ՄՂՁԱՎԱՆՋՆ ԱՆՑԱՎ
Մղձավանջն անցավ...
Խաղաղ եմ ես, հանգիստ,
Միայն թե չխոսես,
Միայն թե չհուզես,
Միայն թե չերևաս
Այսօր աչքիս...
Հնի-նորի միջև
Պատնեշ ես քաշեցի,
Անցյալը ջնջեցի,
Ներկան անջատեցի,
Թելերն ապագայի
Շարեցի, դրի...
Բայց... կարճ էին:
Կարճ միացում եղավ
Հիշողության:
Պայթյուն եղավ, ո'չ լույս...
Մոմերը կիսահալ ափսոս էին...
Հույս՝ որտեղի՞ց...
Մղձավանջն անցավ,-
Այսօր խաղաղ եմ ես:
Միայն թե չերևաս,
Միայն թե չերևաս,
Միայն թե չերևաս
Իմ կարոտած աչքին...
Ռ.Խաստյան