СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Она

ԻՆՆԵՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿԸ

Կամաց – գիշերը - ամեն երեկո,
Երբ իր ծոպավոր թիկնոցը հագած
Արփու շողերն էր խեղդում երկնքում,
Սևացնում հանկարծ
Հորիզոնն հանգած,-
Շարում էր երկնում գիշերը այնժամ
Աստղիկներ բոցե,
Հուրեր ու կայծեր:
Գալիս էր այդժամ իմ տունը մռայլ,
Իմ տունը մենակ,
Տխուր ու անկյանք,
Իմ տուն էր գալիս, ինչպես լուսնափայլ`
Փախած երկնի մթնիցը դատարկ,
Մի կույս վարդագեղ
Եվ այնքան բարի...
Թափում էր կրծքին մազերը շքեղ.
Հանգչում էր մոմը.գրկում խավարի
Նա տալիս էր ինձ լույսը իր հոգու.
Իր սրտից պոկում
Եվ խավարին էր տալիս, որ պահի
Յուր վիշտն ամեհի
Մինչև առավոտ.
Գգվում ինձ սրտի սիրովն իր վիրոտ:

Երբ շաղն աննկատ իջնում էր խոտին,
Աստղերը հոգնած – ողջունում արփուն,
Նա լուռ կապում էր կաշվե սև գոտին
Եվ սիրուցը թունդ դեռ մի քիչ արբուն`
Ժպտում էր թախծոտ,
Համբուրում էր լուռ,
Դառնում անծանոթ
Սևազգեստ ուրու...
Կորչում էր հանկարծ,
Իբրև մի երազ,-
Իր հետ տանելով
Դարձյալ կյանքը ողջ, որ բերում էր ինձ:

Նա հեռանում էր կյանքեր կտրելու,
Գնում, որ սպանի,
Եվ իր դաշույնի խոլ կանչին հլու -
Հատել էր քանի
Կյանքեր մարդկային.
Նա արդարության գործիքն էր շիտակ,
Աշխարհում, ուր բյուր հրեշներ կային,
Դավեր ու վտանգ,
Նա' էր կայծակը միակ ճշտության...
Ես խոր մի թախծով հիշում եմ նրան
Ու պիտ հանդիպեմ մի օր ցերեկով.
Չպիտի մատնեմ նրան կասկածի,
Երբ լցնի սիրտս մահվան ճարակով...
Մարդասպանը...որ սիրում էր ինձի...
2010