***
...ու մի օր հանկարծ դու սկսեցիր
պատմել մնացյալ աշխարհի մասին,
ու ես ամեն ինչ մեկեն հասկացա.
դու դնում էիր իմ ափերի մեջ
սփոփանքը այդ,
ինչպես գնալիս
նախաճաշն են միշտ թողնում սեղանին
այն մարդու համար,
ում մասին գիտեն,
որ նա այդպես էլ քաղցած կմնա,
բայց չի մոտենա
ու սառնարանը երբեք չի բացի: