СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:53

...Քեզ հետ ապրել եւ հավատալ
կյանքի ուժին ու ոգուն,
չտրտնջալ ոչ ցավերից,
ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները
փափկամեղկ ու մորմոքուն,
լինել քեզ հետ, քո թռչունը,
պղնձանալ քո շնչից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:53

Ազգն ու Քարը

Լերկ բլուրներ, սարեր, ժայռեր,
լերկ քարերի հարահոս վազք.-
սրանից է կերպար առել
բիբլիական հզոր մի ազգ:

Մեկ այդ ազգն է քարի վրա,
մեկ այդ քարն է ազգի մեջքին,
թավալվում են գիլ ու գլոր՝
ձեռ առնելով ժամանակին:

Քարը ազգին, ազգը քարին,
իրար խելք են տալիս-առնում,
եւ նրանց մեջ նույն արեւի
խարկված ոգին է սավառնում:

Եվ բաժանում չկա հավետ,
քարն ու ազգը իրար կպած,
արեգակի պտույտի հետ,
տիեզերքով մեր չափչփած:

Այնքան պիտի թռչեն, սուրան,
մինչեւ բախտի դուռը ջարդեն,
ինչպես Դավթի քարը ճեղքեց
բութ Գողիաթի զրահն անդեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:54

Բանաստեղծություն եվ Սեր

Երկնագույն երգի քղանցքը դեղին,
Սարսուռներ ծնող իր նուրբ հպումով
Բանաստեղծների մեր անզոր ցեղին
Նինջ է պարգեւում վարդ ու քրքումով:

Եվ երազային այդ նինջի խորքում
Տանջալի մտքով, բայց հոգով անհոգ,
Մենք ոչ թե նրա մարմինն ենք գրկում,
Այլ համբուրում ենք քղանցքները լոկ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:54

Հավատի Հրավեր

Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք նրանց ծաղկեփնջեր,
մեր ամենօրյա երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել:

Ծաղիկները տվեք, որ չգնան,
որ էլ երբեւէ մեզ չլքեն,
ծաղիկների պես ժպտան իրար
եւ իրար սիրո հիմներ երգեն:

Թող նրանք, ովքեր հեռվում են դեռ,
լսեն դրախտի կանչը զնգուն
եւ թրթռոցով երջանկաբեր
կտրեն ճանապարհն իրենց անքուն:

Չդիմանան մեր զիլ կանչերին
եւ խենթի նման վազեն ու գան
բոլոր դժբախտներն անմխիթար
եւ արքայուհին, եւ խեղճ արքան:

Նրանք, որ ականջ ունեն, լսեն,
որ լրիվ սիրտ են, համակ հոգի,
որ անմտորեն ելան ի զեն՝
ոչ իբրեւ պաշտպան մեր բողոքի:

Թող իրար ձայն տան, ելնեն ու գան,
երջանկությունից մոլորվելով,
ողջ մարդկությունը դառնա մի մարդ
իր մասնատումից բոլորվելով:

Եվ մենք, հավաքված իրար գլխի,
հավատանք իրար, մեկտեղ խնդանք,
վերելակներով ելնենք երկինք,
ուրախանանք, որ Աստծուն գտանք...

...Տեսեք, գալիս են արդեն քիչ-քիչ,
քիչ-քիչ գալիս են, որ շատանան,
իրար սիրելու կանչն ամոքիչ
էլ չի հասկանում խեւ սատանան:

Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք խոշոր ծաղկեփնջեր՝
նվագողներին, երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:55

Երկրորդ Որդին

Ինչ կլիներ, եթե Աստված
Երկու զավակ ունենար.
Կհամբառնար մեկը խաչից,
Մյուսը մեզ կմնար:

Կախտահաներ մարդկանց հոգին
Եվ հավատի կկոչեր,
Որ լույսն այնտեղ՝ սրտերի մեջ,
Հոր խոսքերով կարկաչեր:

Կկարկաչեր լույսը այնտեղ,
Որտեղ ծարավ կա լույսի,
Եվ կփոխվեր երջանկության
Խուլ տանջանքը Հիսուսի:

...Թե՞ սրտերը միշտ էլ այսպես
Կմնային մութ ու նենգ.
«Հրա՜շք-հրա՜շք»,- կգոռայինք
Փարիսեցվոց նման մենք:

Եվ տանջանքը կըերկարեր
Հեգ Հիսուսի հեգ Եղբոր.
Մեղքն էլ հետը կնորոգվեր՝
Անհուսության նման խոր:

...Կանչե՞նք Որդուն, թե՞ չկանչենք.-
Այս է տանջանքը հիմի.
Քանզի բնավ չի հավաքվում
Ամենքիս ջանքը ի մի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:55

*
Դուրսը՝ թախծի հեղեղ,
ներսս՝ անհուն թախիծ.-
մեկը մի բան երգեր
անաստվածային Բախից:
Գոնե մի բան լիներ,
լույսի մի ճառագայթ,
որ այդ թախծի ծովում
դառնար ինձ առագաստ:
Թե ոչ՝ ուզում ես
անվերադարձ, անհետք,
տխուր կոհակվելով
հանդերի մեջ ցրվել.-
երեւի թե մայրս
աչք է եղել նրբին,
որ ես այսքան մաքուր
արտասուք եմ ծնվել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:55

*
Ես բախտի ո՞րբն եմ, թե՞ զավակն արդար,
ինձ համար մեկ է, չեմ տրտնջում ես,-
միայն թե մեկը իմ հոգին կարդար
ինձ այս աշխարհին պարգեւողի պես:

Մորս պես մեկը նստեր իմ կողքին,
բռներ ձեռքերս իր լույս ձեռքերով,
եւ նորոգեր իմ փշրված հոգին
ոչ թե խոսքերով, այլ լուռ երգերով:

Եվ հավատայի ես կյանքի ոգուն,
եւ հավատայի անտերունչ բախտին,
եւ աղոթեի ինձանից թաքուն
մարդկային սիրո անմեռ դրախտին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:55

Մայր

Պատկերիդ հետ զրուցում եմ օրն ի բուն,
Ո՞վ կարող է ինձ ասել, թե դու չկաս.-
Արցունքներս քո ձեռքերով ես սրբում,
Քիչ է մնում՝ իմ փոխարեն հեկեկաս:

Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում,
Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա.-
Ցավն իմ հոգուց հառաչանքներ է քամում,
Որ ողոքեմ՝ մա՜յր, քա՜ղցր մայր, քեզ մեղա:

Մեղա սրտիդ, արցունքներիդ, տանջանքիդ,
Մեղա մտքիդ ճառագումին անխափան,
Աղոթքներիդ, մրմունջներիդ ու ջանքիդ,
Քեզանից դուրս հիմա չկա ոչ մի բան:

Որքան էլ որ ապրումներս խորանան,
Քո հայացքի շրջանակից եմ կախված,
Շրթունքներիս՝ քո խոսքերի մանանան,
Հոգիս՝ սիրուդ լռության մեջ թաթախված:

Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում,
Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա.-
Ցավն իմ հոգուց հին հառաչանքն է քամում,
Որ ողոքեմ՝ մա՜յր, քաղցր մայր, քեզ մեղա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:56

Կհասկանայի՞ն

Կհասկանայի՞ն իմ ծնողները,
իմ հայրն ու մայրը կհասկանայի՞ն,
թե ինչու եմ ես գիշերներ անքուն
հետեւում այսպես կյանքին ու մահին:

Սեւեռուն հոգով հետեւում եմ ես
անքուն գիշերներ կյանքին ու մահին.-
Կիմանայի՞ն, թե ինչու՞ է այդպես,
իմ ծնողներն ինձ կհասկանայի՞ն:

Ա՜խ, հոգնած ու լուռ ննջում են նրանք
Սուրբ Սարգիս սարի լանջի մեջ փափուկ,
նրանց շիրիմը շույում է հիմա
Սուրբ Հովհաննեսի հովը խուսափուկ:

Ես լեռներ ունեմ անբարբառելի,
որ լեռ սրտերը հիմքին կհուզեն,
եւ չի փոխարկվի բնավ բառերի
նրանց քարեղեն զանգվածը վսեմ:

Ես լեռներ ունեմ անթիվ-անհամար,
բայց սար եմ ասում բյուրին այդ թանկ,
քանի որ սարերն իմ բիբլիական
պահված են նրա տաքուկ կրծքի տակ:

Թաքցրած զանգերն իմ բիբլիական ,
սուրբ ղողանջները իմ աստվածային...
Կհասկանա՞յին իմ ծնողները,
իմ հայրն ու մայրը կհասկանայի՞ն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:56

*
Ողորմի տվեք ձեր անցյալներին,
ինձնից ձեզ խրատ-ողորմի տվեք.-
եւ ականջ կախեք նրանց ձայներին,
եւ նրանց բարի գործերը թվեք:

Գիշերվա անուշ ցող է ողորմին՝
ձեր սրտի քարը կրկին կծաղկի,
եւ ձեր աչքերում նորից մարդացման
ցողով պարուրված արեւ կծագի:

Նրանք ձեզանից ոչինչ չեն ուզում,
ողորմի տվեք անցավորներին.-

-Անթիվ են նրանք, ես ինչպե՞ս թվեմ
նրանց սուրբ հուշի հանցավորներին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ