СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Последние блоги

Հանգուցալուծում

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

...Մի քիչ շունչ քաշեմ
Ու անցնեմ նորից կարևոր գործիս,-
Թոկը մտքերիս հյուսեմ-վերջացնեմ
Խեղճ պարանոցիս...
Հանգույցը կապեմ,
Այնպիսի հանգույց՝ ոչ-ոք չքանդի,
Խառն ու գույնզգույն
Թնջուկը կյանքիս ու երազներիս:
Օֆ, շունչ քաշեցի,
Թոկը հյուսեցի, հանգույցը ստացվեց,
... Մորս ժպիտը
Մի ակնթարթում
Հանգույցը քանդեց...

Ռ.Խաստյան

Հանկարծակի մտքեր

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄՏՔԵՐ

Կանգ առեք ուղտեր, բեռնված մտքով,
Ծանր է բեռը ձեր:
Իսկ անապատում մարդկային, անծիր՝
Չհասկացվելու ավազ է հոսում:
Հույսեր չկապե'ք օազիսի հետ,-
Տեսիլք ու պատրանք ձեզ շատ են խաբել,
Հավատացեք ձե'զ, թե կարողանաք,
Այն էլ՝ թողնելով մի փոքր կասկած...

Ռ.Խաստյան

Ճիչ

ՃԻՉ
Ճիչը չես պահի դու ատամներով,
Դե ասա, ասա', քո ինչի՞ն եմ պետք այսքանից հետո...
Ա՜խ, զարմացել էր մեր հարևանը՝ բարի ծերունին.
Մարդն էլ զգացմունքն իր այդպես համարձակ խոստովանի՞...
Բա, ի՜նչ անեի,
Երբ տեսնում էի. թե լռեմ՝ քամին անգամ քեզ կտանի...
Ու տարավ:
Քամին չէր: Մի Հոգի ավերող անիրավ...
Ի՜նչ զգացիր՝ ես գիտեմ.
Պարզից էլ պարզ է,- քոնը չե'մ:
Ռ.Խաստյան

Մղձավանջն անցավ

ՄՂՁԱՎԱՆՋՆ ԱՆՑԱՎ
Մղձավանջն անցավ...
Խաղաղ եմ ես, հանգիստ,
Միայն թե չխոսես,
Միայն թե չհուզես,
Միայն թե չերևաս
Այսօր աչքիս...
Հնի-նորի միջև
Պատնեշ ես քաշեցի,
Անցյալը ջնջեցի,
Ներկան անջատեցի,
Թելերն ապագայի
Շարեցի, դրի...
Բայց... կարճ էին:
Կարճ միացում եղավ
Հիշողության:
Պայթյուն եղավ, ո'չ լույս...
Մոմերը կիսահալ ափսոս էին...
Հույս՝ որտեղի՞ց...
Մղձավանջն անցավ,-
Այսօր խաղաղ եմ ես:
Միայն թե չերևաս,
Միայն թե չերևաս,
Միայն թե չերևաս
Իմ կարոտած աչքին...
Ռ.Խաստյան

Շպրտված բառեր

ՇՊՐՏՎԱԾ ԲԱՌԵՐ

Մայիսյան օրով
Ինձ ջերմացրեցին
Բառերդ թովող,
Իմաստը բառի
Ինձանից ավել
Լոկ Աստված գիտի...
...Բայց, մեղավորդ,
"Սուտի" գրողդ,
Ա՜խ, շռայլ ես շատ,
Էլ բառ չմնաց
Որ չշպրտես
Մեկ՝ ձախ ու մեկ՝ աջ:
Գիտե՞ս, ի՜նչ կասեմ.
Ես կախման մեջ եմ
Իմ բնությունից,
Կյանքից անկախը
Չի կառչում երբեք
Ինձ պես... բառերից:

Ռ.Խաստյան
2101 записей блогов • Страница 37 из 421