվում է Հավատին...
-Երեկ, նրա հայր Կամքը,
Իր որդի
Համբերության հիշատակին ,
Կարոտի կամուրջ էր սարքել ,
Սպասում գետի վրա,
Գնաց
Իր անձով չափելու Բարձրությունը...
-Վստահությունը...
-Դուրս է եկել
Իր դիմումի համաձայն...
-Սերը ...
-Ծախվեց շքեղությանը...
-Հարգանքը՞ ....
-Տնօրենի կոշիկներն է մաքրում...
Հույսը՞...
-Արձակուրդի մեջ է...
-Ափսո՜ս ...
Ընկերներ, երեկոն չի կայանա...
-Ոչ ,ինչու՞-
Ինքնավստահ
Բեմ բարձրացավ ցավը.
-Ես կխաղամ
Բոլորի փոխարեն...
1985
