СТАНЬ VIP
ТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномГлава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюдений

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 дек 2022, 21:01

.
ԵՐԿՏՈՂԵՐ

***
Ինչ ծաղիկ էլ կուզես հյուսիր ավելին,
Ծաղկավելն այդ չի ավլելու ավելին:

***
Սիրամարգի բույնը ծեռտոտ հավանոց է՝
Պոչը նախշուն, եւ փափուկ է թեկուզ ծոցը:

***
Էշը էշին անպատվել է, էշը էշին ասել է՝ էշ.
Էշություն է հանուն պատվի՝ վիճել էին, այն էլ՝ թեժ:

***
Վատը՝ թաքցնում, լավն՝ ի ցույց հանում, որ Տերն իմանա
Մարդը՝ կես-աստված, իսկ երկրորդ կեսով իսկը սատանա:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 дек 2022, 13:25

.

ՁՈՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ

Անհայրենիք չու եք դուք
Եւ դավաճան լիրբ ու նեռ.
Դուք կիսով չափ արդեն թու՞րք,
Թե՞ կիսով չափ հայ եք դեռ:

***
Եկ, մտքերիդ միտք հավելիր՝
Դատարկվում է փորի լիքը:
Մտքիդ գանձը դար վայելիր,
Միտքը կյանքից երկար, ձիգ է:

***
Անբուժելի հիվանդները մահից լուր չեն հարցնում,
Աննպատակ գժվածները խոսքը միտք չեն դարձնում:
Ե՛լ, թափառիր երկրե երկիր՝ անանցյալ, անապագա.
Թափառական գնչուները հայրենիք չեն կորցնում:


***
Ոչ, չի պարծենում որդն իր կերածով,
Ոչ, չի պարծենում քամին բերածով,
Այսօր չար արքա՝ դաժան տիրակալ,
էգուց վատ հուշ ես՝ կյանքից հեռացող:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 дек 2022, 00:12

.
ՏՐԻՈԼԵՏ – 47

Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:
Համբույր կա - մատնիչ՝ նման է խայթի.
Այո, դժվար չէ առանց մատնության:
Այդ հետո Տերը եկավ հայտնության,
Որ մեր մեղքերից արյուն չկաթի...
Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 дек 2022, 12:09

.

***
Թող որ եռան կրքերդ խոլ, բայց մտքերդ իմաստնանան,
Թող բարակի կյանքիդ թելը, բազուկներդ թող հաստանան:
Ապրիր հույսով ու հավատով, սակայն արտդ ինքդ վարիր,
Սին տեսիլք է, երազ է սուտ այն երկնայի տաք մանանան:


***
Ոնց էլ պտտես - աշխարհի կեսը մութ է լինելու,
Թե մի տեղ երաշտ - մի այլ տեղ առատ կութ է լինելու:
Դար ուսուցանիր անկիրթ ամբոխին, կարդա խրատներ՝
Գիտ ու խոկմունքով - մարդկության կեսը բութ է լինելու:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 дек 2022, 12:30

.
ՏԵՐԻՈԼԵՏ – 205

Մի խանգարիր խղճիդ, թող իր գործը անի
Եւ թող, որ պատիվդ մնա իր բարձունքում,
Խիղճը լավ է ապրում անբասիր արցունքում,
Մի խանգարիր խղճիդ, թող իր գործը անի:
Թող պատիվներ փրկի՝ այն էլ քանի-քանի
Ու չկորչի երբեք ստի ոլորվածքում.
Մի խանգարիր խղճիդ, թող իր գործը անի,
Եւ թող, որ պատիվդ մնա իր բարձունքում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2022, 13:52

.

ՏՐԻՈԼԵՏ - 62

Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ՝ նետած բակ հսկող շանը,
Նա է մեր ԷԻ փրկիչ-վահանը,
Պատիվ տալիս են արժանավորին:
Ատիր անպատիվ ու անհարգ գոյին՝
Գալու է մի օր եղծի քաղհանը...
Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ նետած բակ հսկող շանը:




ՏՐԻՈԼԵՏ – 63

Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին,
Իսկ զենք կրողին ՝ բանականություն,
Բարի մարդուն տուր հարակայություն,
Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին:
Զի չնախատես ինձ պես քերթողին,
Մոտ եղիր՝ առանց տարակայություն:
Ժամանակ տուր, Տեր, տունն իր կերտողին,
Իսկ զենք կրողին ՝ բանականություն:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 дек 2022, 15:39

.
ՏՐԻՈԼԵՏ – 209

Բարության մեծն ու փոքրը չկա,
Եւ ոչ էլ՝ խղճի էժանն ու հինը,
Խիղճ կա՞- նույնն է մնալու գինը.
Բարության մեծն ու փոքրը չկա:
Ու՞մ է պետք խիղճը, եթե այն սին է,
Խիղճը պիտ լինի բարով լի՝ ճկած:
Բարության մեծն ու փոքրը չկա,
Եւ ոչ էլ՝ խղճի էժանն ու հինը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 янв 2023, 11:35

.
ՏՐԻՈԼԵՏ – 210

Գալիքն էլ ունայն է, հիշիր, անցյալի նման՝
Քարը անդունդ է նետվել, վերադարձ չկա,
Ո՞վ գիտի, մի օր մի քարտաշ նրա մոտ կգա.
Գալիքն էլ ունայն է, հիշիր, անցյալի նման:
Սերությամբ կլցվի մեկի կյանքը լման*՝
Կտաշվի անդրին շքեղ մի խարտյաշ կնկա,
Գալիքն էլ ունայն է, հիշիր, անցյալի նման՝
Քարը անդունդ է նետվել, վերադարձ չկա:

*ԼՄԱՆ – ամբողջ
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 июн 2024, 08:37

.

***
Եւ գայլն է իր բնույթում, եւ ոչխարն է՝ չաղ ու հիմար.
Կուշտ լափելու համար գայլը ինչու՞ պիտի հեռու գնար:
Զի բոլորն էլ մնան բարի ու լինեն գոհ, իմաստնանան -
Մարդ չգիտի ինչ քարոզի, ու՞մ, ի՞նչ դաս տա՝ վաղը, հիմա:

***
Այսօր հավատ կառուցենք, վաղվան թողեք վանքերը-
Առանց հավատ՝ խորանում, նենգ են նեռի բարքեր:
Երբ տաճարում սեր չկա, Աստված մեզ չի հավատում,
Շատացել են վանքետում նեռերի հոծ շարքերը:

***
Զզվում ենք լեշերից՝ լեշակերին պաշտելով՝
Ուր անգղներ են ճախրում արյունաբու վաշտերով,
Իսկ չորս կողմը ամբոխներ՝ աննպատակ, անուղեղ՝
Որովայնով անհատակ՝ սպանդի հետ հաշտվելով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 окт 2024, 16:32

.
ՆԱԽԱՆՁՈՒԹՅՈՒՆԸ
Նախանձությունը կարճ է կյանքի պես,
Նա լերդանում է արյան հետ՝ արագ:
Գինի է նա թունդ – մի օր պիտ ըմպես,
Խմես, խենթանաս մոլուցքով անարգ:

Նախանձությունը ջահ է հրակեզ,
Նա կյանքից կարճ չէ և ոչ էլ՝ երկար,
Մի օր ծաղրանքով պիտի ասի քեզ-
-Չէիր ուզում գալ մոտս, բայց՝ եկար:

Գայթակղում է նախանձությունը.
Կպարտվես մի օր, պայքարը ցավ է,
Հերոս ես, եթե չըմպես այդ թույնը,
Բայց նախանձելը մեռնելուց լավ է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение