Աշնանային պարտեզում
Դու եկել ու ղողանջում ես
Տերեվաթափ իմ աշնային
Պարտեզում.
Սիրտս է զնգում ու զրընգում
Իմ հուշերի այն թավշային
Երազում...
...Որ վազում եմ,
Որ քեզ բռնեմ
Հին թթենու շվաքում,
Ու աչքերիդ ցոլքի վրա
Թափեմ պեծերս ալքրքում...
Երեկո է մեղմ, վարդագույն,
Մթնշաղում դեռ ցոլում են
Լույսի բեկվող երիզներ,
Բայց պատկերը՝
Որ խուսափում
Ու փախչում ես հեվիհեվ,
Որ ուզում ես դեռ բռնեմ քեզ
Մի ոսկեգեղմ թիթեռի պես,
Դեռ թեվում է իմ աչքերի
Երազում...
Բույր ու համի ջերմ ու քաղցրով
Իմ շուրթերն են սեղմվում,
Տրոփում է սիրտս... սի՜րտս...
Որ եկել ու ղողանջում ես
Տերեվաթա՜փ իմ աշնային
Պարտեզում...
Գլենդել, Կալիֆորնիա,
2006-05-14