ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ
Խառնվել են իրար չարն ու բարին,
Սև ամպեր են իջել Ոսկեպարին.
Տարին մա՞հ է բերել,թե՞ հաղթություն,
Ու՞մ են մատաղ արել Հարսնաքարին:
Կերպարանքը մահի այլազան է .
Վնգստոցն է հեռվում մարում ,,Ալազանի՛՛,
Բայց թշնամին արնոտ մի գազան է ,
Ունկը սովոր շարիաթ ու ազանի:
Իսկ զինվորը զինյալ նվիրյալ չէ,
Շինարար է , կամ էլ մշակ հողի,
Որ ընկած է հանդում երեք օր ու գիշեր՝
Արդարության սուրը սեպած կողին:
Եվ մետաքսի ճամփան՝բարակ կյանքի թել,
Թե պրկվել է ՝ մեկ է , չի կտրվի,
Ոսկեպարում զոհված թռչնի թևն էլ
Պետք է հաղթանակի հուշաքարին դրվի․․․