Հովհաննես Թումանյան
Կենսագրություն
1869-1923
Հովհաննես Թադեւոսի Թումանյան
...
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում: 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ):
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ: Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո: Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը: Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ: Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով: Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են “Մարոն” (1887, հրատարակվել է 1892թ), “Լոռեցի Սաքոն” (1889, հրատարակվել է 1890թ), “Անուշ” ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ):
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը: Օրինակ՝ “Թմկաբերդի առումը” (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ “Ախթամար”, “Փարվանա”, “Սասունցի Դավիթ” պոեմները, “Մի կաթիլ մեղր” հեքիաթը:
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ:
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ: 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը: Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22):
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում:

- Հովհաննես Թումանյան
- Կենսագրություն
- ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
- Հայոց վիշտը անհուն մի ծով
- ՆԱԽԵՐԳԱՆՔ
- ՀԱՄԵՐԳ
- ՄԵՐ ՈՒԽՏԸ
- ԻՄ ՍԵՐԸ
- Ինձ մի՛ խնդրիր, ես չեմ երգի
- ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
- ՏՐՏՈՒՆՋ
- Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում
- ՀՐԱԺԵՇՏ
- ԽՐՃԻԹՈՒՄ
- Կարոտ
- Վերջին խոսք
- Նմանություն
- Ցոլուն աստղեր
- Եթե իմ վերջին հայացքը մնա
- Վահագնի Ծնունդը
- Էջմիածին
- Լուսաւորչի Կանթեղը
- ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿ
- Աղբյուր
- Թե հոգնել ես
- Ժպտուն աչքեր
- Վերջին խոսք
- Աղթամարի կղզում
- Ամառվա գիշերը գյուղում
- Այվազովսկու նկարի առջև
- Աստղերի հետ
- Գաղթականի երգը
- Գութանի երգը
- Դժոխքի հանդեպ
- Դու քո ճամփեն
- Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
- Իմ երգը
- Կանչ
- Կաքավի գովքը
- Հարություն
- Հաշտություն
- Հիշի՜ր
- Հին օրհնություն
- Հոգեհանգիստ
- Մի՛ որոնիր
- Միամիտներին
- Մեր նախորդներին
- Չարամիտներին
- Պատվեր
- Սարերում
- Վայրէջք
- Վերջին տագնապը
- Ցոլուն աստղեր
- Ուրու
- Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր
- Քրիստոսն անապատում
- Խոստովանություն
- Ա՜խ, ես երանի
- Երկու սև ամպ
- ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
- Տերևաթափ
- ՆՐԱՆ
Последний раз редактировалось Армине 22 июн 2009, 01:59, всего редактировалось 6 раз(а).
Причина: Ավելացված է կենսագրությունը
Причина: Ավելացված է կենսագրությունը

Gisher (Автор темы)