Harutin » 22 июн 2011, 20:45
ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՍՏՄՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ,
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆՏՈՆԻ ԱՊԵՐԱԽՏ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄՆԵՐԸ
Արահետը սկսվում է ծնողներիս գերեզմանից,
Հեռուներից, որ հորիզոնի այն կողմն է,
Չի հասնում աշխարհի ծայրին,
Բայց հասնում է սրտիս միջուկին,
Որ ավելի տարողունակ է
Քան երկրի ու երկնքի համբուրվող հորիզոնը:
Ես փարվել եմ ԱՄՆին,
ԱՄՆն ինձ որդեգրել է,
Հպարտությամբ եմ նրա քաղաքացին:
Ես հիմա այնքան ամերիկացի եմ
Որքան ամերիկայի նախագահները,
Նրանք էլ կյանքի մի ինչ-որ պահում
Գաղթական են եղել,
Որ եղել եմ ես
Եվ հիմա ամերիկացի եմ:
Բայց անդոհանքներս կուտակվում են:
ԱՄՆն մեր ապահովության համար
Պատերազմներ է մղում
Աշխարհի հեռավոր անկյուններում...
Դրանից են անդոհանքներս ծավալվում...
Արդեն մի քանի նախագահներս
Ճանաչել են
Հայոց Ցեղասպանությունը
Իրենց նախընտրական քվեամուրության
Վազվզուքներում,
Որպեսզի ազատեն աշխարհին
Ցեղասպանության կրկնութունից.
Բայց ընտրվելուց հետո
Մերժում են շարունակությունը...
Նրանք նպատակահարմար են համարում,
Չբարկացնել ցեղասպան Թուրքիային
Հայոց Ցեղասպանության պատճառով,
Եվ չեն հիշում կրկնության վտանգը...
Բայց հիշում են, որ Թուրքիան
ԱՄՆի արտադրած զենքի մեծ շուկա է:
Արդյոք թուրքերը զինվում են
Գալիք ցեղասպանությա՞ն համար...
Օբաման, Կլինտոնը
Եվ 252 բանաձևին դեմ կոնգրեսականները
Լռում են:
Նախագահ Օբաման խոստացել էր
Հայոց Ցեղասպանության Մեծ Եղեռնը
Բնորոշել դրա բուն սահմանումով՝
Ցեղասպանությամբ.
Իսկ ետընտրական հաղթանակի փառքում
Չի կատարում խոստումը:
Դա անսկզբունքայնություն է,
Նախագահական չէ:
Ինքն էլ նախագահական մի բան չէր,
Բայց ընտրվեց նախագահ
Բանկերի ու ինշորանս հաստատությունների
Փողատվությամբ, որ
Ավելիով փոխարինեց ետընտրության առաջին պահում,
Համատարած տնտեսական անկումից
Փրկելու և փրկվելու համար:
Անդոհանքս ծավալվում է
Երկյուղ եմ կրում,
Որ այդ ուրացումը բացասաբար է ազդում
Նախագահական նկարագրի վրա
Որ ԱՄՆի համար վնասակար է:
Ես հպարտությամբ եմ Ամերիկացի
Ուզում եմ նկարագիրս անաղարտ մնա:
Օբամայի ուրացության ժահանքը
Արտաշնչում է նաև
Պետքարտուղար Կլինտոնը,
Այնպիսի սեթեվեթանքով, որ
Անհավատարմության զոհերին է հատուկ,
Թեև նա խելացի է ու կարող,
Ձցտումով ու փառատենչ է...
Եվ անդոհանքս կրկնապատկվում է
Որ նկարագրի անաղարտության հասկացույթը
Զոհում է
Ժամանակային քաղաքականությանը:
Ինքն էլ ժամանակավորապես է այդ պաշտոնում:
Ես գնահատում եմ
Կոնգրեսի հանձնաժողովի վեհանձնությունը,
Որ մեկ ձայնով նույնիսկ
Վավերացրեց Հայոց Ցեղասպանության բանաձևը:
Եվ անդոհանքով եմ նայում դեմ քվեարկողներին,
Որ Հայոց Ցեղասպանությունը չժխտելով հանդերձ
Նախագահի ժահանքն են արտաշնչում:
Նրանք դեմ են քվեարկում
Ասելով թէ հիմա ժամանակը չէ:
Բայց Ցեղասպանության ժամանակ
Ինչու՞ չասացին որ ժամանակը չէր...
Նրանք իրենց քվեները վաճառում են
Թրքանպաստ լաբիիստներին,
Որ դրամական գումարներ են վճարում.
Միտեսակ քվեավաճառք ու քվեագնում:
Ու կարծես դա համարվում է՝
Գործարք ըստ սովորականի...
Այդ կոնգրեսականները,
Որ իմ ներկայացուցիչներն են Կոնգրեսում,
Ի նպաստ ինձ քվեարկելու փոխարեն
Քվեարկում են ի նպաստ
Թուրքական վճարումների,
Որոնցով շահավորվում են.
Հոգ չունե՞ն, որ գաղափարազրկվում են...
Դա մարդկային նկարագրի բացասականություն է,
Թե՞ արդեն դա է եղել դրանց
Մարդկային նկարագրի հատկությունը...
Եղել է:
Դա լաբիիստական կաշառատվություն է,
Կոնգրեսականների քվեավաճառք:
Դա բարոյական չէ:
Մինչդեռ ես գտնում եմ
Ցեղասպանված նահատակների ոսկորները
Դեյր Զորյան փոշու, հողի ու ավազի մեջ,
Եվ չեմ կարողանում զանազանել
Ծնողներիս աճյունները...
Ամբողջ Դեյր Զորն է ծնողներիս գերեզմանը,
Եվ այս ամբողջ ողբերգությունը
Սկսվում է ծնողներիս գերեզմանից...
Դա մի անհայտություն է,
Մի ոճրագործություն է
Անժամանցելի ու ժամանակազերծ,
Որ ծածկված է փոշով, հողով ու ավազով,
Որ երբ փորփրում եմ նույնիսկ մատներով,
Ոսկորների կտորներ են հայտնվում,
Ու չեմ կարողանում զանազանել
Որոնք են իմ ծնողներինը...
Իմ ծնողների ոսկորները...
Ինչու՞ չեմ կարողանում զանազանել ծնողներիս ոսկորները...
Չէ՞որ ես նույն ոսկորներից եմ
Եվ նույն արյունից.
Նմանությունից պիտի ճանաչեմ,
Արյանս ձայնը պիտի ինձ ասի...
Բայց աղավաղումներից անհետացել են նմանությունները,
Եվ արյանս ձայնը
Խեղդամահ են արել արյունահեղության ժամանակ...
Սուլթաններից սկսած մինչև Էրդողանները,
Մինչև աղվեսատիպ Դավութօղուլը
Անհետացրել են նմանությունները
Արյունախեղդ են արել արյանս ձայնը...
Շարունակում են նենգափոխության կավատությունը:
Սակայն բնազդս
Ընդոստ շառագունում է հիշողությունս,
Եվ սկսում եմ ճանաչել
Սկսում եմ ճանաչել Դեյր Զորում ցրիվ իմ ոսկորները...
Իմ ծնողների ոսկորները...
Այդ բոլորն են իմ ոսկորները...
Որ դեռ մնում են անապատում ցրիվ
Թուրքական ուրացումների,
Նախագահական ուրացումների
Եվ այլ պատճառներով:
Ես սկսում եմ ճանաչել ու հիշել...
Նախընտրական քվեամուրության վազվզուքներում
Օբաման հանդիպեց ինձ,
Մուրաց իմ քվեն,
Եվ շոշափեց իմ տառապանքը հասկացողությամբ.
Ասաց որ հասկանում է:
Եվ ես
Ինչքան էլ անցյալի խանձվելներից
Թերահավատ դարձած,
Այդ անգամ էլ հավատացի... կասկածանքով:
Եվ կասկածներս արդարացան, ավաղ...
Վաշինգտոնի փայլը ավելին է,
Ավելի արյունափայլ է,
Քան այն բոլոր արյունները,
Որ տնօրինել է
Աշխարհքի տարբեր ծավալներում վոթելու...
Գլենդել, Կալիֆորնիա, 2010 մարտ