.
ՀԱՐԱՏԵՒԵՑԻ
Ես սրտիս զարկը տվի զանգերին –
Մեղմ ղողանջեցին:
Ես կամքիս ուժը տվի ողբերին –
Հետ նահանջեցին:
Ես լռությունս տվի սարերին -
Հար պապանձվեցին:
Հույզերս խռիվ տվի ամպերին –
Խուլ արտասվեցին:
Ժպիտս բարի տվի ծառերին –
Ծաղկազարդվեցին:
Հավատս տվի անհավատներին,
Տեր, հավատացին:
Սերս տվեցի սեր չունեցողաց -
Սիրահարվեցին:
Ես հույսս անգայթ տվեցի մարդկանց –
Հուսապատվեցին:
Թեկուզ ինձ ոչինչ չմնաց, բայց ես
Հարատևեցի,
Հարաթևեցի,
Եվ հարաճեցի:
.
Точка невозврата: США и Израиль атаковали ИранМой брак с Николом Пашиняном завершен. Анна АкопянThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился
Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Հենրիկ Բաբաջանյան
.
***
Մենք աշխարհին ծուռ ենք նայում՝
Մեզ թվում է ծուռը նա է,
Մեր սրտից հուր, թույն է կաթում,
Ասում ենք մեզ՝ մանանա է,
Տեսեք ներսի մեր հրեշին՝
Սուրբ հավատի սիրտը լափող,
Արարքով ՝ նեռ, վարքով ՝անսուրբ,
Բայց ճառելիս քահանա է:
.
***
Մենք աշխարհին ծուռ ենք նայում՝
Մեզ թվում է ծուռը նա է,
Մեր սրտից հուր, թույն է կաթում,
Ասում ենք մեզ՝ մանանա է,
Տեսեք ներսի մեր հրեշին՝
Սուրբ հավատի սիրտը լափող,
Արարքով ՝ նեռ, վարքով ՝անսուրբ,
Բայց ճառելիս քահանա է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱ
Հոգնել են ծառերս այգում –
Աշուն է:
Հավաքեմ բերքս առատ –
Հասուն է:
Հունդս տանեմ ջրաղաց –
Աղուն է,
Դողում է չախչախը քարին –
Աղում է:
Եռում է կաթսան օջախիս –
Խաշու է,
Օրս դառնում է իրիկուն –
Մաշում է:
Բերել եմ հունդս աղացից –
Աղու է,
Մայրս խոնարհվել տաշտին –
Մաղում է:
Թոնիրը շիկացել է –
Կայծում է,
Աղոթքս տեղ է հասել –
Աստծունն է:
.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱ
Հոգնել են ծառերս այգում –
Աշուն է:
Հավաքեմ բերքս առատ –
Հասուն է:
Հունդս տանեմ ջրաղաց –
Աղուն է,
Դողում է չախչախը քարին –
Աղում է:
Եռում է կաթսան օջախիս –
Խաշու է,
Օրս դառնում է իրիկուն –
Մաշում է:
Բերել եմ հունդս աղացից –
Աղու է,
Մայրս խոնարհվել տաշտին –
Մաղում է:
Թոնիրը շիկացել է –
Կայծում է,
Աղոթքս տեղ է հասել –
Աստծունն է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ԴԻՄԱԿՆ ՈՒ ԴՄԱԿԸ
Առակ
Գայլի դիմակ հագավ մաքին,
Որ պաշտպանի դմակն, ագին:
Գայլին հոգ չէր կեղծ դիմակը,
Պատռեց մաքու մեծ դմակը:
Լսեց խեղճի լացն ու ճիչը,
Սաստեց վերից Արարիչը,-
-Հույս չդնես լոկ դիմակիդ,
Մի դիմակ էլ դիր դմակիդ:
Դիմակի մեջ խելք չեն ցանում –
Այս է առակն ուսուցանում:
.
ԴԻՄԱԿՆ ՈՒ ԴՄԱԿԸ
Առակ
Գայլի դիմակ հագավ մաքին,
Որ պաշտպանի դմակն, ագին:
Գայլին հոգ չէր կեղծ դիմակը,
Պատռեց մաքու մեծ դմակը:
Լսեց խեղճի լացն ու ճիչը,
Սաստեց վերից Արարիչը,-
-Հույս չդնես լոկ դիմակիդ,
Մի դիմակ էլ դիր դմակիդ:
Դիմակի մեջ խելք չեն ցանում –
Այս է առակն ուսուցանում:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ԽՈՍՔԸ ԳԱՄ Է
-Դեռ չիմացած քաշից, գնից,
Միտք մի հանիր խելքիդ բնից:
Միտքը ծալ է, իսկ խոսքը՝ գամ,
Պետք է գամել որպես պատգամ,
Որ ականջից չընկնի նա ցած,-
Ասաց պապս իմաստնացած:-
Թանկ է անչափ փորձված հինը՝
Լավ իմացիր խոսքի գինը:
.
ԽՈՍՔԸ ԳԱՄ Է
-Դեռ չիմացած քաշից, գնից,
Միտք մի հանիր խելքիդ բնից:
Միտքը ծալ է, իսկ խոսքը՝ գամ,
Պետք է գամել որպես պատգամ,
Որ ականջից չընկնի նա ցած,-
Ասաց պապս իմաստնացած:-
Թանկ է անչափ փորձված հինը՝
Լավ իմացիր խոսքի գինը:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
***
Խոնարհվեցի՜ն մեջքերը նուրբ,
Գլուխները հողին հասան,
Բայց մտքերը, մտքերը սուրբ
Հպա'րտ էին ու անսասա'ն:
***
Մենք ինքներս մեզ թվում ենք հանճար
Ու չենք նկատում մեր վատն ու թերին,
Մենք ինքներս մեզ սիրում ենք անճառ՝
Ատելով ուրիշ մեզ նմաններին:
***
Լայն է՝ ասիր, նեղ եմ շինել:
Օձի թույն է - դեղ եմ շինել:
Իմ բարեկամ, դառն խոսքերիդ
Սրտիս խորքում տեղ եմ շինել:
***
Այն երեկվա փխրուն կավը
Մարդ է եղել՝ շատ էր ցավը:
Դարձավ կճուճ - կաթ էր չափում,
Ճաքեց՝ միջից շունն է լափում:
.
***
Խոնարհվեցի՜ն մեջքերը նուրբ,
Գլուխները հողին հասան,
Բայց մտքերը, մտքերը սուրբ
Հպա'րտ էին ու անսասա'ն:
***
Մենք ինքներս մեզ թվում ենք հանճար
Ու չենք նկատում մեր վատն ու թերին,
Մենք ինքներս մեզ սիրում ենք անճառ՝
Ատելով ուրիշ մեզ նմաններին:
***
Լայն է՝ ասիր, նեղ եմ շինել:
Օձի թույն է - դեղ եմ շինել:
Իմ բարեկամ, դառն խոսքերիդ
Սրտիս խորքում տեղ եմ շինել:
***
Այն երեկվա փխրուն կավը
Մարդ է եղել՝ շատ էր ցավը:
Դարձավ կճուճ - կաթ էր չափում,
Ճաքեց՝ միջից շունն է լափում:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
***
Ինչքան վերև -
Այնքան մոտ է
Եւ ակներև
Գարշահոտը:
***
Հակինթն ընկավ ցեխը,
Ցեխը նահանջեց,
Հակինթից այդ նեխը
Պատիվ պահանջեց:
***
Հանգերս հանգել են,
Վանկերս վարգել են,
Մտքերս չեն լքել -
Ինձ միշտ էլ հարգել են:
***
Իմաստության դասը տվե՛ք,
Գինովության թասը տվե՛ք:
Հիմարնե՞րն են երջանիկը...
Ինձ իմ բաժին-մասը տվե՛ք:
.
ՀԱԿԻՆԹ - թանկագին քար
.
***
Ինչքան վերև -
Այնքան մոտ է
Եւ ակներև
Գարշահոտը:
***
Հակինթն ընկավ ցեխը,
Ցեխը նահանջեց,
Հակինթից այդ նեխը
Պատիվ պահանջեց:
***
Հանգերս հանգել են,
Վանկերս վարգել են,
Մտքերս չեն լքել -
Ինձ միշտ էլ հարգել են:
***
Իմաստության դասը տվե՛ք,
Գինովության թասը տվե՛ք:
Հիմարնե՞րն են երջանիկը...
Ինձ իմ բաժին-մասը տվե՛ք:
.
ՀԱԿԻՆԹ - թանկագին քար
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
***
Մատաղն, Աստված, մատուցեցի –
Բարությամբ ես դու ինձ նայում,
Ես խոստումս հատուցեցի -
Գառն էր, ավա՜ղ, թախծոտ մայում:
***
Շրջում էի հուսազերծ՝ սերը հերքելով,
Դարձած պատրանք ու երազ սիրո հետքերով,
Տեսա մի արտ՝ անապակ, հասկով լի, հասու՜ն՝
Սերն էր անցել կենսալից սիրո հերկերով:
***
Մի դարձրու անհագ տարփանք
Ու փոթորիկ՝ սերդ ծփանք,
Այս ալեբախ կրքի ծովում
Այսօր – լողորդ, վաղը – չկանք:
***
Թեժ պայքար է այսօր պատվի,
Ո՞վ է տեսել, որ նա պարտվի,
Վեհ, անապակ, անբասիր է,
Թեկուզ մարդու կյանքը հատվի:
.
***
Մատաղն, Աստված, մատուցեցի –
Բարությամբ ես դու ինձ նայում,
Ես խոստումս հատուցեցի -
Գառն էր, ավա՜ղ, թախծոտ մայում:
***
Շրջում էի հուսազերծ՝ սերը հերքելով,
Դարձած պատրանք ու երազ սիրո հետքերով,
Տեսա մի արտ՝ անապակ, հասկով լի, հասու՜ն՝
Սերն էր անցել կենսալից սիրո հերկերով:
***
Մի դարձրու անհագ տարփանք
Ու փոթորիկ՝ սերդ ծփանք,
Այս ալեբախ կրքի ծովում
Այսօր – լողորդ, վաղը – չկանք:
***
Թեժ պայքար է այսօր պատվի,
Ո՞վ է տեսել, որ նա պարտվի,
Վեհ, անապակ, անբասիր է,
Թեկուզ մարդու կյանքը հատվի:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՏՐԻՈԼԵՏ – 201
Սարը ելնողը իղձեր ունի վեհ,
Սարից իջածը աննպատակ է՝
Իջավ ստորոտ – հեգ հպատակ է.
Սարը ելնողը իղձեր ունի վեհ:
Գագաթ չեն ելնում երբեք անպատեհ,
Իղձ կա, որ կյանքից երիցս թանկ է:
Սարը ելնողը իղձեր ունի վեհ,
Սարից իջածը աննպատակ է:
.
ՏՐԻՈԼԵՏ – 201
Սարը ելնողը իղձեր ունի վեհ,
Սարից իջածը աննպատակ է՝
Իջավ ստորոտ – հեգ հպատակ է.
Սարը ելնողը իղձեր ունի վեհ:
Գագաթ չեն ելնում երբեք անպատեհ,
Իղձ կա, որ կյանքից երիցս թանկ է:
Սարը ելնողը իղձեր ունի վեհ,
Սարից իջածը աննպատակ է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ՎԱՃԱՌՎԱԾ ԷՐ
Հոգին չգիտեր, որ վաճառվածը մարմինն է,
Մարմինը չգիտեր, օր արյունը կարմիր է,
Կարմիրը տեղյակ չէր, որ արյունը կյանք է,
Արյունը չգիտեր, որ կյանքը թանկ է,
Կյանքը տեղյակ չէր, որ թանկը վաճառված է,
Թանկը չգիտեր, որ վաճառվելը վճռված է:
Հոգին չգիտեր...
Մարմինը չգիտեր...
Կարմիրը տեղյակ չէր...
Արյունը չգիտեր...
Կյանքը տեղյակ չէր...
Թանկը չգիտեր...
Ոչ ոք չգիտեր, բայց ամեն ինչ վճռված էր:
.
ՎԱՃԱՌՎԱԾ ԷՐ
Հոգին չգիտեր, որ վաճառվածը մարմինն է,
Մարմինը չգիտեր, օր արյունը կարմիր է,
Կարմիրը տեղյակ չէր, որ արյունը կյանք է,
Արյունը չգիտեր, որ կյանքը թանկ է,
Կյանքը տեղյակ չէր, որ թանկը վաճառված է,
Թանկը չգիտեր, որ վաճառվելը վճռված է:
Հոգին չգիտեր...
Մարմինը չգիտեր...
Կարմիրը տեղյակ չէր...
Արյունը չգիտեր...
Կյանքը տեղյակ չէր...
Թանկը չգիտեր...
Ոչ ոք չգիտեր, բայց ամեն ինչ վճռված էր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
1 ... 26, 27, 28 Генрих Бабаджанян » 19 сен 2013, 11:35 - 275 Ответы
- 132914 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян

13 апр 2025, 08:25
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin

24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ