СТАНЬ VIP
Армения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - ReutersМирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РА"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"Пашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»

Վահան Մելիքյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:08

Վահան Մելիքյան

Vahan Meliqyan.jpg
Vahan Meliqyan.jpg (6.17 кб) Просмотров: 1254


Վահան Հենրիկի Մելիքյանը ծնվել է 1961 թ.-ին Երևանում: Պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1984թ.-ին ավարտել էԵՊՀ պատմության ֆակուլտետը: Գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է 1914-1921 թ.թ. պատմությունը (հայ քաղաքական կուսակցություններ, ազատագրական շարժումներ, Հայկական հարց և այլն): Չորս մենագրության («Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը», Ե, 1997, «Արևմտահայերի համագումարները և Հայկական հարցի փուլերը 1917-1923թ.թ.», Ե, 2010, «Հայկական պահանջատիրություն. հայության ինքնակազմակերպման խնդիրը և արևմտահայերի 3-րդ համագումարի անհրաժեշտությունը», Ե, 2010, «Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը», Ե, 2010), փաստաթղթերի ժողովածուների, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Պատմագիտական և քաղաքական հայագիտության արդիական հարցերի շուրջ բազմիցս հանդես է եկել հեռուստաելույթներով: Մասնակցել է մի շարք գիտական կոնֆերանսների, միջազգային գիտաժողովների: Նա երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան. Արևմտահայերի ազգային համագումարի նախապատրաստական միջազգային կազմակերպչական կոմիտեի նախաձեռնողներից է, հիմնադիր անդամ:
1999 թ.-ին հրատարակվել է Վահան Մելիքյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Սեր և խաչքարեր» խորագրով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:08

ՄԻ ԻՋԵՑՐՈՒ ԻՆՁ ԱՍՏՂԵՐԻՑ,
ԱՅԴ ԱՆՀԱՅՏԸ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ...


Իմ մտքերի ճամպրուկն առած՝
Թափառում եմ աշխարհում:
Մտքերը՝ շատ, բառերն՝ անթիվ,
Տիեզերքը՝ անհատնում:
Այնքա՜ն մտքեր ունեմ թամբած,
Որքա՜ն բառեր՝ դեռ չծնված,
Էհեեեե՜յ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:08

ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Ինձ ասում են՝ բավ է, վերջ տուր
Եվ ցած իջիր քո սարերից:
Ես ասում եմ՝ ճահճից ելեք
Ու բարձրացեք դեպի երկինք:
Ինձ ասում են՝ ի՞նչ ես գտել
Արտույտի նույն երգերի մեջ:
Ես ասում եմ՝ գտել եմ ինձ
Նրա արդար թռիչքի մեջ:
Ինձ ասում են՝ թա՛փ տուր մի քեզ,
Ոտքդ ամուր գետնին դիր:
Ես ասում եմ՝ շուրջը նայեք,
Մեր աշխարհը շատ է բիրտ:
Ինձ ասում են՝ ի˜նչ մի բան է
Անձրևները տարբերել:
Ես ասում եմ՝ սա հեղուկն է,
Անձրևն այնտեղ է՝ ինձ հետ:
Ինձ ասում են՝ դե որ ճիշտ ես,
Մեզ էլ մի կերպ տար քեզ հետ:
Ես ասում եմ՝ Աստված չեմ ես,
Դուք ինքներդ մագլցեք:
Ինձ ասում են՝ քո վերևում
Այդ ի՞նչ է, որ չենք տեսնում:
Ես ասում եմ՝ Արարատն է,
Ինձ հետ է նա միշտ խոսում:
Ինձ ասում են՝ գո˜րծ է գտել,
Մայրամուտն է ուղեկցում:
Ես ասում եմ՝ մեղք եք գործել,
Արևածագ չեք տեսնում:
Խրատում են, թե մենակ եմ,
Աստղերի հետ մոլորված:
Էլ ի՞նչ ասեմ, որ լռեցնեմ...
Եվ ամեն ինչ հարց է, հարց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:09

* * *
Սերերս թողած սառցադաշտերին,
Անմոռուկների տաք շնչի հույսին՝
Վազում եմ ներքև...
Ներքաղաքային զանգերի գերին
Ու այս հեղձուկի ստրուկն եմ հիմա...
Դրանց անխռով մտքե՞րը որսամ,
Օտար բառերի աշխա՞րհը սուզվեմ,
Անմոռուկներին ես չալեկոծե՞մ, սերերս քշե՞մ...
Ի՞նչ պատասխան տամ իմ անմոռուկներին,
Ինչպե՞ս ես ապրեմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:09

* * *
Երբ իմ սարերից ցած գլորվելով՝
Բարձր աշխարհի շունչն էի բերում,
Հոգնած աչքերում մարդկանց ներքևի
Ատելության չար տող էի կարդում:
Երբ իմ սարերից պարգև ստացած
Բարության հսկա փունջն էի կիսում,
Ձանձրույթի դիմակ հագած սրտերում
Նախանձի պարարտ ստվերն էր լողում:
Երբ իմ սարերից միայն ինձ տրված
Հույսն ազատության լույսով էր օծվում,
Չէիք հանդուրժում...Չէ˜, չէիք թողնում,
Որ ձեր արդուկած ու շղթայակապ աշխարհը մտնեմ...
Էլ ի՞նչ եք ուզում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:09

ԱՆԻ

Գնում եմ ես ժամադրության ծանր քայլերով,
Քաղաք Անին պետք է տեսնեմ՝ սպասված ...դարերով:
Սահմանային գծի վրա հայրս նայեց աչքերիս:
Չեմ մոռանա ակնթարթը քաղաք մտնելիս:
Նա հարցրեց.«Պատրա՞ստ ես դու»:
«Կդիմանամ, հա՛յր, քեզ պես.
Թող ուղեկցի այս զինվորը միայն ինձ ու քեզ...»..
.
Անին երբեք ցույց մի տվեք:
Ես խանդում եմ:
Այդ վանքերը իմն են, մարդիկ.
Այրվո՜ւմ են...
Ամեն վանքը՝ մի կույս աղջիկ,
Կարմրո՜ւմ են...
Ամեն մի քար՝ սրտի մի ճիչ.
Հառաչո՜ւմ են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:09

***
Անի. առավոտ. առաջին շողեր:
Գույնը՝ բաց կապույտ, ձայնը՝ վաղորդյան:
Ստվերներն անգույն սողում են ներքև:
Քաղաքն է բացում աչքերը ունայն:
Անիում կեսօր է, բայց ոչ ամառվա
Եվ ոչ էլ գարնան, աշնան կամ ձմռան:
Վանքերի դաշտում տոն է հավիտյան,
Տոն ողբերգության, բայց ոչ այսօրվա:
Մթնշաղ կաթեց մանուշակագույն,
Մթնշաղ երգեց արտույտը վերջին
Տիգրան Հոնենցին, Աբուղամրենցին,
Միայնակ Հովվին ու Մայր տաճարին:
Երեկո է անունը նրա,
Երբ լռությունը հանկարծ է իջնում.
Այրերի երկրի այս թերակղզում
Վանահայրերը վանքերն են հիմա...
Գիշերն էլ պայթեց աստղերի միջից,
Գիշերը՝ երազ-քաղաքին օրոր,
Ու հրաման է տրված հավիտյան,
Որ աստղեր իջնեն ամեն վանքի մոտ:
Անին վախկոտ չէ և ոչ էլ գերի,
Անին մեր որբ չէ, լալկան չի դառնա,
Անին՝ առագաստ մեր քարե ծովին,
Անին փարոսը մեր դեռ կդառնա...

1989
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:10

* * *
Կրկին հոգնած աշխարհից՝
Աշխարհներն իմ մեջ,
Փոքրիկ վանքում Կարմրավոր
Աղոթք եմ անում...
Աղերսում եմ գարնան սարսուռ,
Աստղատարափ, հորդ անձրև
Ու իմ մենակ վանքի հետ
Երազում անվերջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:10

ՆՎԻՐՈՒՄ

Կարմիր վանքի պատերի մեջ
Մատնահետքերս եմ թողել:
Թող գիշերը քարերի հետ
Կուշտ զրուցեն, աղոթեն:
Կարմիր վանքի խորաններում
Աչքերիս փայլն եմ թողել,
Լուսագիծն այն, որ տեսնում եք,
Արևի հետ եմ կապել:
Կարմիր վանքի քարե բեմին
Սիրտս ու միտքս եմ պահ տվել,
Պատարագն այն, որ լսում եք,
Աստղերից եմ վար բերել:
Կարմիր վանքի գմբեթի տակ
Հոգիս փախել է ինձնից:
Կարմիր վանքում երազի մեջ
Հրեշտակներն են լալիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վահան Մելիքյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 14:10

* * *
Մարդիկ, արդյոք ի՞նչ հասկացաք
Երկար ու ձիգ ձեր կյանքում.
Չարենցի հետ ընկեր չեղաք
Այս անՉարենց աշխարհում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 29 дек 2010, 10:40
    50 Комментарии
    4365 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 дек 2010, 10:50
  • ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ
    1, 2Вложения Harutin » 20 дек 2010, 07:45
    11 Комментарии
    3402 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 07:54
  • Վահան Թեքեյան
    1, 2, 3 Армине » 03 окт 2008, 19:39
    29 Комментарии
    38793 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    03 окт 2008, 20:06
  • Վահան Թոթովենց
    1, 2 Армине » 02 окт 2008, 11:56
    11 Комментарии
    16501 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    02 окт 2008, 12:21
  • Վահան Տերյան
    1 ... 17, 18, 19 Mur-mur » 07 окт 2006, 14:27
    185 Комментарии
    449587 Просмотры
    Последнее сообщение Вреж Багратуни Перейти к последнему сообщению
    29 мар 2020, 16:44