.
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Կարիքը դարձել է ընկեր,
Հոգսը՝ հարևան, դրկից,
Ցավը՝ նվիրված, ընտել,
Չի իջնում մարդուս գրկից:
Կորցրած, լքված սիրուն
Չի հիշում, որ ինքն է ընտրել,
Մոռացած, որ անկեղծ սիրում
Ապրելու ուղի պիտ փնտրել:
Կարիքը չի ընկնում ուսից,
Չի լքում՝ շատ է շնացել,
Հավատը զրկվել է հույսից ,
Խղճից էլ ծվեն է մնացել:
.
Точка невозврата: США и Израиль атаковали ИранМой брак с Николом Пашиняном завершен. Анна АкопянThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился
Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ – 201
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե պարոնաց չի վայելում
Նայել պատվին լուռ հայելում:
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե բնույթին, վարքին, հազիվ,
Դուք կեղծիք եք լոկ հավելում:
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե պարոնաց չի վայելու՞մ:
.
ՏՐԻՈԼԵՏ – 201
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե պարոնաց չի վայելում
Նայել պատվին լուռ հայելում:
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե բնույթին, վարքին, հազիվ,
Դուք կեղծիք եք լոկ հավելում:
Դուք չեք փորձե՞լ լինել ազնիվ,
Թե պարոնաց չի վայելու՞մ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ – 6
Դեմ է առել խոփը դարին.
Եվ դարն է քար, և տափն է չոր,
Ակոսներում՝ անկիրք, տոչոր,
Դեմ է առել խոփը դարին:
Թոկը լարված, եզը սովոր
Հերկում են, որ սերմեն բարին...
Դեմ է առել խոփը դարին՝
Եվ դարն է քար, և տափն է չոր:
.
ՏՐԻՈԼԵՏ – 6
Դեմ է առել խոփը դարին.
Եվ դարն է քար, և տափն է չոր,
Ակոսներում՝ անկիրք, տոչոր,
Դեմ է առել խոփը դարին:
Թոկը լարված, եզը սովոր
Հերկում են, որ սերմեն բարին...
Դեմ է առել խոփը դարին՝
Եվ դարն է քար, և տափն է չոր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ – 204
Անհաղթելի են բոլոր վախերը,
Ով չի վախենում – վաղուց փախել է,
Հավատը փոխել, խիղճը ծախել է,
Անհաղթելի են բոլոր վախերը:
Պատիվն ամոթի սյունից կախել է՝
Հեշտ է եղածը մաս-մաս ծախելը:
Անհաղթելի են բոլոր վախերը,
Ով չի վախենում – վաղուց փախել է:
.
ՏՐԻՈԼԵՏ – 204
Անհաղթելի են բոլոր վախերը,
Ով չի վախենում – վաղուց փախել է,
Հավատը փոխել, խիղճը ծախել է,
Անհաղթելի են բոլոր վախերը:
Պատիվն ամոթի սյունից կախել է՝
Հեշտ է եղածը մաս-մաս ծախելը:
Անհաղթելի են բոլոր վախերը,
Ով չի վախենում – վաղուց փախել է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ -162
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի,
Ծառս հով է սփռում՝ աճած գետի ափին՝
Մեղմիկ օրորվելով այս ամառվա տապին,
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի:
Լոկ բարիքն եմ հիշում պապիս տնկած ծառի,
Մեկ էլ կոշտուկները՝ նրա հողոտ ափին:
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի,
Ծառս հով է բերում՝ աճած գետի ափին:
.
ՏՐԻՈԼԵՏ -162
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի,
Ծառս հով է սփռում՝ աճած գետի ափին՝
Մեղմիկ օրորվելով այս ամառվա տապին,
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի:
Լոկ բարիքն եմ հիշում պապիս տնկած ծառի,
Մեկ էլ կոշտուկները՝ նրա հողոտ ափին:
Գետս ջուր է բերում աղբյուրներից սարի,
Ծառս հով է բերում՝ աճած գետի ափին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՀԻՇԻ՛Ր, ՀԱՅՐԵՆԻՔ
Դու նրանցն էիր առաջին հերթին,
Իսկ քոնը՝ նրանք ամենից առաջ,
Քանզի սիրով լի, խիզախ էին, քաջ.
Մեծ սեր է տալիս Աստված միշտ խենթին:
Դու նրանցն էիր առաջին հերթին:
Վասն հայրենյաց, հանուն հավատի,
Ի դեմ ցոփություն բերող կավատի,
Զոհում է կյանքը միշտ սիրող որդին:
Դու նրանցն էիր առաջին հերթին:
Քեզ են նվիրել երազանք ու իղձ,
Ամենաթանկը կյանքին, սիրուն կից՝
Իրենց թողնելով ուղերձը հետին:
Հիշիր, Հայրենիք...
.
ՀԻՇԻ՛Ր, ՀԱՅՐԵՆԻՔ
Դու նրանցն էիր առաջին հերթին,
Իսկ քոնը՝ նրանք ամենից առաջ,
Քանզի սիրով լի, խիզախ էին, քաջ.
Մեծ սեր է տալիս Աստված միշտ խենթին:
Դու նրանցն էիր առաջին հերթին:
Վասն հայրենյաց, հանուն հավատի,
Ի դեմ ցոփություն բերող կավատի,
Զոհում է կյանքը միշտ սիրող որդին:
Դու նրանցն էիր առաջին հերթին:
Քեզ են նվիրել երազանք ու իղձ,
Ամենաթանկը կյանքին, սիրուն կից՝
Իրենց թողնելով ուղերձը հետին:
Հիշիր, Հայրենիք...
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
. ՏՐԻՈԼԵՏ - 127
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ,
Չունես բնազդիդ մեջ խրախճանքի դու գեն,
Աստծուն չունես բողոք և աշխարհի դեմ՝ քեն,
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ:
Լավ է, որ չի մարում կայծը կամք ու հույսիդ,
Չունես ուղի՝ տանող քավարան ու գեհեն...
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ,
Չունես բնազդիդ մեջ խրախճանքի դու գեն:
.
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ,
Չունես բնազդիդ մեջ խրախճանքի դու գեն,
Աստծուն չունես բողոք և աշխարհի դեմ՝ քեն,
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ:
Լավ է, որ չի մարում կայծը կամք ու հույսիդ,
Չունես ուղի՝ տանող քավարան ու գեհեն...
Ու՞ր ես վազում, մրջյուն, ծանր բեռը ուսիդ,
Չունես բնազդիդ մեջ խրախճանքի դու գեն:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ԻՆՔՆԱՈՒՍՈՒՑՈՒՄ
Երկտողեր
***
Լավ սրիր, ընկեր, ուղեղիդ շեղբը
Հետո պետք կգա՝ երբ ընկնես նեղը:
***
Որպեսզի այլոց մտքերը պարզես -
Նախ՝ պետք է քո մութ ուղեղը մարզես:
***
Մարտնչիր պատվով, թեկուզ եւ՝ ընկիր,
Սակայն ոչ քծնիր, եւ ոչ էլ՝ ծնկիր:
***
Այսպես ինձ ասաց հրեշտակ-հուրին,-
-Սիրողն ատողից խաբվում է դյուրին:
***
Նախ քծնողի հետ ասել-խոսելը,
Նայիր ոտքի տակ՝ շատ են փոսերը:
***
Հիմարին չասես քո խելքի մասին,
Հիմար լինելն իր նա քեզ չի ասի:
***
Մենք ենք մեզ տանում դեպի բագինը,
Ոչ թե՝ այն կարմիր դիմակ հագինը:
***
Էշին տվեցին մի բուռ թարմ գարի,
Ասաց,- Աշխարհ իմ, ինչքա՜ն ես բարի:
***
Դժվար է նրանց առյուծ կոչելը,
Երբ-որ փոխել են միայն պոչերը:
.
ԻՆՔՆԱՈՒՍՈՒՑՈՒՄ
Երկտողեր
***
Լավ սրիր, ընկեր, ուղեղիդ շեղբը
Հետո պետք կգա՝ երբ ընկնես նեղը:
***
Որպեսզի այլոց մտքերը պարզես -
Նախ՝ պետք է քո մութ ուղեղը մարզես:
***
Մարտնչիր պատվով, թեկուզ եւ՝ ընկիր,
Սակայն ոչ քծնիր, եւ ոչ էլ՝ ծնկիր:
***
Այսպես ինձ ասաց հրեշտակ-հուրին,-
-Սիրողն ատողից խաբվում է դյուրին:
***
Նախ քծնողի հետ ասել-խոսելը,
Նայիր ոտքի տակ՝ շատ են փոսերը:
***
Հիմարին չասես քո խելքի մասին,
Հիմար լինելն իր նա քեզ չի ասի:
***
Մենք ենք մեզ տանում դեպի բագինը,
Ոչ թե՝ այն կարմիր դիմակ հագինը:
***
Էշին տվեցին մի բուռ թարմ գարի,
Ասաց,- Աշխարհ իմ, ինչքա՜ն ես բարի:
***
Դժվար է նրանց առյուծ կոչելը,
Երբ-որ փոխել են միայն պոչերը:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ - 57
Իզուր մի հաշվիր օրերդ անցած,
Նրանք նման են ծախսված դրամի
Անգույն են, անբույր, նաև՝ մի համի,
Իզուր մի հաշվիր օրերդ անցած:
Մեղքերդ քարե սյունին մի գամիր,
Մոմեր են վանքիդ խորանում հանգած,
Իզուր մի հաշվիր օրերդ անցած,
Նրանք նման են ծախսված դրամի:
.
ՏՐԻՈԼԵՏ - 57
Իզուր մի հաշվիր օրերդ անցած,
Նրանք նման են ծախսված դրամի
Անգույն են, անբույր, նաև՝ մի համի,
Իզուր մի հաշվիր օրերդ անցած:
Մեղքերդ քարե սյունին մի գամիր,
Մոմեր են վանքիդ խորանում հանգած,
Իզուր մի հաշվիր օրերդ անցած,
Նրանք նման են ծախսված դրամի:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏԵՐԻՈԼԵՏ – 203
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում,
Եվ ի՞նչ բերել պարտված զորապետը մարտից,
Մի բուռ ցորեն միայն հեղի դարձած արտից:
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում.
Զորք ու զինվոր խիզախ, հունդ՝ չհնձված արտում,
Երկու փոքրիկ բլուլ՝ դեռ չհասած հարդից:
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում,
Ի՞նչ է բերել պարտված զորապետը մարտից:
.
ՏԵՐԻՈԼԵՏ – 203
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում,
Եվ ի՞նչ բերել պարտված զորապետը մարտից,
Մի բուռ ցորեն միայն հեղի դարձած արտից:
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում.
Զորք ու զինվոր խիզախ, հունդ՝ չհնձված արտում,
Երկու փոքրիկ բլուլ՝ դեռ չհասած հարդից:
Ի՞նչ է թողել պարտված զորավարը մարտում,
Ի՞նչ է բերել պարտված զորապետը մարտից:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
1 ... 26, 27, 28 Генрих Бабаджанян » 19 сен 2013, 11:35 - 275 Ответы
- 132914 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
13 апр 2025, 08:25
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ