СТАНЬ VIP
Лавров и Байрамов обсудили ситуацию вокруг крушения самолета «Азербайджанских авиалиний»В МВД России сообщили, кто из иностранцев лишится водительских правТрамп после инаугурации хочет посетить КитайФидан и Блинкен обсудили по телефону ситуацию с курдскими силами и вопросы стабильности в СирииМемкоин Трампа подорожал на 660% менее чем за суткиСфабрикованное Азербайджаном «дело» против Рубена Варданяна направлено в суд

Վահան Թոթովենց

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 11:56

Կենսագրություն

Վահան Թոթովենց
(1894 - 1937)

Текст:
Վահան Թոթովենց Հովհաննեսի ծնվել է 1894 թվականի հուլիսի 18-ին, Մեզրե քաղաքի, Խարբերդի գյուղում։ Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907 թվականին)՝ աշակերտելով Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին։ 1907-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին՝ «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908-ին Թոթովենցը մեկնել է Կ. Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը «Ավերակ»-ը, 1909-ին՝ երկրորդը «Սիրնգ»-ը։ 1909-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ընդունվել Ուիսքոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։ 1915-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել է Վանում և Էրզրումում։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։ 1917-1918-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։ Թոթովենցի համոզմամբ հայ ժողովրդի փրկությունը կապված է ռուս ժողովրդի և հոկտեմբերյան հեղափոխության հետ։ 1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արևելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ 1920-ի դեկտեմբերին մեծ ոգևոությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը, որով անդրադարձել է համաշխարհային-պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։ 1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։ Թոթովենցը մահացել է 1938 թվականին։


  • Վահան Թեքեյան
    • Կենսագրություն
    • Անունդ
    • Աղվորները
    • Այս ծաղիկներն
    • Ես սիրեցի
    • Իմ վերջին սերս
    • Փափագ
    • Կանթեղ
    • Մահերգ նահատակաց
    • Մեր լեզուն
    • Քեզմե ոչինչ
    • Քու հիշատակդ այս գիշեր
    • Վայրի ծաղիկ
    • ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս
    • ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
    • ԻՄ ԳՅՈՒՂԸ
    • Հայոց երկրին մէջ միշտ կ՛ապրին
    • ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԻ
    • ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ
    • ՎԵՐՋԻՆ ՄՐՄՈՒՆՋՔ
    • ՏԱՂ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՎԻ
    • ԱՀԱՎՈՐ ԲԱՆ ՄԸ ԱՅՆՏԵՂ
    • Ւմ պարտեղիս մեջ ճերմակ պատերով
    • ԺԱՄԱԴՐՈԻԹՅՈԻՆԸ
    • Հորիզոնեն կարավանը կփրթի
    • ՕԳՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ
    • ՄՈԻԹԻՆ ՄԵՋ
    • ԱՆՑԱՎ ԳՆԱՑ
    • ԵՐԱԶ
    • Եկեղեցին Հայկական
    • Հազարներու մեջեն
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 11:57

Զքեզ ըմպեմ, ո՜վ աղջիկ

Ով հայուհի,
Ո՜վ ալեկոծ մերկություն...
Դո՛ւրս եկ խուցեդ և միգամած խորհուրդեդ,
Երթա՜նք դաշտերը ազատ,
Եվ ծծենք սիրտը ծաղկին։
Եկու՛ր, երթանք դեպի պարտեզը ծաղկած՝
Մենք հոն ըմպենք ժպիտները գարունին։

Ո՜վ Զարուհի,
Արևուհիդ շողափառ,
Եվ տարփանքով խելահեղ,
Եկո՛ւր, երթան՜ք անձրևին տակ ամառվան,
Դուն հոն ըմպե՛
Կարմիր հոգիս քերթողի։

Արյունի քույրս անմահ,
Իմ կուրծքիս տակ արևորեն սարսռագի՜ն
Եկո՛ւր, երթա՜նք դեպի Երազը ոսկյա,
Անձրևին տակ շողերու և ցողերու
Եվ թույլ տուր ինձ, որ ըմպեմ
Կաթող մեղրը բերանիդ։

Ո՜վ կույս հայկյան, երկյուղալից և դողդոջ,
Արեգնավետ ալյակ դու,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի ծործորն երազին,
Թույլ տուր լողա՜մ
Էության մեջ փրփրուն։


Ո՜վ գեղուհի,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի բլրակն հրաշքին,
Ըմպե՜մ, ըմպե՜մ լիաշուրթն
Քու աչքերուդ ընդմեջեն
Զով սարսուռը բնության։

Ո՜վ արգավանդ կուսություն,
Եվ ճաճանչով ողողուն,
Թո՛ւյլ տուր գրկեմ իմ քնարի թևերով
Տրոփյունը քու լանջքին։

Ո՜վ հայուհի,
Հեծեծանքով ու տրտմությամբ դու սնած,
Եկո՛ւր, երթա՜նք վարդաստանը բուրավետ,
Դուն հոն փոխվե վարդերու զով հոգիին,
Թո՛ւյլ տուր ինծի, որ իբրև սյուք
Շրթունքներով քե՜զ հպիմ։

Եկո՛ւր, երթա՜նք դեպի Ակը արծաթյա՝
Ես հոն լեցնեմ իմ առնական ձեռքերով
Բաժակ մը ջուր լանջիդ վրա ջերմագին,
Եվ ներարկեմ իմ առնական ձեռքերով
Զովությունը անմահական ջուրերուն
Քու տարփանքի հուրքերուդ։

Եկո՛ւր, երթա՜նք դեպ իրիկնամուտը շառայլ,
Իմ թևերուս մեջ հեծեծող դու անուրջ,
Վերափոխվե՛, հոն ճաճանչե՛ բոցերու,
Եվ ծարավի, ես ցամաքած ու տոչոր՝
Զքեզ ըմպեմ... ո՜վ աղջիկ,
Իբրև վերջին փրփրոտ կոհակն արևին։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 11:59

Ողբ անմահության

ԱՐԵՎԻՆ


Արյունահոտ գիշերին մեջ ամայի,
Ուր բնության լացն ավելի խոր կը դառնա,
Հոգիս՝ հակած թարմ դիակի մը վրա,
Կը հծծե Ողբն Անմահությանդ դարավոր,
Ո՜վ Արև,
Վաղը նորեն պիտ ծագիս
Մերկացնելով մարդոց ամոթը կարմիր,
Ճառագայթներդ դողդոջյունով պիտ հպին
Մոխրակուտված քաղաքներուն, գյուղերուն,
Իզուր շողերըդ զվարթ
Պիտի փնտրեն փրփուրները ձյունափառ
Մեր հայրենի կապո՜ւյտ, կապո՜ւյտ ծովերուն...
Իզո՜ւր շաղերըդ բեկբեկ
Պիտի երթան օրորվիլ
Ամառնային երազին մեջ ոսկեհունչ...
Իզո՜ւր, իզո՜ւր, ո՜վ հսկա Կույր Լուսավոր,
Պիտ սպասես հարսանեկան քողերու
Կոկոնի պես բացվելուն,
Որոնց մեջեն, խուրձ առ խուրձ,
Ժպիտները սերեն գինով շրթներուն
Կը ծաղկեին, կը թափեին ձյունի պես։
Հիմա
Լո՜ւռ, արհավրոտ անապատի ծոցին մեջ

Ավելի հորդ ժպիտներ կան ծաղկազարդ,
Քան հայրենի դաշտերուն մեջը մոխիր...
Իզո՜ւր, իզո՜ւր ճաճանչներրդ ոսկեվարս
Պիտ մոլորվին գրկելու
Վարդակարմիր սրունքները կուսական
Աղբյուրին շուրջը գյուղին,
Ծաղիկները պարտեզներուն հայրենի
Արշալույսին
Պիտ չբանան իրենց փերթը ցայգամույն
Ճաճանչներուդ թարմությունը ըմպելու,
Վզերնին կախ՝ պիտի հառին մայր հողին
Անմահության դիակները երգելու,
Կոկոններն իսկ պիտի մերժեն շողերդ,
Պիտի չուզեն կես օրվան կյանք մ՝ ապրելու,
Քու դարավոր անմահության կյանքիդ մեջ
Պիտի տեսնես սև վարդերու բյուրն եր.
Վարդն իսկ, վարդն իսկ մահվան հոտն է ընկգրկեր,
Կարմիրին տեղ, ճերմակին տեղ, դեղինին՝
Ականատես պիտ ըլլաս սև վարդերու,
Սև վարդերու, ո՜վ Արև,
Անմահության դո՛ւ Սարսուռ,
Կարճ ապրողները կ՝ ըլլան խոր, սխրալի՝
Ինչպես ցողը շողաշողուն երազով։
Մեր հայրենի երազները տևեցին
Դարե՜ր, դարե՜ր ու դարե՜ր...
Եվ ազգերը անմահության դրոշմը
Մեր ճակատին վառեցին,
Եղանք անմահ և ամենեն ողբալին.
Իր ատենին մահը չեկավ համբուրել
Մեղ վարդագույն բերանով.
Տևելու ուժը ցեղին
Դարե՜ր, դարե՜ր մաքառեց
Ընդդեմ մահվան քաղցրության.
Այսօր, Արև՛, քեզի հետ
Մենք չենք տոներ խաչելությունը ցեղին,
Այլ կը տոնենք այն ուժը, որ մեզ ցողեց
Անմահության ցոլքերով։

Այն վեհագույն տրտմությունը, զոր այսօր
Կը կրենք մեր աչքերուն
Խորության մեջ դարավոր՝
Անմահության է պարգև։
Ո՜վ Արեգակ,
Լապտեր կյանքի, ողբերգության Լուսատու,
Կ՝ երկրպագենք տիեզերական հավատքով
Հոգվո քա՜ղցր, վսե՜մ և լա՜յն տրտմությամբ
Անմահության հսկայական տաճարին
Որ մարդկային գանգերով է կառուցվեր.
Մենք հպարտ ենք՝
Անմահության ենք զավակ,
Բայց կ՝ ափսոսանք, ո՛վ Արև,
IIր չունեցանք վարդագույն մահն ազգերուն
Հին դարուն,
Որ քեզի հետ պիտի կոչվինք մենք եղբայր
Արյունահեղ տիեզերքի շավղին մեջ։
Ի՛նչ քաղցր է քունն հինավուրց ազգերուն...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:00

ԱՍՏՂԻԿԻՆ


Ծովն աչքերուդ է լռեր
Եվ ճակտիդ վրա
Թախծի հովը կը հևա,
Եվ ծիծերուդ պտուկներեն քաղցրաթուխ
Մոր մը, մոր մը դառնությունը կը կաթի,
Ո՜վ Աստղիկ,
Եղերամա՜յր դու անմահ։
Ալյակներեն անրջային կապույտով
Եվ փրփուրի շուշաններեն դու ծնար.
Այգաշաղի օրրանիդ մեջ լողացիր
Դիցուհու պես, լողացի՜ր...
Եվ արևին ճաճանչները դողդոջուն
Քեզ պատեցին, ողողեցին լույսի մեջ,
Առավոտյան դո՛ւ ծովածին բրաբիոն,
Դու քնացար
Դիցուհու պես, քնացա՜ր...
Սև՜, ցայգաթիռ վարսերեդ
Սիրո գարուն մ՝ երերաց
Եվ բերանիդ վարդաշուրթն աղբյուրեն
Մեր բոլորիս ծարավությանը համար
Սրսուռ ակ մը կարկաչեց,
Անգամ շիթ մ՛ այդ զովութենեն երկնային
Մեր հոգվույն մեջ աստղաշխարհ մը ծաղկեցուց
Եվ երգերո՜վ...լեցվեցանք։
Բամբիռն առինք ոգեշունչ
Եվ դուրս թռանք
Բագիններեն. լարերեն
Թովչություններ ցնծացին,
Եվ երգեցինք՝
«Մենք ըմպած ենք հավիտյանի մը համար
Անմահության նեկտարեն,
Ծարավի չենք, ծարավի չենք մենք երբեք,
Աստվածային սաղմը մեր մեջը անհուն

Արևի պես կը վառի,
Տիեզերական շավիղովը լուսաշունչ
Մենք աստղերո՜ւն կը թևենք.
Մեր ոսկորները ճղճիմ
Հիմա գարուն կը բուրեն»։
Անգիտացանք այն ատեն,
Որ կ՝ ըմպեինք
Հավերժական չարչարանքի նեկտարեն,
Հիմա կ՝ողբանք
Այն կաթիլը անմահական բերանեդ,
Որ բորբոքեց մեզ անդարձ
Հավիտյանի անհաղթելի իդեալով։
Մենք կը բաղձանք, որ այսօր
Հայրենական ավերներու տակ թաղենք
Հիշատակն իսկ մեր աստղավառ անցյալին,
Սակայն այսօր դու դարձյալ
Վսեմորեն կը պարզես
Մոր մը թևերդ վերամբարձ
Եվ կը քալես մերկ, արյունոտ ոտքերով
Ավերներու երկյուղներու վրայեն,
Եվ մեր թաղումն հանկարծակի կը դառնա
Այգատոնը ցնծումներու նորանոր։
Անմահության զեփյուռը
Կուգա գգվել մեր ճակատներր այրած,
Եվ կը գոչենք ոգիով մը աննվաճ.
«Մենք պիտ ապրինք, պիտի ապրինք հավիտյան»։
Բայց տեսիլքիս բագինին մեջ լացակոծ
Երբ կը տեսնեմ այն մ արմինը ձյունահրաշ
Հայ աղջկան կուսափառ,
Որ կտրված ծիծերով
Զանգակատան բարձունքեն
Գլուխը վար է կախվեր,
Հայրենի դաշտը կանաչ
Ոսկորներով է ծաղկեր՝
Եվ գետերը գոռալով
Նոր դիակներ, նոր հեծեծանք կը բերեն,
Թույլ տուր ինծի, որ ողբամ,

Վերջլույսի դո՛ւ շաղամույն Հեծեծանք,
Այն կաթիլը անմահության նեկտարեն,
Որ բուստերեդ ծորեցիր,
Տարփանքի պես ծորեցի՜ր...
Ներե՛, ներե՛ ափսոսանքն այս մեղավոր.
Մենք կը բաղձանք, որ միայն
Հիշատակ մը ըլլայինք
Պատմության մեջ ազգերուն
Հին դարուն։
Երանության զեփյուռն հաղթ
Մեզ կը փչե դամբաններե հինավուրց։
Մենք կը բաղձանք հոգեվին
Վարդաբոսոր թաղումին,
Թող աշխարհի մեղմ հովիկ
Հոգեհանգիստ մրմնջե,
Ըլլանք միայն Հիշատակ
Եվ դամբանի խորերեն
Երգենք հանգիստն աստղահայաց աչքերուդ,
Ո՜վ Աստղիկ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:01

ՑՈՐՅԱՆԻ ՀԱՏԻԿԻՆ


Օտար արտեր ցորյանի,
Դո՛ւք երազներ ոսկեծուփ,
Նոր դուրս եկած մոխիրներու աշխարհեն,
Ամառնային կարոտով ձեզ կը դիմեմ։
Կըղձամ հոգիս այս թաղել
Ծփանքներուն մեջ ոսկյա
Եվ ընդգրկել չը չարչարված բնության
Բույրերն, հույզերն ու թրթիռ։
Ահա առուն գիշերին մեջ լուսնային
Ձեր արմատներն հուշի՜կ, հուշի՜կ կը գգվե,
Ցորեկին մեջ ըմպած արևն լիաթոք՝
Հիմա կըղձաք ցայգերու զով զեփյուռին,
Եվ կը ցցեք վե՛հ, հաղթական գլուխնիդ
Եվ կսպասեք աստվածային հպումին։
Օտա՛ր արտեր ցորյանի,
Դուք անուրջներ ոսկեշաղ,
Երբեք բոցեր չտեսաք
Եվ արյունոտ ջուրն արմատնիդ չսարսեց,
Առավոտը արյուն երբեք չկաթեց
Ձեր երջանիկ հատիկներուն վրա ոսկի։
Կը փրցնեմ հասկ մը օտար այս դաշտեն
Եվ կը փշրեմ ձեռքերուս մեջ իմ դողդոջ,
Կ'իյնան դարվար բոլոր հատերը ատոք
Միայն հատ մը կմնա իմ ափին մեջ։
Կը մրմնջեմ արցունքով,
Կայլակները արցունքիս
Կ'իյնան լռի՛ն ափիս մեջ՝
Լողցնելով այս հատիկը իմ վշտով։
Առաջին հեղն, թարմ գարունեն մինչ հիմա,
Այս հատիկը ոսկեման
Մահվան բույրով կը սարսռա՛...
Կը մրմնջեմ ես մեղմիվ,
Ու սոսափը գիշերային տաճարին

Իմ մրմունջները կը տանե հասկե հասկ,
Եվ բովանդակ արտը լռին կունկնդրե.
«Ո՜վ դու հատիկ ցորյանի,
Երբ առջի հեղ ցողունե դուրս պոռթկացիր՝
Չեղավ մեկն, որ քու ականջիդ հեծեծեր
Թշվառությունն անմահական սերունդիդ։
Հատիկներուն հետ հասկիդ
Դու ջերմ սիրո մղվեցար,
Եվ արևուն շաղերուն տակ ծփացիր,
Երազի պես ծփացի՜ր...
Ոսկե հատիկ ցորյանի,
Որ արցունքոտ վշտերովս կը հեծես՝
Կը զգաս հիմա, որ սիրելիներըդ ինկան,
Եվ մեկ քանին ոտքերուս տակ փչացան,
Դու իսկ արդեն ինկած ես
Ծովերուն մեջ իմ վշտիս,
Եվ պիտ մեռնիս, պիտի մեռնիս առհավե՛տ։
Մեկ մասը այս ցորյաններու հոծ արտին
Պիտի երթա փշրվիլ
Ջաղացքներու քարին տակ,
Ունենալով ավելի գուժ կյանքի վերջ․
Բայց մյուս հասկերր արտին
Գալիք գարնան նորեն պիտի բողբոջին,
Բայց դու, ավա՛ղ, պիտ մեռնիս,
Օ՜, կը լողաս արցունքիս մեջ, պե՜րճ հատիկ։
Կը մտածես, ես գիտեմ,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ տևեն,
Որ բյուրավոր հարուստ հասկեր պիտ մեռնին
Աղորիքին տակ Գրանիտ։
Ի՜նչ երջանիկ, վե՛հ վայրկյան՝
Որում բոլոր ցորյանները վառեին,
Մեն մի մեռնող հաց հատիկ
Զգար, որ ա՛լ հատիկ չկա որ մեռնի,
Եվ ամառվան երազին մեջ շողավառ
Իբր հիշատակ գալին—միայն այցելու—
Ի՜նչ անուշ է հոգեվարքըդ, ո՛վ հատիկ,

Պատված, ցողված իմ վշտերով քաղցրագին,
Լո՜ւռ կը հեծես...
Օ՜, մահ չէ այս, այլ սոսափ,
Կամ զեփյուռը, որ կ'երթա
Հանգստանալ վարսերուն մեջը կույսին։

Իմ ափըս, որ Անմահությունը կ'ապտակե,
Քու լուսավոր գերեզմանըդ թող ըլլա,
Ո՜վ ցորյանի թարմ հատիկ»։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:01

ՄՈԻՍԱՅԻՆ


Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Որ կ'երգեմ
Ողբն այս կյանքին գեղեցիկ
Առանց հոգվույդ աստվածային հպումին.
Իմ հայրենի աշխարհին
Ամայությունն արհավրալի ներշնչեց
Այս քնարի լարերուն։
Սա լարն նոր է, և Անմահի կյանքիդ մեջ
Մեծամռունչ ոչ մեկ քնար սարսռաց...
Չարչարանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս դողդոջ։
Հիվանդ սիրտ մ' իսկ այս քնարով կը լեցներ
Տիեզերքը եզերական կոծերով,
Այնքա՜ն հծծյուն, այնքա՜ն բողոք ու մորմոք
Կուրծքին տակը լո՜ւռ քնարին այս տրտում։
Ներե՛, ներե՛ ինձ, Մուսա՛,
Ես անտաղանդ բանաստեղծ
Եվ հիասթափվածն ամենեն,
Ընկերներեն, իդեալեն,
Թո՛ղ դղրդան իմ լարեր...
Բաժակին մեջ, ուրկե ես
Փրփուր գինին Անմահության ըմպեցի
Իմ ողբերուս շիթերովը թո՛ղ լեցվի։
Ես Աստղիկին հանղիպա,
Որ անտառի մը հրդեհին քով նստած՝
Մոխիրները կը թափթփեր կուրծքին վրա։
Անմահներո՜ւ վեհագույն,
Եվ վեհագո՜ւյն ողբալին,
Անդունդը մը լռությունը կը կախվի
Քո աչքերուդ հրկիզումին վրա վառ,
Դու իսկ, Մուսա՛, մոխիրով ես պսակված։
Կ'սպասեի փրփուրներուն գինիիդ,

Կը բաղձայի գրկել սյուքը տարփանքին,
Քու Անմահի թևերեն,
Բայց հոգիս անմահական տաճարեն
Խաչելության սև անուրջը կը փռվի։
Տե՛ս, հին քնարս դագաղի պես կը լռե,
Խռովե՞մ դագաղն այդ անդորը,..
Ո՜վ կը բաղձա քաղցրակարկաչ երգերուն...
Կամ զեփյուռի անրջային թևերուն...
Ես կը բաղձամ բոլոր զանգերը լեցնել
Անմահության անդնդախոր ողբերով։
Որքա՜ն վսեմ եմ, Մուսա՛,
Իբր ամենեն անտաղանդը քուրմերեդ,
Որ տանջանքի երազներուն մեջ գտա
Քնարն այս մահվան։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:05

***

Գեղեցկության ի խնդիր
Մենք մերժեցինք ամեն երկյուղ, ամեն լախտ,
Մեր ոտքին տակ—լվացած
Անմահական ջրերով—
Օձ մը ծվարած՝ կը ննջեր,
Թույն կը ծծեր գիշերներու խավարեն,
Եվ մենք անհոգ, բայց գիտակից, այդ օձին
Գլխուն վրա մենք մեհյաններ կառուցինք
Գեղեցկության ու լույսի։
Ծաղկին ի՜նչ հոգ, բուսած լերան կուշտին վրա,
Թե երկրին խորքն հրաբուխը կը ննջե,
Ան կը բացվի, ճաճանչներուն կը ժպտի
Եվ կը գգվե ցողն տարփատենչ անուրջով։
Հսկայական օձը շարժեց գլուխն իր
Ակնթարթ մը... և մեհյաններն քանդվեցան՝
Եղան խուղբի հավասար։
Մեհյաններու անմահական, մե՜ծ ոգին
Մրրկի պես կատղեցավ,
Եվ լեցուց
Մեր հոգիներն իր դարափիլ թևերով։

Ես կ'ողբամ
Անմահական այդ Ոգին,
Ո՛չ ստրջանք, ո՛չ ապաշավ ես ունիմ,
Եթե կ'ուզես դուրս վռնդե ինձ սեմեն
Աշուղներու քու պերճաշուք բագինեն,
Ես կը վազեմ ընդհուպ Աշխարհը մոխրի․․․
Ո՜ր մեկն, ըսե՛, հանճարներեն բագինիդ
Ունի վիշտ մը այնքա՜ն հսկա ու վսե՜մ,
Քան իմ սիրտը՝ երիտասարդ ու գարուն։
Ես իմ վշտով կըսքողեմ վարդ ու ժպիտ
Եվ աշունի թևերով
Երկնքի մեջ կը փռվիմ․․․
Չեմ կարոտիր աստվածային համբույրիդ․․․
Ես կը քաշվիմ իմ հոգվույս,
Դաբիրներուն մեջ նսեմ,
Վիշտս ատրուշան կը վառեմ
Եվ ողբալով Անմահությունն արյունիս՝
Քնարիս առջև կ' աղոթե՜մ․․․


***

Քեզի՜ ալյակ ու ժպիտ,
Ցո՜ղ, շա՜ղ, վարդե՜ր ու արև՜,
Քեզի՜ ծաղիկ, զվարթ քնար գիներգակ։
Մա՜հ, մեզ ցողե՛ քաղցրությամբ․․․
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:16

Իմ երգս


Կը թրթռա շուրթին վրա երգն անոր՝
Սերը խմած աղջկան մը նազանքով,
Սիրո երգն է կարմրությամբ մը գինով―
Կը թրթռա շուրթին վրա երգն անոր։
Բայց իմ երգս հառաչանքով խմորված,
Որ կը նստի շիրիմներու վրա պաղ,
Կ՛երգեմ՜, կ՛երգեմ՜, իմինս թախծերգ մէ՛, ավա՜ղ,
Արտոսրի ցուրտ կայլակներով խմորված։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:17

Մարտահրավեր


Չարչարանքի խորություն մը կ՚երկարեր
Իր ճակատին մարմարներեն դեպի ներս՝
Երբոր մայրը իր պապերուն հավատքով
Իր Զավակին մութ սընարին մոտեցավ.
Կ՚ը նիրհեր ան մրրկահույզ երազով,
Որուն կուրծքին կանաչազարդ դաշտին վրա
Խավարամած երկինք մը կար տարածված։
Թշվառությունն էր անոթի գյուղերուն,
Որ հոն՝ մոր մը հառաչանքով կաթոգին,
Ցեղիս զորեղ բազուկներուն կ՚երկարեր։
Լացավ Մայրը, երգեց Մայրը լալագին,
Որում տղան իր անուրջեն այսահար
Բացավ աչքերը թարմագեղ, ուրկե դուրս
Արցունքն ու լույսը միատեղ խուժեցին։
Լացավ Մայրը, երգեց Մայրը լալագին,
«Կանգնե՛ Տղա՛, ցեղիդ մռայլն ըզգեցե՛ր,
Զի Սափորին մեջ լույսի
Մահվան մութը կը ծորի.
Եվ ակոսներն, լի բարությամբ կաթնալի,
Արյուններով և արցունքով կոռոգվին,
Եվ կը սևնան ատելության խորշակեն
Ցորյանները ոսկեփրփուր աշունին։
Ահա՛ հեստ սուրդ ճակատիդ չափ պերճախոս
Բազուկներուդ Արյունին հետ կը ժպտի.
Տե՛ս, անտառը հույսի կրակն է առեր,
Տե՛ս, կուրծքին մեջ՝ ուրկե հասակդ առավ թև՝
Գիշերները կը շարժին,
Եվ ոսկորները պապերուդ արծվագեղ
Մարտի ճամփուդ վրա քեզի կըսպասեն։
Դռան առջև կը դափրե ձին ոսկեհուռ
Եվ աչքերեն կը թափին կայծ ու սարսուռ,
Հորիզոնին մարմարները կը կարմրին,
Ինչպես հրդեհն աստվածացած անտառին։
Արշալույսը որմին վրա է արդեն
Ելի՛ր Տղա՛ս, քրոջդ ոսկի գանգուրներուն ի խնդիր։
Մերկ՝ ինչպես կույսն արձակված սրսկապանի թևերեն,
Որուն կուրծքեն կը հոսին իբր այգի կաթ շիթ առ շիթ
Ո՜ւժ, սե՜ր, ա՜ստղ, լա՜լ, պերճա՜նք, ճաճա՜նչ, մարգարի՜տ։
Ցատկե՛, Տղաս, ցեղիդ մռայլն ըզգեցե՛ր,
Քեզ պիտ ցուցնեմ այն անդունդին եզերքն, ուր՝
Մահը առած մեր կյանքերուն արևծագերը բոլոր
Պիտի ոստնու դեպ գահավեժն ահարկու,
Ուրկե ինք՝ մահն միայն կրնա դուրս ելնել։
Գահավեժին սեմին կանգնած՝ պետք է մահը սպաննես
Ցցելով դեմն անմահությունըդ լուսեղ։
Պետք է հսկես կայծակնալից բիբերով,
Մինչ րնկերներդ զինակիր
Ծանր դագաղ մը ուսերին պիտ վազեն՝
Մահու դիակին ի խնդիր։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Վահան Թոթովենց

Сообщение Армине » 02 окт 2008, 12:18

Վանե՛ շողերդ․․․


Վանե՛ շողերդ փայլուն ու փարթա՜մ,
Հանե՜ շորերդ ճերմա՜կ, լուսահյու՜ս,
Դժգույնը հագի՛ր։
Վերջալույս եղի՛ր։
Ես օրոր ըսեմ, ես օրոր հյուսեմ
Լացող ուռիին երազներուն տակ։
Գորշ շորեր հագիր,
Ցայգը զգեցիր։
Ծաղիկը եղի՛ր լու՜ռ ու դալկահար—
Ստեղծե քաղցր արտում հոգվույդ մեջ
Տրտում երազով ստինքներդ քողե,
Շուրթիդ վարդերի թախծությամբ ցողե՛.
Տո՛ւր ինձ համբույր մը, դու դժգույն ծաղիկ,
Ծծեմ թախիծը դալուկ փերթերեդ,
Այգի հյուս կենին մեջեն օրորվիր,
Օրորվիր
Սուգի՜ պես...
Եղիր դժգույն,
Եղիր քաղցր,
Տրտումն է քնքուշ,
Տրտումն է օրոր։
Շաղե՛ արցունքներդ այգի ցողին հետ,
Թող վարդը ծծե,
Թող վարդը ըմպե
Բաղադրությունը լույսին ու թախծին,
Վարդը թող ըլլա
Ավելի խորի՜ն,
Ավելի քնքու՜շ,
Քնքուշն է տրտում։
Հանե՛ շորերդ ճերմա՜կ, լուսեղե՜ն,
Վանե՛ շողերդ փայլո՜ւն ու փարթամ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Վահան Մելիքյան
    1, 2Вложения Harutin » 19 июн 2011, 14:08
    17 Комментарии
    1820 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 14:12
  • ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 29 дек 2010, 10:40
    50 Комментарии
    4423 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 дек 2010, 10:50
  • ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ
    1, 2Вложения Harutin » 20 дек 2010, 07:45
    11 Комментарии
    3427 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 07:54
  • Վահան Թեքեյան
    1, 2, 3 Армине » 03 окт 2008, 19:39
    29 Комментарии
    39158 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    03 окт 2008, 20:06
  • Վահան Տերյան
    1 ... 17, 18, 19 Mur-mur » 07 окт 2006, 14:27
    185 Комментарии
    451071 Просмотры
    Последнее сообщение Вреж Багратуни Перейти к последнему сообщению
    29 мар 2020, 16:44