* Քամին գլորում է պահածոյի տուփը Փողոցն ի վեր, ի վար. Զըրը՜նգ, զըրը՜նգ, զըրը՜նգ.. Աշխա՜րհ, քո մեջ ի՞նչ կա, բացել եմ քո խուփը,- Կրկընում է անվերջ կյանքը ժխտող քամին Եվ սուլելով տանում. Աղբակույտի մեջ է նետում տուփը:
* Ձեր կուրծքը ցավում է, մայթեր: Ձեր խեղճ կողերը փշրված են ու կարկատված նորից, Եվ ձեր սիրտը, որ խորն է թաքնված, Հառաչում է միշտ այդ անհայտ խորից: Եվ ձեր կուրծքը շատ ցավում է, մայթեր, Ես այդ զգում եմ իմ... ոտքերից:
Այս գիշեր ես լուռ պառկել եմ հողին Եվ ունկնդրում եմ բաբախյունը քո հարաբախ սրտի: Այն, ինչ լսում եմ՝ նման է ստի, Բայց հավանական մի սուտ, որի մեջ Անգամ իմ սրտի հարվածները կան:
* Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ, Որն իր լաջվարդ, լազուր լեռներն ունի, Եվ իր դաշտերն ունի- ասես նշխար: Երկիրն այս հին է, Նաեւ լեռնապատ, Առասպելապատ, Առասպելներ, որ իրար պահող են Կամ իրարամերձ: Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ: Եվ կլինի հավերժ:
* Երեկ հանդիպել եմ Բանաստեղծ իմ ընկերոջը Եվ նրա սիրելի, նրբիրան քրոջը: Եղբայրը ասում էր, որ դատարկ ես դու, աշխարհ, Եվ քո փորի մեջ են խրված քո ոտները, Իսկ քույրը կրկնում էր, թե գիժ է եղբայրը, Ինչպես բոլոր-բոլոր պոետները:
Աշու՜ն, ինչու՞ եկար Իմ քնքշության պահին... Այգին թափու՜ր-թափու՜ր, Այգին՝ աշնանային: Այգին տխրեց այնպես, Տխրեց լոկ մի օրում, Ու տերեւներն անտես, Տխրություն են ծորում: Աշունն ելավ հետո Այգուց մտավ քաղաք, Շրջեց ամեն մայթով, Կպավ ամեն պատով, Մինչեւ ննջեց խաղաղ Ինչ-որ սրտում մի ծեր, Ուր տարիներ առաջ Իր հետքերն էր գծել:
* Ջրասույզ երկինքն ու սուզված հուշեր.- Այս գիշեր որտե՞ղ թաղենք մեր հոգսը, Այս գիշեր թաղված հգսերի կողքին Մեր հոգսը որտե՞ղ թաղենք այս գիշեր:
Լճի երկինքը մաքուր աստղերի, Անպաճույճ լուսնի մեհյան է կապույտ, Լճի երկնքի անտառների մեջ Մեր հոգնած, հոգնած երկինքը կախենք՝ Տրտմությամբ, սիրով, Առավոտ կելնի արեգակն արդար Եվ կպարուրի մեզ մեր հոգսերով: