Կատարյալ հիմարներ՝ կատարյալ մոլորված
Անկատար աշխարհում
վաղակատար:
Անկատար անցյալով կատարյալ հոլովված՝
Կատարյալ դժբախտներ
մենակատար:
Ապառնի ժամանակ՝ նախօրոք կատարված,
Վաղօրոք խանգարված,
դիվադադար
Կատարյալ երազներ՝ դադարով խաթարված
Եվ կյանքեր առանց
դերակատար:
Կատարյալ նմաններ՝ դրախտից վտարյալ,
Կատարյալ բախտի կատարածու,
Բայց ոչինչ չկա կատարված կատարյալ
Միայն կատարյալ
մոլորություն:
Ռ. Վեհերյան