ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) » 08 мар 2017, 13:43
ԿԱՐՈՏ,ԿԱՐՈՏ,ԴՈՒ ԼՈՒՌ ՏԱՆՋԱՆՔ,
ԴՈՒ ԱՐՑՈՒՆՔՈՏ ՀՈԳՈՒ ԲԱՂՁԱՆՔ,
ԴՈՒ ԵՐԱԶԱՆՔ,Ա՜՝Խ ՈՒ ՏԵՆՉԱՆՔ,
ԴՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔ ՄԻ ՀՈԳԵԿԱՆ,
ՎԵՐԱՑԱԿԱՆ ՄԻ ԳՈՅԱԿԱՆ,
ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ՎՇՏԻ ՄԱՏՅԱՆ,
ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ՔՈ ԷՋԵՐՈՒՄ
ՀԱՅՈՑ ԱԶԳՆ Է ՀԵՐԹԱԳՐՎՈՒՄ,
ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆԵՐՈՒՄ
ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԻ ԴԱՌՆՈՒՄ,
ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ՔՈ ԾՈՎԵՐՈՒՄ
ԼՈՂ Է ՏԱԼԻՍ,ՍՈՒԶՎՈՒՄ,ԵԼՆՈՒՄ,
ՉԽԵՂԴՎԵԼՈՎ ԱՆԳԱՄ ՀԵՐՈՍ ՈՐԴԻ ԾՆՈՒՄ
ՈՒ ԱՆՈՒՆԸ ԿԱՐՈՏ ԴՆՈՒՄ․․․
ԿԱՐՈՏԸ ՄԵՐ ՈՒՎԱԿԱՆՆ Է,
ՄԵՐ ՀՈԳԻՆ ՍԱԶ,ԿԱՐՈՏԸ ՄԵՐ ՀՈԳՈՒ ԼԱՐՆ Է,
ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԵՐԳԵՐ ՀՅՈՒՍՈՒՄ
ՈՒ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՍԱԶԻ ՎՐԱ ՆՎԱԳՈՒՄ Է ՈՒ ՆՎԱԳՈՒՄ․․․