СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:17

ԱՍՈՐՈՒՀՈՒՆ

Հույժ քաղցր է ինձ նորից խոսել քեզ հետ,
Զի նմանվել ենք իրար, թշնամանքն է մարել՝
Այնքա՜ն անարդար է հիմա շրջանցել քեզ՝
Իմ հավատարմության առաջին փորձաքար՝
Կարմիր, հզո՜ր, կարմիր ասորուհիս...
Արի անխոս ու լուռ մերժենք իրար,
Վասնզի ես նույն Արան եմ մնացել,
Իսկ սերն այս, սերն այս լոկ իմն ու քոնը չէ՛...
Դարերի արմատներ է ձգել, դարերի,
Այրարատյան երկրիս բարդիների նման.
Արի մի անգամ էլ մերժենք իրար,
Ինչպես «գետն Երասխ» կամուրջներն է դրժում,
Ու հարազատ դաշտերում է միայն հանգստանում։
Ու մերժելուց հետո արի խոստովանենք,
Որ ժամանակը քեզնից Շամիրամի հուռութքները տարավ,
Իսկ ինձ թողեց հավերժ վերադարձող
Եվ այս բարդիների շուքում բեղմնավորվող
Հավատարմությունն իմ Արայի՝
Դյութվո՜ղ, բայց հարություն առնող
Հավատարմությունը Արայի՝
Ուրմիայի ջրերի պես կապույտ,
Տիգրիսի պես ներհուն,
Տեր Զորի պես այրող
Ասորուհիս.
Ժամանակը ինձ Նուարդից չզրկեց,
Բայց դու քեզ Նինոսից էլ զրկեցիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение Arnanman » 10 июн 2012, 09:26

Շնորհակալություն եմ հայտնում բանաստեղծություններս այս կայքում հրապարակողներին:
Аватара пользователя
Arnanman
Гость
Гость



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение