СТАНЬ VIP
«Грапарак»: депутат Армен Хачатрян претендует на пост мэра ГорисаЧисло зафиксированных случаев незаконного оборота наркотиков в Армении сократилось на 29,3% - генпрокурорДвижение «Всеармянский фронт» проводит акции у посольств РФ, Франции и США с требованием освобождения армянских пленных (прямое включение)Пашинян и Оверчук обсудили армяно-российские отношенияМинистр экономики Армении счел «Перекресток мира» выгодным для России, Турции и АзербайджанаОгромное облако пыли и угроза безопасности людей: многоэтажку в Ереване подорвали с нарушениями

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:50

Պալիտիկական Դարվինիզմ


Հայտնի է որ դարերն իվեր

Մարդիկ ստեղծում են նոր կարգեր,

Ընտրում են ու ընտրվում,

Այդպես իրենց լավ են զգում:



Չարլզ Դարվինն այս առումով,

Ճամփի փող էր ճարել պարտքով,

Կատարում էր ճամփորդություն,

Շուրջերկրյա քննարկություն:



Տարբեր տեղեր կարդաց թերթեր,

Գրի առավ տարբեր լուրեր,

Որ որոշի ով է լավը

Ու ամենա բարձր խավը:



Նա գտավ, որ աշխարհիս տակ

Կա չորս տարբեր մարդու տեսակ,

Ու Դարվինն ուզեց պարզել,

Ով ինչպե՞ս է առաջացել:



Տեսա՛վ, որ տարբեր խավեր,

Հագնում են բամբակյա շորեր

Բայց տածում են տարբեր մտքեր

Ահա թե ինչ պիտի պարզվեր:



Նման տարբերությունները,

Հագած շորը կամ մտքերը,

Կապված են կերակուրի հետ,

Պնդում էր մի պահեստապետ:



Գենոֆոնդի զարգացմանը,

Մարդու ինքնահաստատմանը,

Մեծ նպաստում գործեց մոդան,

Հետամնացները փախան:



Հետզհետե մարդկանց միջից,

Ով շուկայից, ով փողոցից,

Ջոկնվեցին ընտիրները,

Դե բերեք մեր աթոռները:



Ըստ զորության տիրող կարգի,

Ու նմանությամբ տեսակի,

Ձեռք բերեցին հաջողություն,

Ու առօրյա հարմարություն:



ԵՎ բնական օրենքներով,

Փողի, ծանոթի միջոցով,

Առաջացավ նոր դասակարգ,

Քյասիբներին շարին մի շարք:



Նույն գոյական միջավայրը,

Ընդհանուր սննդավայրը,

Նպաստեց օնտոգենեզին,

Զարգացած մարդու տեսքին:



Դա բնական ընտրում է,

Ու դեռ այսօր էլ գործում է,

Բայց այժմ կան նոր մեթոդներ,

Որ հորինեն նոր տեսակներ:



Հետազոտեցին գները,

Գնեցին թանկ հագուստները,

Որ զարգացնեն մարդու ցեղը,

Ու բարձրացնեն պաշտոնները:



Դա արդեն նոր գիտություն է,

Արհեստական ընտրություն է,

Որ ի հայտ գան նոր խավեր

Ու նոր մարդու տեսակներ:



Ու մի օր մի ատամնաբույժ,

Գցեց- բռնեց, որ վաղ թե ուշ,

Մարդու գանգը պետք է փոխել,

Որ չկարողանա ստել:



Մարդու գենաֆոնդը փոխեց,

Ինչ կար չկար հանեց թափեց,

Ժխտեց դաստիարակությունը,

Ընդհունեց փորձարկությունը:



Բացեց փորձարկության դպրոց,

Առաջացավ մեծ աղբանոց,

Կազմակերպեցին կոնսիլիում

Հայտարարեցին միլենիում:



Ու հենց միլենիումն սկսվեց

Նոր հիբրիդը ելավ կանգնեց:

Հենց առաջին քայլը գցե՛ց

Բոլորից շատ փող աշխատեց:



Հիբրիդը հնարամիտ էր,

Գանգը մի տեսակ ուրիշ էր,

Անվախ գնում էր ընտրման,

Չեր ճանաչում ոչ մի սահման:



Ընտելացավ ընտրումներին,

Հետևվից միշտ գոռում էին,

Ու այդ հիբրիդի շնորհիվ,

Նոր խավը ձեռք բերեց պատիվ:



Առաջ եկան նոր դասերը

Ու նոր ենթատեսակները,

Նոր տեսակի դեմոկրատներ,

Առանց պոչ ու պոչավորներ:



Լիբերալներ, անարխիստներ,

Ժուռնալիստներ, պոպուլիստներ,

Խուժան կռվի վարպետները,

Զարգացան դեպուտատները:



Ըստ գանգերի ձևավորման

Ամենքը մի գիտուն դարձան:

Որպես էա՛կ, տաքարյուն են,

Բոլորը կաթնասուն են:



Գրանցվեցին թեկնածուներ,

Ավելի ուժեղ մուտանտներ,

Որոնք կռվում են ճակատով,

Ձեռքով, ոտով, փետով, քարով:



Իսկ նման բանավեճերը,

Ձևավորում են գանգերը,

Դառնում են բութ ու կռվասեր,

Իսկ շատ հաճախ կաշառակեր:



Դարվինն արդեն նկատում էր

Բոլորովին այլ տեսակներ,

Որ նման են կաթնասունին,

Քանզի ունեն նման մարմին:



Բայց մողեսի պես սողում են

Ու ամեն ինչի հասնում են:

Դարվինն ասեց.- Եղավ - չեղավ

Կաթնասողուն առաջացավ:



Նա հասկացավ ինչ կատարվեց,

Ով ինչ գնեց, ինչ վաճառեց,

Ինչ արժեք ունի տեսակը,

Ինչպես ոտք դարձավ սմբակը:



Ու երբ ամեն ինչ հասկացավ,

Թարմ մտքերով վերադարձավ,

Անցավ գործի ու գիտության,

Գրեց իր գիտական թեորիան:



Էվոլուցյան լավ է ընթանում,

Երբ հեղաշրջում է կատարվում,

Երբ ողնաշարավորները

Փոխում են իրենց դիրքերը:



Գործի են դնում փողերը,

Գնում են փափուկ տեղերը,

Ու ձեռք բերած դիրքի առթիվ,

Ձեռք են բերում փառք ու պատիվ:



Օրինակ կոկորդիլոսը,

Կամ դեպուտատ Փիլիպոսը,

Բոլորից լավ են կուլ տալիս

Ու միշտ արդար են դուրս գալիս:



Տեսակի օնտոգենեզը,

Պաշտպանեցին հարուստները,

Սելեկցիայի չենթարկվեցին,

Մնացին կուշտ ու առխային:



Իսկ նրանց ենթատեսակները,

Դարձան կաշառակերները,

Բոլոր երկկենցաղները,

Կրիաները ու գորտերը:



Համ սողում են, համ էլ լողում,

Ինչքան ասես շունչ են պահում,

Ինչո՜վ ասես որ չեն սնվում,

Քանզի դժվար են կշտանում:



Հաջորդ դասը սողուններն են,

Որոնք որպես օրենք զգույշ են,

Նրանց ոչ ոք չի բազմացնում,

Իրենք իրենց են բազմանում:



Ամենամեծ որդերն են,

Միայն փոր ու բերան ունեն,

Ամեն ծակից կարան մտնեն

Ու լավ ականջ դնել գիտեն:



Նրանց ձկներն են նմանվում,

Ավելի լավ են թաքնվում,

Կարան միշտ ել սկած մնան,

Ու ամեն գաղտնիք իմանան:



Ջրի տակ են խաչասերվում,

Մենակ կառթով են բռնվում,

Իսկ բռնվելուց լռում են,

Ու բոլոր մեղքերը ժխտում են:



Այ ուրիշ բան թռչյունները,

Նրանք են հորինել սերը,

Միայն նրանք թռչել գիտեն,

Որ մյուսները երազեն:



Մյուսներն էլ երազեցին,

Բոլորը թևեր գնեցին,

Ու նրանք ով գնեց թևեր,

Դարձան չաղլիկ պինգվիններ:



Բայց շարունակում են սուզվել

Ու փորի յուղը հաստացնել,

Գիտեն երկար մի տեղ նստել,

Ոչ թէ ստեղծել, այլ կեղեքել:



Որպեա թռչուն ու օդաչու,

Ունեն կտուց, ածում են ձու,

Ու տաքացնում են ձվերը,

Ձևավորելով մտքերը:



Իսկ նա ով որ թև չգնեց,

Ընտրություններում պարտվեց,

Այդպիսիք որ չհոշոտվեն,

Հասկացան որ պիտի թռչեն:



Թռչում են ու նայում ներքև,

Ունեն միայն մի բանաձև,

Միշտ վեր ու վեր ու կա մի սեր,

Ամեքը մի փետրապատկեր:



Խելքը տված փետուրներին,

Հա թռչում են էստին, էնտին,

Կամ կռռում են կամ ծլվլում,

Կախված ով ինչով է սնվում:



Ու չեն փնտրում ճար ու հնար,

Որ չնտրվի ամեն հիմար,

Իսկ երբ հանկարծ զայրանում են,

Երկնքից ի վեր ծռտում են:



Ու ոչ ոք չի զայրանում,

Դա նշան է համարվում,

Ասում են թե խաբար է,

Դա բոլորին հարմար է,

Քանզի նորը դժվար է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:51

Կատուների փառատոնը

Ամեն տարի նույն տեղում,
Փետրվարի վերջերին,
Կատուներն են հավաքվում,
Օպերայի տանիքին:

Կազմակերպում են համերգ,
Երգում են միայն սիրերգ,
Կատուների փառատոն,
Կտուրը մեծ երգեհոն:

Ամոռե մռ, մյաու-մռ,
Ամեն կատու մի գամփռ,
Մռմռում են մոն ամուռ,
Սիրուց մնացած մի բուռ:

Ամեն կատու մի թավուր,
Բազմանշան սանրված,
Կամ ականջն է տվել տուր,
Կամ էլ մռութը ճանկած:

Փիսոներին են գովում,
Դեպի գարուն են կանչում,
Ժանգոտ կատուն հրակեզ
Արդեն հաչում էր շան պես:

Իսկ երբ ժանգոտ, կյաժ կատուն
Շեկ փիսոին տիրացավ,
Ամենասև ու ազգուն
Կատուն խիստ ջղայնացավ:

Սիրո երգիչ սև կատուն,
Որպես սիրո մեծ գիտուն,
Պոչի ծերից մինչ մռութ,
Կյաժին թողեց առանց բուրդ:

Կյաժը որպես մեծ տաղանդ,
Տարորինակ ձայն հանեց,
Տանիքն արեց քար ու քանդ,
Բայց յարից չբաժանվեց:

Ուրիշ երգեր էր երգում,
Չբլախ Չալո էին ասում,
Չնայած որ հեչ չալ չեր,
Բայց դա ոչ ոք չգիտեր:

Որովհետև գույն չուներ,
Բայց դա էլ կարևոր չեր,
Արվեստի հետ կապ չուներ,
Կատու էր, պիտի երգեր:

Ամոռե, մռ, մյաու – մռ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:52

Արևելյան բեիսբոլ


Թղթախաղի վարպետ Ջոն,

Բեիսբոլի փայտ էր ճարել,

Իսկ Բաղդատի դուտ Սաքոն

Թուխտ խաղալ էր սովորել:



Ջոն փայտով էր թուխթ խաղում,

Բայց ում կողմից չգիտեր,

Երկմտում էր, կասկածում,

Թե ում գլխին փետն իջներ:



Որովհետև չգիտեր,

Թուխթ է խաղում թե բեիսբոլ,

Ու չգիտեր ինչ ասեր,

Oյինը իմն է, թէ՛ գոլ:



Եվ դա շատ բնական էր,

Որովհետև նոր խաղ էր,

Մերձարևելյան բեիսբոլ

Իսկ Ջոն ասես մի բոբոլ:



Թերևս նոր բան չքար,

Շատ սովորական խաղ էր,

Ուժերը անհավասար,

Պարզ է ով պիտի հաղթեր:



Իսկ դրվածքը այդ խաղի,

Չի որոշում շա՛տ թե քի՛չ,

Ինչպես օրենքը փողի,

Կամ ամեն ինչ կամ ոչինչ:



Ջոն ուզում էր բոլորին ,

Փետով մի լավ քոթակեր,

Բայց բոլորին միասին,

Դնքստելը դժվար էր:



Ու Ջոնը ընտրեց մեկին,

Քեռծված ուղեղ Սաքոյին,

Որ խոսում էր անվավեր

Ու իր հետ համաձայն չեր:



Տարավ բերեց ա՛ռռը հա՛,

Դիզ Սաքոյի ճակաթին,

Սաքոն մնաց փայտացած,

Ինչպիսի՛ դիփուկ հարված:



Սաքոն լռիվ բթացավ,

Իսկ Ջոն էլ չհապաղեց,

Հպարդ առանց դառդ ու ցավ,

Տուզը թևից դուրս քաշեց:



Հետո մյուս կոզրները,

Ու Ջոն հանում էր թղթերը,

Դամեն, վալետը, կապրալը

Բոլ է, ասաց գեներալը:



Իսկ մյուս խաղակիցները

Հարամությունը տեսան,

Քշտել տվին թևերը,

Իսկ Սաքոյին մոռացան:



Բայց Ջօն արդեն լավ գիտեր,

Որ խաղն արդեն շահել է,

Գիտեր արդեն ինչ ասեր,

Ոչ թե գոլ այլ խաղն իմն է:



Հաղթողի պես թիք նստեց,

Խաղաթղթերը բացեց,

Ամեն մի թուղթ զգացմումք է,

Արվեստ ու նկատմունք է:



Ու ընդգծված գոհությամբ,

Կարծես թե ըստ օրենքի,

Որ ամեն թուղթ ինքն անձամբ,

Նկարել է որ հաղթի:



Նա ուրախ էր, չեմպիո՜ն,

Մնացածները տխու՛ր,

Ա՛յ թե փող աշխատեց Ջօն,

Մտախոհում էին իզուր:



Քանզի խաղն ունի պայման,

Որ սսկում է բոլորին,

Չի կարելի բարձրաձայն

Խոսել հարամի մասին:



Բոլորի գլխին փորձանք,

Իսկ Ջոին փառք ու պարծանք,

Իսկ Սաքոն սեղանի տակ

Փռվել էր թարս ու շիտակ,

Մեկ մեկ ասում էր, խաղա՞նք՝:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:52

Դեմոկրատիաի պատը


Էս աշխարհը փոքր է,

Մեր բակի չափ է,

Կամ մեր բակի պես մեծ է,

Ինչ որա է,

Մինչև դեմի պատն է:



Պատից էնկոմ էլ է աշխարհ,

Բայց ո՛չ բոլորի համար,

Այսինքն բոլորի համար,

Բոլորի՛, ով ունի դոլլար:



Պատից էնկոմ շուկա է,

Ասում են տերը հսկա է,

Մի ոտը առ է մյուսը ծախ,

Առնում ծախում է աջ ու ձախ,

Շատ հարուստ է ու անվախ,

Մենակ գլուխն է մի քիչ կախ:



Յոլդաշ Ալոն փիղ է գնել,

Խելացի բան է մտածել,

Փղի հետ փիղ է պարապում

Ու ինքն էլ է փիղ ձևանում,

Իմիջայլոց լավ է ստացվում,

Երբ կնճիթով է մտածում:



Շատ բաներ կան պատից էնկոմ,

Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ...

Պատից էնկոմ ամեն ինչ կա,

Ուզածիդ պես կյանք, ապագա:



Լսել էմ ,էդ պատը արդեն

Պիտի ընդմիշտ գլոբալացնեն

Ու բոլորս մեկի նման

Պատրաստվում ենք գլոբալացման:



Մեր բակն արդեն գլոբալ բակ է,

Մեր տրանսպորտը մի գլորակ է,

Մի գլորակ տասը վարորդ,

Էն էլ մեկը մեկից ձախորդ,

Այսինքն ո՛չ, ձախորդ չեն

Ուղղակի ուրիշ ճար չունեն,

Մեղավորը էդ պատն է,

Ի՞նչ ասես, դեմոկրատիա՛ է,

Ուղղակի էդ ճամփան ազատ

Տանում է ուղիղ դեպի պատ,

Ո՜վ հետևի գլորակի՛ն

Պիտի գնա ծեփվի պատին:



Ասում էմ էդ պատը քանդե՛մ

Ազատ, հպարդ շուկա հելնեմ,

Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ,

Որ տանում է դեպի պատ:

Որ տեսնես ու գիտենաս

Գլուխդ ո՛ր պատին տաս:



- Դե ի՞նչ արած թող լինի պատ

- Վերից խոսեց մի դեմոկրատ,

Էն Վաղոն է երկրորդ հարկի,

Վաղո պատուհանդ փակի՜,

Նստի մի օդապարիկ

Իջիր բակ, մեր հայրենիք:



Վաղոն եկավ նայեց պատին,

Նայեց խարաբ գլորակին,

Ասաց – Մեզ գլորակ պետք չէ՛,

Մեր բակը գլոՐբալ բակ չէ՛,

Մեզ պետք չէ՛ գլոբալիզացիա,

Մեզ պետք է փլոգալոզացիա՛,

Պետք է պատը փլելիզացիա՛,

Կամ պատից թռնելիզացիա՛,

- Ա՜յ քեզ հիմարիզացիա՜,

Բա՛ որ ընկնեսվարիզացիա,

Կամ պատն ինչո՞վ փլելիզացիա,

Ո՛չ մի խելամիտիզացիա,

Նախ պետք է մեխանիզացիա,

Չունենք բուլդոզերիզացիա,

Գոնե ասեիր դեմոկրատիա՛...

- Դեմոկրատիան միշտ կա ու կա՛

Պա՜տը վկա.՛



15.09.2006
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:53

Ուրեմն շուն է՝լ չէ


Գերմանիայում լավ շներ կան,

Գերմանական ավչառկաներ,

Նրանց կողքին Թալեաթ փաշան

Լավ շուն լինելու շանս չունե՛ր:



Թափառակա՜ն, անտե՜ր շու՛ն էր,

Վռնդե՛լ էին իր թաղից,

Շատ անլվա ու քոսոտ էր,

Վարագի բուն էր տեղից:



Ըստ հետևյալ վարկածի,

Որ վարագը չտարածվի,

Թեհլերյանը լուծեց հարցը,

Բռնե՛ց ու գյուլլե՛ց էդ շանը:



Թափառական շներին

Այժմ չեն գնդակահարում,

Ուստի շուն Թալեաթ փաշին

Ոմանք զոհ են համարում:



Բայց արի տես, որ նա զոհ չե,

Թեհլերյանն էլ մեղավոր չէ,

Դատարանն է դա որոշել,

Թեհլերյանը շուն չի՜ սպանել,

Ուրեմն Թալեաթը շուն է՝լ չէ,

Բորենի՛ է երևի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:53

«Փափուկ» թերթի լրաճչողը

«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու գրիչը որպես զենք,
Անցավ գործի գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Ձեռնեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:

Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի կառավարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:

- Ու հմուտ լրաճչողը
լրացրեց հաջորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:

- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Ուղիղ հրատարակչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:

Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:

Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:

12.07.2006
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:54

Ամերիկյան Պորտապար


Ամերիկյան ազատ ոգին

Դեպ արևելք էր ճախրել,

Պորտապարի թակուհին

Անկարա էր ժամանել:



Պորտապարը Թուրքիայում

Գնահատում են, գիտե՛ն,

Իսկ Ամերիկայում

Որպես աստղ կնդունեն:



Նազանքով ու նզրանքով

Պարպրում էր բեմերին,

Ամերիկյան հմայքով

Պորտապարի թակուհին:



Նա իր գինը լավ գիտի,

Գիտի երբ ինչպես պարի,

Որ Թուրքերի դուրը գա

ԵՎ ունենա մեծ շուկա:



06.07.2006
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 13:54

Մսագործները

Թուրք աշխատանքի կուսակցությունը
Մսագործներին ցույցի է հանել,
Կեցցե գիշատիչ ազատությունը
Ո՛վ - ու՛մ ուզենա, կարա հոշոտել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:00

Ջուղան քանդող վայրենիներին

Քարը կոտրում, ջուրն էս լցնում,
Ա՛յ վայրենի՝
Վրան խա՞չ կա, վախենու՞մ էս,
Դու էլ լուսին քանդակի:

Գործ էս գտել գերեզմանոցում,
Վարպետ բորենի,
Բայց քարերից ի՞նչ էս ուզում,
Նախ մուրճ բռնել սովորի:

Մուրճը կոտրելու համար չէ՜
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 24 окт 2010, 14:01

Ընտանիներ


Աշխարհում կան շատ էակներ,

Որ կոչվում են կենդանիներ,

Բայց այսպիսի հասարակ բան.

Ու՞մ ենք կոչում անասուններ:

Ան- ասուն.

Մթամ թե չեն կարում խոսեն,

Թե վարժեցնես կարան լսեն,

Սովորում ու ընտելանում են

Իսկ թե ճիշն ասենք, խաբվում են:


Թեև մարդիկ էլ են խաբվում,

Տարիներով ու դարերով,

Բայց որոնում են ու գտնում

Ինչպե՛ս ապրեն իրենց կամքով:


Իսկ ում փորի մեջ է հոգին,

Զոռ չի տալիս ուղեղին,
Բա՝ խելքը գլխին կենդանին

Ընտելանու՞մ է խաբողին,

Դե անասուն են է՛լի:


Մարդ պիտի գոնե կատվի չափ ինքնուրույն լինի՛ , թերևվս ինչու՞ գոնե՛:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ
    1, 2, 3 Harutin » 04 янв 2011, 01:34
    21 Комментарии
    1297 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    05 янв 2011, 19:22