Կատարյալ հիմարներ՝ կատարյալ մոլորված
Անկատար աշխարհում
վաղակատար:
Անկատար անցյալով կատարյալ հոլովված՝
Կատարյալ դժբախտներ
մենակատար:
Ապառնի ժամանակ՝ նախօրոք կատարված,
Վաղօրոք խանգարված,
դիվադադար
Կատարյալ երազներ՝ դադարով խաթարված
Եվ կյանքեր առանց
դերակատար:
Կատարյալ նմաններ՝ դրախտից վտարյալ,
Կատարյալ բախտի կատարածու,
Բայց ոչինչ չկա կատարված կատարյալ
Միայն կատարյալ
մոլորություն:
Ռ. Վեհերյան
Популярные блоги
Ես նետել եմ ձեզ մի ձեռնոց որպես
Ձեր աշխարհը` ինձ չի սազում,
Բայց էլի վերջին սրիկա` ես
Էլի եմ ապրել ուզում…
Իսկ էլ ի՞նչ անել, եթե չապրել`
Չլինել մահկանացու,
Գրողը տարած աշխարհում անտեր
Սկի կարգին մեռնել չի ստացվում...
Լավ, ասենք, ես ևս մեռա մի քիչ,
Զոհվեցի մի կերպ, ասենք,
Ախր, ի՞նչ պիտի անեք առանց ինձ,
Առանց ինձ ի՞նչ պիտի անեք...
Էս աշխարհը դարձել է լակոտ ծծկեր,
Բավական չեն կրծքեր երկու,
Քարտաշյանը բացում է անթիվ կրծքեր
Աշխարհին ամբողջ կերակրում:
Աշխարհում, ուր կրքոտ Բելլուչի կա,
Փրկիչներն ի՞նչ գործ ունեն,
Հիմարներ չկան փրկվելու համար,
Լավ է թող կրքոտ կործանեն:
Երազում ենք հավերժ զբաղվեն մեզնով,
Մարմիններս սարքեն ծամոն..
Էրոտիկ փրկության փոխարեն այսօր
Կընտրենք պոռնոկործանում…
Աստղերը, կյանքը, ամենը հեչ,
Գրողը տանի ձեզ էլ…
Երանի լիներ աշխարհի վերջ,
Քրիստոսից ինքնագիր ուզեմ…
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք
Ձեր աշխարհը` ինձ չի սազում,
Բայց էլի վերջին սրիկա` ես
Էլի եմ ապրել ուզում…
Իսկ էլ ի՞նչ անել, եթե չապրել`
Չլինել մահկանացու,
Գրողը տարած աշխարհում անտեր
Սկի կարգին մեռնել չի ստացվում...
Լավ, ասենք, ես ևս մեռա մի քիչ,
Զոհվեցի մի կերպ, ասենք,
Ախր, ի՞նչ պիտի անեք առանց ինձ,
Առանց ինձ ի՞նչ պիտի անեք...
Էս աշխարհը դարձել է լակոտ ծծկեր,
Բավական չեն կրծքեր երկու,
Քարտաշյանը բացում է անթիվ կրծքեր
Աշխարհին ամբողջ կերակրում:
Աշխարհում, ուր կրքոտ Բելլուչի կա,
Փրկիչներն ի՞նչ գործ ունեն,
Հիմարներ չկան փրկվելու համար,
Լավ է թող կրքոտ կործանեն:
Երազում ենք հավերժ զբաղվեն մեզնով,
Մարմիններս սարքեն ծամոն..
Էրոտիկ փրկության փոխարեն այսօր
Կընտրենք պոռնոկործանում…
Աստղերը, կյանքը, ամենը հեչ,
Գրողը տանի ձեզ էլ…
Երանի լիներ աշխարհի վերջ,
Քրիստոսից ինքնագիր ուզեմ…
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք
Ասում են՝ իբր պոեզիան մեռել է,
Թաղմանը գաղտնի ոչ ոք չկա,
Եվ արտասվում են լոկ պոետները՝
Շների նման փողոցն ընկած:
Գովում են մեկ-մեկ ընթերցողները,
Փշաքաղվում դեռ գուցե մի քիչ,
Քննադատելը վաղուց թողել են՝
Մեռածներից՝ կամ լավ կամ ոչինչ:
Քննադատները բոլոր լռում են,
Մահվան գաղտնիքը պահում են խիստ,
Խմբագիրները տպագրում են՝
Ամեն գիրքը նոր՝ հոգեհանգիստ:
Լեզվի կապերը արձակվել են,
Բոլոր խոսքերն են դարձել արձակ,
Եվ պոետները համարձակվել են
Դառնալ պատռված հոգու դերձակ:
Բայց կորցրել են հոգու հանգերը,
Ամեն երկրորդն է արձակագիր,
Շիրիմն է լոկ պոետի ընկերը,
Կհիշի խոսքը նրա անգիր:
Ինքնահողն արդեն կատարվել է,
Իզուր հանգերն են փոխվել լացի
Եվ ամբոխվել են անզոր տառերը
Տեսեք, եկել են հոգեհացի:
Տալիս են յոթը, պահում սուգը,
Իսկ նա համբերում է անտարբեր,
Մինչև որ կանցնի քառասունքը,
Որ ինքնակիզված սկսի ապրել:
Ռ. Վեհերյան
Թաղմանը գաղտնի ոչ ոք չկա,
Եվ արտասվում են լոկ պոետները՝
Շների նման փողոցն ընկած:
Գովում են մեկ-մեկ ընթերցողները,
Փշաքաղվում դեռ գուցե մի քիչ,
Քննադատելը վաղուց թողել են՝
Մեռածներից՝ կամ լավ կամ ոչինչ:
Քննադատները բոլոր լռում են,
Մահվան գաղտնիքը պահում են խիստ,
Խմբագիրները տպագրում են՝
Ամեն գիրքը նոր՝ հոգեհանգիստ:
Լեզվի կապերը արձակվել են,
Բոլոր խոսքերն են դարձել արձակ,
Եվ պոետները համարձակվել են
Դառնալ պատռված հոգու դերձակ:
Բայց կորցրել են հոգու հանգերը,
Ամեն երկրորդն է արձակագիր,
Շիրիմն է լոկ պոետի ընկերը,
Կհիշի խոսքը նրա անգիր:
Ինքնահողն արդեն կատարվել է,
Իզուր հանգերն են փոխվել լացի
Եվ ամբոխվել են անզոր տառերը
Տեսեք, եկել են հոգեհացի:
Տալիս են յոթը, պահում սուգը,
Իսկ նա համբերում է անտարբեր,
Մինչև որ կանցնի քառասունքը,
Որ ինքնակիզված սկսի ապրել:
Ռ. Վեհերյան
Դու արյունահեղ, զեխ ու անմեղ ես,
Կյանքից ավել ես ու մահվան կես:
Դու սատանային գայթակղել ես,
Սատանան հոգին ծախել է քեզ:
Դու հլու, հուրի, հեռու, հոռի ես,
Սատանայի հետ խաղում ես մեղք՝
Եվ տանուլ տված խաղամոլի պես
Մնում ես դատարկ ու կիսամերկ:
Եվ երբ որ էլի հոգիդ եռում է,
Խնդում ես վայրի ու անհոգի,
Իսկ երբ դու խնդում, մեկը մեռնում է,
Խելագարվում է հարյուր հոգի:
Կիսախելագար հրեշտակներդ,
Խաղում են խեղված դևերի հետ:
Եվ քո վայրենի հեշտանքները
Սարքում են դևից փորձի առնետ:
Ոտքերով տրվում, սրտով խլում ես,
Շրթերովդ սուրբ ստեղծում նոր մեղք:
Դու հեռու, հոռի, հուրի, հլու ես,
Հոգով սևազգեստ, մարմնով մերկ:
Եվ քո կիսաբաց լուսամուտները
Կանչում են նորից մեղքերի մեջ:
Դու՝ լուսաբացից մինչև մթնելը
Կիսահրեշտակ, կիսահրեշ:
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարքից
Կյանքից ավել ես ու մահվան կես:
Դու սատանային գայթակղել ես,
Սատանան հոգին ծախել է քեզ:
Դու հլու, հուրի, հեռու, հոռի ես,
Սատանայի հետ խաղում ես մեղք՝
Եվ տանուլ տված խաղամոլի պես
Մնում ես դատարկ ու կիսամերկ:
Եվ երբ որ էլի հոգիդ եռում է,
Խնդում ես վայրի ու անհոգի,
Իսկ երբ դու խնդում, մեկը մեռնում է,
Խելագարվում է հարյուր հոգի:
Կիսախելագար հրեշտակներդ,
Խաղում են խեղված դևերի հետ:
Եվ քո վայրենի հեշտանքները
Սարքում են դևից փորձի առնետ:
Ոտքերով տրվում, սրտով խլում ես,
Շրթերովդ սուրբ ստեղծում նոր մեղք:
Դու հեռու, հոռի, հուրի, հլու ես,
Հոգով սևազգեստ, մարմնով մերկ:
Եվ քո կիսաբաց լուսամուտները
Կանչում են նորից մեղքերի մեջ:
Դու՝ լուսաբացից մինչև մթնելը
Կիսահրեշտակ, կիսահրեշ:
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարքից
Գրոհելով նենգ Ուոլլ Սթրիթը
և կամ էլ ինչպես մեծն Գեթսբի՝
ես վաճառում եմ ոսկե սիրտս,
որ շռայլ կյանք քեզ հետ սկսվի
մտնում եմ բոլոր խաղատները
քեզ շահելու վերջին հույսով,
թաղում եմ մեռնող տաղանդներս,
վատնելու կյանքը երկուսով
կշահեմ թեկուզ Ահեղ դատը,
եթե քեզ հետ գործարք կնքեմ,
թող Սատանադ կրի «Պրադա»,
դու ինձ եղիր շքեղ սքեմ
արի խմենք ռոմ և վիսկի,
արի խաղանք օտար խաղեր,
ընկերովի մահվան ռիսկը
վայելենք կյանքի փոխարեն
շտապիր, կյանքիս ոսկին սպառվում է,
դառնում եմ ես ավելի սթափ
ու թեև շտապ վաճառվում եմ,
վախճանվում եմ ավելի շտապ
թող բոլորին կանխիկ սիրել ես
ինձ ապառիկ էլ չես տրվել,
թե սրտիս տեղը լիներ «Ռոլեքս»,
կլինեի քեզ թանկ նվեր
իսկ եթե աճեր սրտիս գինը,
գուցե քո տեղը լիներ «Մայբախ»,
բայց թե լինեիր «Լամբորջինի»,
կքշեի ուղիղ դրախտ...
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարք
և կամ էլ ինչպես մեծն Գեթսբի՝
ես վաճառում եմ ոսկե սիրտս,
որ շռայլ կյանք քեզ հետ սկսվի
մտնում եմ բոլոր խաղատները
քեզ շահելու վերջին հույսով,
թաղում եմ մեռնող տաղանդներս,
վատնելու կյանքը երկուսով
կշահեմ թեկուզ Ահեղ դատը,
եթե քեզ հետ գործարք կնքեմ,
թող Սատանադ կրի «Պրադա»,
դու ինձ եղիր շքեղ սքեմ
արի խմենք ռոմ և վիսկի,
արի խաղանք օտար խաղեր,
ընկերովի մահվան ռիսկը
վայելենք կյանքի փոխարեն
շտապիր, կյանքիս ոսկին սպառվում է,
դառնում եմ ես ավելի սթափ
ու թեև շտապ վաճառվում եմ,
վախճանվում եմ ավելի շտապ
թող բոլորին կանխիկ սիրել ես
ինձ ապառիկ էլ չես տրվել,
թե սրտիս տեղը լիներ «Ռոլեքս»,
կլինեի քեզ թանկ նվեր
իսկ եթե աճեր սրտիս գինը,
գուցե քո տեղը լիներ «Մայբախ»,
բայց թե լինեիր «Լամբորջինի»,
կքշեի ուղիղ դրախտ...
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարք
2101 записей блогов • Страница 401 из 421