СТАНЬ VIP
ТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномГлава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в Сирии

Մարո Երկնափեշյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:32

***
Աշունքվա վերջին
Թուխպերը եկան,
Ունքիս նստեցին,
Ու թարթիչներիս
Ցողեր կաթեցին
Խոշոր ու պստիկ․․․

Դու ինձ չասացիր,
Կանաչ բացատի
Դեղին խատուտիկ,
Թե հիմա ժպտաս՝
Կթռչեն երկու
Գունավոր զատիկ․․․

Դու ինձ չասացիր՝
Ահա շաղերիդ
Շողեր միացան,
Ու ես ունեցա
Այսքա՜ն փոքր ու մեծ
Աշնան ծիածան․․․

Դու որտե՞ղ էիր,
Երբ աշնան վերջին
Թուխպերը եկան,
Եվ խաշամներին
Երկու թևը կախ
Զատիկներ ընկան․․․
2016
«Դարձ ի շրջանս յուր»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:33

***
Լուսինը ոսկի է թափել,
Դեբեդի հայելու վրա,
Ես հույսի կամուրջ եմ կապել
ՈՒ մոտը խփել եմ վրան։

Նռնենին ծաղկել է ափին,
Իսկ այգին ուրիշինն է թեև,
Կանգնել եմ չափարին մոտիկ,
Շնչում եմ բուրմունքը թեթև:

ԵՎ արփին, ո՞վ գիտի,որ սարի
Ետևում մտել է դարան,
Ամառվա գիշերը՝ մի թիզ,
Ձգել եմ , դարձրել պարան։

Միայն դեռ կարոտս չառած,
Չցնդի հմայքն այս պահի,
Կդառնամ ստրուկն ու ծառան ,
ԵՎ արքան՝ կյանքի ու մահի։

Իսկ եթե պատահի, հենց այնպես,
Հայտնվես դրախտի է՛ս ափին,
Կիմանաս, որ մարդը ծնվել է,
Էս խորշում՝ անառիկ քարափի։

Երկինքը կնստի ուսերիդ,
Թե ելնես բարձրունքը քարափի,
ՈՒր մութը նման է լույսի,
Թե նայես Դեբեդի էս թափին։

Հյուսիսի զեփյուռը այս ժամին,
Բախվում է տոթին հարավի,
Սերն այստեղ գիշերով նման է,
Ճարճատող կրակի ալավին։

Դեբեդի էս ափին մի վրան,
Վրանում ՝ երկուսից մեկը՝ կին,
Իսկ քամի՜ն․․․մի նայիր դու նրան,
Թող խառնի՜ մոխիրը կրակին
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:33

Ընդաﬔնը ﬔկ օրվա ﬔջ,
Մեկ րոպեում ու ﬔկ պահին,
Այս ո՞նց փոխվեց աշխարհն իմ ﬔջ
Չորս խոտորնակ ճանապարհին։

Ես պարտվեցի ոչ թե զորով,
Հարյուր տարով ես ծերացա,
Հաշտվել էի ինձ հետ զոռով,
Չմտածված՝ թշնամացա։

Ի՞նչ է եղել՝ ոչինչ, գու՛ցե,
Գուցե ե՞ս եմ խառնել, իրավ
Մեղքն անﬔղին եմ ագուցել,
Խոսքի դառն ու քաղցրը՝ իրար։

Էլ վարդագույն ոչ ﬕ երազ
Չկա պայծառ լույս ﬕ, կամ էլ
Գորշ են բոլորն, ոչ ﬕ երանգ,
Անգամ սևի գույնն է խամրել։

Մղկտում է թաց վերքի պես,
Սիրտս՝ տեսած հազար կորուստ,
Ո՞վ իմացավ, որ ես, որ ե՜ս,
Սիրադավվել եմ ի վերուստ։
2014
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:34

***
Բառը՝ լացակնքած,
Բառը՝ լքված ու մեղկ,
Եկավ, ասավ՝ տեղ տուր,
Տվի ամբողջ հոգիս,
Անունը սեր դրի,
Հորինեցի մի երգ,
Սերս տարավ ահա,
Ցավը թողեց նա ինձ․․․

Բառը մրսած եկավ՝
Ձմռան ցրտին ահեղ,
Ասավ տեղ տուր, մի օր,
Որ չմնամ դրսում,
Տաքացրեցի ծոցիս,
Մերկությունս ծաղրեց,
Ինձ դուրս թողեց ինձնից ,
Հիմա ես եմ մրսում․․․

Եկավ քնահարամ ու
Սևեռվեց մտքիս,
Ասաց՝ մահն եմ,
Կուզես տունդ մի թող,
Հյուրն աստծունն է, ասի ,
Թեկուզ վերցրու հոգիս,
Միայն թող կյանք երգեմ
Մի քանի տող...
2016 թ․
ԲԱՑ ԹՈՂ ՓԵՇՍ, ՄՈՇԻ․․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:34

***
Էլի դու՛
Իմ բոլոր ձևերին
Հատարիմ եղար
Դավաճանս,
Հոգնել եմ
Հներից, նորերից,
Հպանցիկ
Սերերից այս, ջանս․․․

Հոգնել եմ
Լուրջ կերպար խաղալուց,
Մի բան, որ
Չես սիրում դու էլ,
Ուզում եմ,
Որ քեզ մոտ գալուց
Մեր միջև
Չլինի դուել․․․

Ուզում եմ
Չլինի ոչ հաղթող,
Ոչ պարտվող՝
Մահացու կամ ծանր,
Արյամբ այս՝
Սրտիցս կաթող,
Ունենամ
Ուրիշ մի ժանր․․․

Ուրիշ կյանք,
Ուրիշ համ , ուրիշ սեր,
Ուրիշ երգ
Ունենամ գրելիք,
Ի վերջո
Ուզում եմ ասել՝
Բեր, հոգիս,
Իմ խաչը կրելիք․․․

2016թ․
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:35

Օրերը շպրտեմ
Նամշկած ու անպետք իրի պես.
Տեղ չունեմ
Անիմաստ պահելու,
Ինչ էլ որ կախ տվի
Դռան հին կախիչից,
Վերցրու քեզ, վաղն արդեն
Պուճուր է լինեու…

Այն, ինչ խնամքով պահել էի՝
Հարմա՜ր, մուրազո՜վ
Թանկ առած շորս էր,
Է՛հ, որտե՞ղ հագնեի,
ե՞րբ և ու՞մ համար…
Իմ կարմիր ու կանաչ
Գարունքվա օրս էր…

Նորս էր երեկվա ու
էգուցվա արանքում
Բախտեբախտ ընկած՝
Սգո օրս էր
Հորս կենացի
Փորձառու առակում
Չոր թախտն էր,
Որ հին էր ՝ մորս էր…

Օրերս թառ տված
Դռան հին կախիչից՝
Բամբազի ֆինկա ու
Ձեռագործ փափուչ էր,
Կարոտի այս տենդը
Ո՛չ գիր է, ոչ՝ խեչից,
Օրեր են՝ շպրտված
Մի ողջ կյանք,
Որ…փուչ է..
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:36

Այսօր կլրանար իմ անկրկնելի ընկերուհու՝ Մարո Երկնափեշյանի 56ամյակը։ Թանկ ու նվիրական անուն ոչ միայն ինձ համար , այլև որքան ուրախ եմ, նաև շատերի համար ․․․ Արդեն երկրորդ տարին է, ինչ բանաստեղծուհին մեզ հետ չէ, բայց նրա ինքնատիպ պոեզիան շարունակում էիր հաղթարշավը դեպի մարդկանց սրտերը, մի չբացահայտված հմայքով մոգում է մեզ ու տանում մի ուրիշ աշխարհ, տանում իր չքնաղ Կողբի արահետներով դեպի հնաբույր Մշկավանք․․․Մերթ պոկում է միտքդ ու տանում դեպի էրգիր, մերթ էլ՝ զինվորի հետ մտնում խրամատ․․․ մերթ հոգեհան է անում իր հուզաթախ երգով, մերթ էլ՝ հոգի տալիս, շունչ հաղորդում․․․
Մի ձեռքիս Չարենցի վերջերս տպագրված գիրքն է, մյուսում՝ Մարոյի գրքերն ու անտիպ ստեղծագործությունները, երկուսն էլ, ինչպես Չարենցն է ասում՝ մահու չափ զորեղ, հուժկու և գեղեցիկ, ողբերգական ու չքնաղ, երկուսին էլ, որքան կարդում ես, չես հագենում․․․
Հոգու փրկություն է Մարոյի պոեզիան․․․
Ի ուրախություն Մարոյի պոեզիայի սիրահարների, ասեմ, որ շատ շուտով լույս կտեսնի նրա 5-րդ գիրքը և այդ ամենով չի ավարտվում, նրան կհաջորդի նաև 6-րդ և 7-րդ գրքերը։
Ձեզ եմ ներկայացնում տպագրվող գրքի ամենավերջին բանաստեղծությունը։
***
Աշխարհից
Պակասեց մի պոետ՝
Մի ծաղիկ
Աննկատ կթոշնի,
Մի թռչուն
Չի ճախրի այսուհետ՝
Աշխարհից
Պակասեց մի պոետ․․․

Մի ամպիկ
Ձորերում կտամկի՝
Աշխարհից
Պակասեց մի պոետ,
Կտանի
Ասպետներն իր թամքին․
Պակասեց
Աշխարհից մի պոետ․․․

Աշխարհից
Պակասեց մի պոետ,
Որ բացի
Ամպեղեն արահետ,
Մեծ լեռան
Ձնապատ լանջերով
Աշխարհից
Պակասեց մի պոետ․․․

Նինա Ալավերդյան

https://www.youtube.com/watch
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:36

Մ ա ր ո յ ի ն

Արևը խաղաց ձմռան հոգու հետ՝
Սիրտն առու դառավ,
Ամպերը ճերմակ նազանքով իջան դաշտերի վրա՝
Հողի կուրծքն ուռավ,
Չար կատակեցին մի քիչ մասրի հետ՝
Մասուրն էլ փուշը ծաղիկով ծածկեց,
Բայց այս հուսաբեր գարնան զարթոնքին
Խո՜ր հառաչանքով ձորն արձագանքեց՝
Երամից պոկված մի անփորձ ամպ էր
Չոր մոշենու մեջ անհույս խճճվել,
Ու թախանձագին նրան խնդրում էր.
_Թո՜ղ փեշս, մոշի՜...
Կ․ Թումանյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:37

***
Աղոթքներով
Հազար անգամ,
Տեր իմ,
Ներիր մեղավորիս,
Թե տեղ չկա
Սրտիդ մեջ տաք,
Ոտքերիդ մոտ
Տեղավորիր…

Հետևեցի՝
Խուսափելով,
Եվ համարձակ
Եղա մի քիչ,
Տաք կողերդ
Շոշափելով՝
Չհանեցի
Քեզ իմ միջից…

Կասկածեցի
Ինձ էլ անգամ,
Ուր մնաց
Քե՛զ հավատայի.
Ո՞վ դիմանար,
Ասա, հարկավ,
Թե չորս կողմից
Վրա տային…

Ինձ ո՞վ կտար
Այդքան արծաթ
Ու դեռ այդպես
Հարուստ կապեր.
Ես էդ գործում,
Տեր իմ, չկամ,
Թե հակառակ
Փաստարկ կա՝ բե՛ր...

Հիմա դու էլ
Չես դիմանա.
Ուրացումով
Լի է դարը,
Էլ բաժակ չէ,
Տեր, իմանաս,
Օվկիանոս է
Լցնում դառը…

Եղիր գոնե
Նրբանկատ՝
Ինձ ոտքիդ տակ
Տեղավորիր,
Առանց խաչի
Ու Գողգոթա
Ուրի՜շ ուսմունք
Ձևավորիր…
2015
«Դարձ ի շրջանս յուր»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:38

***
Մայրերը չեն մեռնում.
Երբ մեզնից տանում են՝
Ուր մեր երազներն են
Երկնքում անծայր,
Մայրերը մեզ համար
Այնտեղ լուռ ցանում են,
Աստղեր` մեր անունով,
Լուսավոր ու պայծառ...

Մայրերը չեն մեռնում.
Դառնում են աղոթարան,
Որ արևով լցնեն
Մրսող սրտերը մեր.
Մայրերը մայր են մտնում
Ամեն օր անվարան,
Մթնող հորիզոնով՝
Ցրեն ժպիտ ու սեր...

Մայրերը չեն մեռնում,
Ինչքան էլ ծերանում են.
Գնում են, որ մեզ համար
Նոր լույս բերեն
Եվ հանուն մեզ նույնիսկ
Աստվածանում են,
Որ այնտեղ վերևում էլ
Մեր մեղքերը ներեն...
2016
« Դարձ ի շրջանս յուր »
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Մարուշ Երամեան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:04
    5 Комментарии
    405 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 14:45