Հանելուկներ
***
Բրդոտ մռթով, թաթը ծուռ,
Տանձ է սիրում, ոչ թե՝ նուռ:
(Արջ)
***
Ձվից ելնում – քըչփչան են,
Ձու են ածում – կըչկչան են:
(Հավ)
***
Հանդն է շրջում հեկտար-հեկտար,
Տուն է բերում անուշ նեկտար:
(Մեղու)
***
Թոկն այդ հազար գույն ունի,
Զգույշ եղե'ք – թույն ունի:
(Օձ)
***
Մեծ սափոր է կավակերտ,
Փորը տռուզ, ունկը կեռ:
(Կուժ)
***
Ահ, սարսափն է հազարների,
Գոռ արքան է գազանների:
(Առյուծ)
***
Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,
Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:
(Թութակ)
***
Պատից կախած այդ տիկ-տակը
Ցույց է տալիս ժամանակը:
(Ժամացույց)
***
Հանդ է գնում օրը օրին,
Կաթ է տալիս նա բոլորին:
(Կով)
***
Կրկես մտավ մի խրճիթ,
Չորս ոտ ունի մի կնճիթ:
(Փիղ)
***
Ապրում է նա խոր ձորում,
Գետնի տակ է բույն փորում:
Եկավ գյուղի թաղերը,
Տարավ տատի հավերը:
(Աղվես)
***
Մեծ երախում սուր ատամներ,
Մաշկը կանաչ, ոտքերը կեռ,
Նա ցամաքում և ջրի մեջ
Դարան մտած փնտրում է կեր:
(Կոկորդիկոս)
***
Ծանոթի հետ միշտ բարի,
Գողերի դեմ չար ու բարկ,
Գիշեր, ցերեկ նա չարից
Պահպանում է տուն ու բակ:
(Շուն)
***
Կաշվե կլոր մի փուչիկ
Օդ են փչել, որ ուռչի:
Շատ է թեթև գուդը չալ,
Ոտով խփես – կըթռչի:
(Գնդակ)
***
Կարմիր տուն է առանց դուռ,
Մեջը հատիկ՝ երկու բուռ:
(Նուռ)
***
Ձյունի տակից ՝ ճերմակ թաղիք,
Աչքը բացեց մի նուրբ ծաղիկ:
(Ձնձաղիկ)
***
Երկնքից իջան անփույթ շարանով,
Հողը ծածկեցին ճերմակ սավանով:
(Փաթիլներ)
***
Ի՞նչ է հագնում մարդը կաշվե,
Որ քայլելիս ոտք չմաշվի:
(Կոշիկ)
***
Բազմում է հպարտ թառի չոր ճյուղին,
Հանում է քնից մեր ամբողջ գյուղին:
(Աքաղաղ)
***
Առստաղից կախված տանձ է,
Խավարի մեջ փայլող գանձ է:
(Լամպ)
***
Ապրում է ջրում անխոս ու անօդ,
Նա մանուկներին վաղուց է ծանոթ:
(Ձուկ)