.
ՏՐՆԴԵԶ Է, ՏՐՆԴԵԶ
Տրնդեզ է, տրնդեզ՝
Ոտքերի տակ հրո դեզ:
Թռեք նրա վրայով,
Հզոր արծիվների պես:
Թռեք սիրո թերով,
Հավքերի պես թևելով,
Վրայով սուրբ կրակի՝
Շեկ բոցերը ձևելով:
Տրնդեզ է, տրնդեզ,
Կապող սիրո երկու կես՝
Երկու հոգի, երկու սիրտ՝
Քոնը նրան, նրանը քեզ:
.
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуМой брак с Николом Пашиняном завершен. Анна АкопянСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяТочка невозврата: США и Израиль атаковали Иран
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՁՈՆ ՀԱՑԻՆ
Ջրաղաց եմ տարել աղուն,
Պտտվում է քարը, աղում:
-Չըխկ, հա չրըխկ,- չախչախը,- չըխկ -
Իր հին խաղն է նորից խաղում:
Գործի վերջում՝ ես տունդարձին,
Խոնարհվում եմ ջրաղացին:
Սև երդիկից մեր թոնրատան
Անուշ բույր է գալիս՝ հացի:
Եվ՝ շաղխաված հացի բույրում,
Մորս ձեռքերն եմ համբուրում:
Սրբացել են նրանք էլի՝
Հացի նման, թոնրի հրում:
.
ՁՈՆ ՀԱՑԻՆ
Ջրաղաց եմ տարել աղուն,
Պտտվում է քարը, աղում:
-Չըխկ, հա չրըխկ,- չախչախը,- չըխկ -
Իր հին խաղն է նորից խաղում:
Գործի վերջում՝ ես տունդարձին,
Խոնարհվում եմ ջրաղացին:
Սև երդիկից մեր թոնրատան
Անուշ բույր է գալիս՝ հացի:
Եվ՝ շաղխաված հացի բույրում,
Մորս ձեռքերն եմ համբուրում:
Սրբացել են նրանք էլի՝
Հացի նման, թոնրի հրում:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՄԵՐ ՏԱՆ ՄՈՒԿԸ
Մեր տուն մկնիկ է մտել,
Խեղճը ոչինչ չի գտել,
Ծլվլում է ու լացում,
Սառնարանը չի բացվում:
Ոչ երշիկ կա, ոչ՝ պանիր,
Փնտրելն իզուր է՝ նանիր:
Որ չլացի խռոված,
Տվեցի միս՝ խորոված:
Գիտեմ, գոհ է մկնիկը,
Նորից կգա բկլիկը:
.
ՄԵՐ ՏԱՆ ՄՈՒԿԸ
Մեր տուն մկնիկ է մտել,
Խեղճը ոչինչ չի գտել,
Ծլվլում է ու լացում,
Սառնարանը չի բացվում:
Ոչ երշիկ կա, ոչ՝ պանիր,
Փնտրելն իզուր է՝ նանիր:
Որ չլացի խռոված,
Տվեցի միս՝ խորոված:
Գիտեմ, գոհ է մկնիկը,
Նորից կգա բկլիկը:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԷՔՍՊՐՈՄՏ
Կյանքս տամ քեզ,
Հայոց բանակ,
Դու եւ կամք ես,
Եւ՝ նպատակ:
Լինենք ազգին
Հար հպատակ,
Ջնջենք թուրքին
Հիմնահատակ:
.
ԷՔՍՊՐՈՄՏ
Կյանքս տամ քեզ,
Հայոց բանակ,
Դու եւ կամք ես,
Եւ՝ նպատակ:
Լինենք ազգին
Հար հպատակ,
Ջնջենք թուրքին
Հիմնահատակ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
Մայրերի տոնին ընդառաջ
ՄԱՅՐ Է
Երբ պատերազմի
Դաշտում է հայրը,
Մայրը և մայր է,
Մայրը և հայր է:
Երբ հայրենիք է
Պաշտպանում հայրը,
Մայրը և կին է,
Մայրը և այր է:
Երբ մութ, մրուր է,
Ցուրտ է ու ձյուն է,
Մայրը ջերմ հուր է,
Արևաթույր է:
Նրանց պահպանենք,
Սրտանց պաշտպանենք,
Հրեշտակ են հանց,
Գորով են ու գանձ:
ՄԱՅՐԵՐԸ ՄԵՐ ՍՈՒՐԲ
Հոգատար եք միշտ,
Դուք մայրեր մեր սուրբ,
Ջահել եք, թե՝ ծեր-
Քնքուշ եք ու նուրբ:
Լինեք շատ հոգնած,
Թե՝ լինեք անքուն,
Ոչինչ չի փոխվում
Մայրեր, ձեր վարքում:
Ձեզ շատ ենք սիրում,
Ձեզ շատ ենք պաշտում,
Լինենք մենք տանը,
Թե՝ կռվի դաշտում:
ԵՐԿՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Տերը - Աստված երկնային,
Մայրս - աստված երկրային:
Ունեմ երկու անգին գանձ՝
Աստված - Մայր ու Մայր - Աստված:
Երջանիկն եմ միշտ էլ նույն՝
Ունեմ երկու սրբություն:
ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ
Քույրեր, քույրեր,
Աստղաբույլեր,
Ծաղկած գույներ,
Ծաղկաբույրեր,
Լույսով ողող
Դուք սուրբ կոթող,
Ձեր սրտերում
Սեր լինի թող:
Քույրեր, քույրեր,
Ծաղկաբույլեր,
Ազգին այրեր
Ծնող մայրեր,
Շնորհավոր
Սուրբ տոնը ձեր:
ՄԱՅՐ
Ես Մ տառի մոտ
Գրեցի մի Ա,
Ա-ի մոտ Յ եմ
Գրելու հիմա,
Տառերը շատ են,
Բայց ինձ չեն հուզում,
Մեր Այբուբենի
Ր տառն եմ ուզում:
Ես ՄԱՅՐ գրեցի
Բառերիս դաշտում,
Ու ՄԱՅՐ երգեցի,
Ես ՄԱՅՐ եմ պաշտում:
ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, մայր իմ,
Հոգու փայլ իմ,
Կերպար բարու,
Հավերժ գարուն:
Եթե ամառ –
Ջահ ես անմար,
Եթե աշուն –
Բերք ես հասուն,
Եթե ձմեռ –
Տաք վառարան,
Եթե խոսք ես –
Ավետարան:
Մայրիկ, մայր իմ,
Ուղու փայլ իմ,
Դու սուրբ տաճար՝
Սրբավայր իմ:
ՄԱՅՐ ԲԱՌԸ
Մայր բառի համը
Մի քիչ ուրիշ է ՝
Կաթնոտ է, ճաշոտ է,
Մածնոտ ու թանոտ է:
Մայր բառի գույնը
Մի քիչ ուրիշ է ՝
Կարմիր է, դեղին է-
Գույների նարոտ է:
Մայր բառի բույրը
Մի քիչ ուրիշ է ՝
Մայրոտ է...: Այդ բույրին
Ես միշտ էլ կարոտ եմ:
.
Մայրերի տոնին ընդառաջ
ՄԱՅՐ Է
Երբ պատերազմի
Դաշտում է հայրը,
Մայրը և մայր է,
Մայրը և հայր է:
Երբ հայրենիք է
Պաշտպանում հայրը,
Մայրը և կին է,
Մայրը և այր է:
Երբ մութ, մրուր է,
Ցուրտ է ու ձյուն է,
Մայրը ջերմ հուր է,
Արևաթույր է:
Նրանց պահպանենք,
Սրտանց պաշտպանենք,
Հրեշտակ են հանց,
Գորով են ու գանձ:
ՄԱՅՐԵՐԸ ՄԵՐ ՍՈՒՐԲ
Հոգատար եք միշտ,
Դուք մայրեր մեր սուրբ,
Ջահել եք, թե՝ ծեր-
Քնքուշ եք ու նուրբ:
Լինեք շատ հոգնած,
Թե՝ լինեք անքուն,
Ոչինչ չի փոխվում
Մայրեր, ձեր վարքում:
Ձեզ շատ ենք սիրում,
Ձեզ շատ ենք պաշտում,
Լինենք մենք տանը,
Թե՝ կռվի դաշտում:
ԵՐԿՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Տերը - Աստված երկնային,
Մայրս - աստված երկրային:
Ունեմ երկու անգին գանձ՝
Աստված - Մայր ու Մայր - Աստված:
Երջանիկն եմ միշտ էլ նույն՝
Ունեմ երկու սրբություն:
ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ
Քույրեր, քույրեր,
Աստղաբույլեր,
Ծաղկած գույներ,
Ծաղկաբույրեր,
Լույսով ողող
Դուք սուրբ կոթող,
Ձեր սրտերում
Սեր լինի թող:
Քույրեր, քույրեր,
Ծաղկաբույլեր,
Ազգին այրեր
Ծնող մայրեր,
Շնորհավոր
Սուրբ տոնը ձեր:
ՄԱՅՐ
Ես Մ տառի մոտ
Գրեցի մի Ա,
Ա-ի մոտ Յ եմ
Գրելու հիմա,
Տառերը շատ են,
Բայց ինձ չեն հուզում,
Մեր Այբուբենի
Ր տառն եմ ուզում:
Ես ՄԱՅՐ գրեցի
Բառերիս դաշտում,
Ու ՄԱՅՐ երգեցի,
Ես ՄԱՅՐ եմ պաշտում:
ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, մայր իմ,
Հոգու փայլ իմ,
Կերպար բարու,
Հավերժ գարուն:
Եթե ամառ –
Ջահ ես անմար,
Եթե աշուն –
Բերք ես հասուն,
Եթե ձմեռ –
Տաք վառարան,
Եթե խոսք ես –
Ավետարան:
Մայրիկ, մայր իմ,
Ուղու փայլ իմ,
Դու սուրբ տաճար՝
Սրբավայր իմ:
ՄԱՅՐ ԲԱՌԸ
Մայր բառի համը
Մի քիչ ուրիշ է ՝
Կաթնոտ է, ճաշոտ է,
Մածնոտ ու թանոտ է:
Մայր բառի գույնը
Մի քիչ ուրիշ է ՝
Կարմիր է, դեղին է-
Գույների նարոտ է:
Մայր բառի բույրը
Մի քիչ ուրիշ է ՝
Մայրոտ է...: Այդ բույրին
Ես միշտ էլ կարոտ եմ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԶԱՐԹՈՆՔ
Շողերի հետ՝ առաջին,
Որ պարգևն է Արարչի,
Զարթնեցին հավք, անասուն՝
Ճտեր, ձագեր և հասուն,
Հազար միջատ ու գազան՝
Եվ սողացող, և վազան:
Այգում ծաղկեց ծիրանը,
Հասկն ուղղեց իրանը,
Արջն էլ զարթնեց խոր քնից
Ու դուրս եկավ մութ բնից:
Զարթնեցին ձորն ու կիրճը,
Սերը, հույսը և խիղճը:
Պապս Աստծո ականջին
Ասաց,- Փառք մեր Արարչին:
.
ԶԱՐԹՈՆՔ
Շողերի հետ՝ առաջին,
Որ պարգևն է Արարչի,
Զարթնեցին հավք, անասուն՝
Ճտեր, ձագեր և հասուն,
Հազար միջատ ու գազան՝
Եվ սողացող, և վազան:
Այգում ծաղկեց ծիրանը,
Հասկն ուղղեց իրանը,
Արջն էլ զարթնեց խոր քնից
Ու դուրս եկավ մութ բնից:
Զարթնեցին ձորն ու կիրճը,
Սերը, հույսը և խիղճը:
Պապս Աստծո ականջին
Ասաց,- Փառք մեր Արարչին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54 - 559 Ответы
- 52952 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян

17 окт 2024, 16:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin

24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ