СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Молитва

ԱՂՈԹՔ

Օ, Տեր իմ, ներիր հանդուգնիս Դու արդ
Եվ խաղաղությամբ սիրտըս ողողե,
Որ հոգով մաքուր, ուղեղով հանդարտ
Քո արարածը Քեզի աղոթե:
______________

Լույս տուր ինձ, Տեր իմ, գայթակըղման դեմ,
Որ հաղթահարեմ մութն ականակիր,
Որ ճըշմարտության շուքը նըկատեմ
Ու չարբեմ կըրքով կեղծ հաղթանակի:

Հույս տուր ինձ, Աստված, բանտում այս անծայր,
Որ հորիզոնի կանչերը լըսեմ,
Չըպըղծեմ խըղճիս մասնիկները, այլ`
Ոգեշընչվեմ ու կամքիդ ըսպասեմ:

Սեր տուր ինձ, Աստված, որ խըցում մըգլոտ
Գըրկեմ երեկվա թըշնամուս ծեծված,
Ներելով դահճիս` ժըպտամ վեհերոտ
Ու անեծք չասեմ շըրթերով ուռած:

Հավատ տուր ինձ, Տեր, որ չըմոռանամ
Այրող այս տենդի ու ցավի միջին,
Որ Քո’նն եմ ես և Քո’նը կըմընամ,
Դու ես քըննիչն ու պաշտպանն իմ վերջին:

Խի’ղճ տուր ինձ, Աստվա’ծ, որ երբ դեգերեմ`
Բեզարած սիրտըս մըխիթարելու,
Պահեմ լույսն իմ մեջ, հետո` ետ բերեմ,
Չըվատնեմ իզուր` ծարավ մարելու:

Կյա’նք տուր ինձ, Աստվա’ծ, և մի քիչ ուժեր,
Որ գալով դեպի սըրբությունը Քո`
Ինձ սիրողներին թողնեմ վառ հուշեր,
Երբեք ցույց չըտամ ցավերն իմ հոգու:

Շընորհք տուր ինձ, Տեր, որ արժանանամ,
Բարուն, որ տըվիր և տալիս ես ինձ,
Որ չըդատեմ ու չըհըպարտանամ,
Չըտենչամ փառքի.փառք բերեմ Քեզ մեծ:

Տուր համբերություն ինձ, Աստված իմ վեհ,
Որ հույսեր գըրկած` չըմըրսեմ ցըրտում,
Երկինքըդ բարի մըտքերս արևե,
Ու սերըս անպիղծ մընա իմ սըրտում…

Եվ այդ ողջի հետ ղըրկիր ինձ, Աստված,
Հըրապուրանք ու գայթակըղություն,
Փորձություններ ու ահեր չըլըսված,
Տանջանքներ, ցավեր ու… ատելություն:

Դարձյալ նետիր ինձ հեռու մի անկյուն
Չարակամ մարդոց ու բոց-կըրքերի,
Հալածանքների ենթարկիր անհուն,
Եվ թող, որ դևը ինձ մի օր գերի…

Եվ ամբողջի դեմ իմ մաքառման մեջ
Դու միշտ կըլինես իմ կողքին արդեն,
Գիտեմ’, կուղեկցես մինչ վերջը անվերջ
Եվ ինձ չես լըքի, Աստված իմ.Ամէն:
2009 Մոսկվա