.
Նկարել եմ ոսկե արև
Նկարել եմ մի ջերմ Արև՝
Դեղին, ոսկե գույներով,
Ժպտացել է, ասել. «Բարև»,
Գարնան լույսով, բույրերով:
-Բա'րև, բար'և, բարի Արև,
Մայր բնության Մայրն ես դու,
Արարել ես ծառ ու տերև,
Ամենքինն ես, իմն ես դու:
Այդքան հեռու, բայց մոտ ու կից՝
Լույսով, հույսով, անարատ,
Կուզեմ գրկել քեզ մոտիկից.
Ելնեմ լեռն իմ Արարատ:
Նկարել եմ ոսկե Արև,
Ոսկե ժպիտ, ոսկե շող,
Թող բոլորին ասի.«Բարև»,
Եվ բոլորին ժպտա, թո'ղ:
.
В Париже стартовали ключевые торговые переговоры между Китаем и СШАШон Пенн: От «плохого парня» Голливуда до оскароносного бунтаряБлижний Восток на грани: Перестрелки «Хезболлы» и ЦАХАЛ, удары Ирана по базам США и угрозы ЙеменаНедооцененный орган: Ученые раскрывают ключевую роль аппендикса в иммунитетеТриумф «Битвы за битвой» и исторические моменты: объявлены победители 98-й церемонии «Оскар»Такер Карлсон обвиняет ЦРУ в попытке выставить его иностранным агентом Ирана
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 13 авг 2017, 14:36, всего редактировалось 1 раз.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԻՆ
Քեզ չենք ասում մնաս բարով,
Մեր Այբուբեն մեսրոպատառ,
Տալիս ես մեզ հույս ու գորով,
Հայոց լեզուն վեհ ու արդար:
Քեզնով ենք մենք կարդում, սերտում
Երգեր, մտքեր, իմաստություն,
Կըմնաս մեր մանուկ սրտում,
Մեր հավերժված հարստություն:
Չենք բաժանվում մենք քեզանից,
Այլ ասում ենք. «Ողջու՜յն, ողջու՜յն»
Դու ջահ անմար՝ մեզ ուղեկից,
Քեզ հավերժ փառք, հազար ողջույն:
.
Քեզ չենք ասում մնաս բարով,
Մեր Այբուբեն մեսրոպատառ,
Տալիս ես մեզ հույս ու գորով,
Հայոց լեզուն վեհ ու արդար:
Քեզնով ենք մենք կարդում, սերտում
Երգեր, մտքեր, իմաստություն,
Կըմնաս մեր մանուկ սրտում,
Մեր հավերժված հարստություն:
Չենք բաժանվում մենք քեզանից,
Այլ ասում ենք. «Ողջու՜յն, ողջու՜յն»
Դու ջահ անմար՝ մեզ ուղեկից,
Քեզ հավերժ փառք, հազար ողջույն:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Հանելուկներ
Շեկ, զոլավոր, հսկա կատուն
Հոշոտում է նաև մարդուն:
Որ չդառնաս նրան բաժին,
Եղեք զգոն, Սոս, Հարություն:
Վագր
Խոտակեր է, ոչ թե՝ գազան,
Սիրում է թարմ կաղամբ, գազար,
Շլդիկ է , մեծ ականջներով,
Վախկոտ է և արագ վազան:
Նապաստակ
Այդ անբանին լավ գիտեք դուք,
Դարան մտած բռնում է մուկ,
Հյուրասիրեք - կուտի նաև՝
Սառը մածուն ու յուղոտ ձուկ:
Կատու
Հող ուտող է, հողի որդի,
Չունի ոսկոռ, ոտք ու մորթի,
Հենց անձրև է գալիս վարար,
Մեկնվում է՝ ինչպես պարան:
Անձրևավորդ
Թույն ունի սուր ատամ-քիստում,
Ձու է ածում, թուխս չի նստում:
Օձ
Սև երկնքում՝ մութ ու խավար,
Փայլող աչքեր՝ հազար-հազար:
Աստղեր
Հուրն այդ՝ ծնված բամբ որոտում,
Լույս է տալիս, չի մրոտում:
Կայծակ
Ամպից շինած այդ ցնցուղը
Ջրում է ողջ հանդն ու գյուղը:
Անձրև
Շեկ, զոլավոր, հսկա կատուն
Հոշոտում է նաև մարդուն:
Որ չդառնաս նրան բաժին,
Եղեք զգոն, Սոս, Հարություն:
Վագր
Խոտակեր է, ոչ թե՝ գազան,
Սիրում է թարմ կաղամբ, գազար,
Շլդիկ է , մեծ ականջներով,
Վախկոտ է և արագ վազան:
Նապաստակ
Այդ անբանին լավ գիտեք դուք,
Դարան մտած բռնում է մուկ,
Հյուրասիրեք - կուտի նաև՝
Սառը մածուն ու յուղոտ ձուկ:
Կատու
Հող ուտող է, հողի որդի,
Չունի ոսկոռ, ոտք ու մորթի,
Հենց անձրև է գալիս վարար,
Մեկնվում է՝ ինչպես պարան:
Անձրևավորդ
Թույն ունի սուր ատամ-քիստում,
Ձու է ածում, թուխս չի նստում:
Օձ
Սև երկնքում՝ մութ ու խավար,
Փայլող աչքեր՝ հազար-հազար:
Աստղեր
Հուրն այդ՝ ծնված բամբ որոտում,
Լույս է տալիս, չի մրոտում:
Կայծակ
Ամպից շինած այդ ցնցուղը
Ջրում է ողջ հանդն ու գյուղը:
Անձրև

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Մոլորված ոզնին
Դեռ շատ փոքրիկ մի ոզնի
Գնաց անտառը զըննի՝
Ուզեց տեսնել անտառում
Ո՞վ է ապրում, թափառում:
Արջ տեսավ ու քոթոթին,
Աղվես՝ բնում իր մթին,
Սունկ, խատուտիկ ու մորի,
Բնում փոքրիկ մի լորի,
Հոնի փոքրիկ թփի տակ,
Տեսավ երկու նապաստակ,
Սկյուռ՝ հագին շեկ մորթի,
Եվ արածող մի հորթի:
Տեսավ՝ ինչ-որ չէր տեսել,
Լսեց՝ ինչ-որ չէր լսել,
Եվ անտառում խիտ ու մեծ
Փոքրիկ ոզնին մոլորվեց:
Բացատում՝ հազար գույնի,
Փնտրեց ճամփեն իր բույնի:
Փնտրեց, բույնը չգտավ,
Իսկ արևն էլ մայր մտավ:
Շատ վախեցավ խեղճը, շա՜տ,
Ահից կըծկվեց հուսահատ:
Երբ մայր ոզնին եկավ տուն,
Չգտավ փշոտ որդուն:
Աստծուց խնդրելով բարին,
Ոզնին փնտրեց իր բալին:
Փնտրեց, գտավ նա հանկարծ
Մի թփի տակ կըցկված:
Ոզնին փարվեց մայրիկին:
Մայրը գրկեց բալիկին,
Համբուրեց նուրբ թշերը,
Շոյեց սուր-սուր փշերը,
Հետո ասաց,- Առանց ինձ
Էլ դուրս չգաս դու բնից:
.
Դեռ շատ փոքրիկ մի ոզնի
Գնաց անտառը զըննի՝
Ուզեց տեսնել անտառում
Ո՞վ է ապրում, թափառում:
Արջ տեսավ ու քոթոթին,
Աղվես՝ բնում իր մթին,
Սունկ, խատուտիկ ու մորի,
Բնում փոքրիկ մի լորի,
Հոնի փոքրիկ թփի տակ,
Տեսավ երկու նապաստակ,
Սկյուռ՝ հագին շեկ մորթի,
Եվ արածող մի հորթի:
Տեսավ՝ ինչ-որ չէր տեսել,
Լսեց՝ ինչ-որ չէր լսել,
Եվ անտառում խիտ ու մեծ
Փոքրիկ ոզնին մոլորվեց:
Բացատում՝ հազար գույնի,
Փնտրեց ճամփեն իր բույնի:
Փնտրեց, բույնը չգտավ,
Իսկ արևն էլ մայր մտավ:
Շատ վախեցավ խեղճը, շա՜տ,
Ահից կըծկվեց հուսահատ:
Երբ մայր ոզնին եկավ տուն,
Չգտավ փշոտ որդուն:
Աստծուց խնդրելով բարին,
Ոզնին փնտրեց իր բալին:
Փնտրեց, գտավ նա հանկարծ
Մի թփի տակ կըցկված:
Ոզնին փարվեց մայրիկին:
Մայրը գրկեց բալիկին,
Համբուրեց նուրբ թշերը,
Շոյեց սուր-սուր փշերը,
Հետո ասաց,- Առանց ինձ
Էլ դուրս չգաս դու բնից:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄԿՆԻԿԸ
Կատուն ասաց,- Փոքրիկ Մկնիկ,
Իմ սիրելի՜, ժիր ու բկլիկ,
Բերել եմ քեզ համով պանիր,
Սիրուն դունչդ բնից հանիր:
Մկնիկն ասաց ձայնով հատու,-
-Սուտ ես խոսում, քեռի Կատու,
Որ հավատամ քեզ պես շաշին,
Կեր կդառնամ նախաճաշին:
Ունկ չեմ դնում ամեն սուտի,
Պանիր լինի - ձագդ կուտի:
.
Կատուն ասաց,- Փոքրիկ Մկնիկ,
Իմ սիրելի՜, ժիր ու բկլիկ,
Բերել եմ քեզ համով պանիր,
Սիրուն դունչդ բնից հանիր:
Մկնիկն ասաց ձայնով հատու,-
-Սուտ ես խոսում, քեռի Կատու,
Որ հավատամ քեզ պես շաշին,
Կեր կդառնամ նախաճաշին:
Ունկ չեմ դնում ամեն սուտի,
Պանիր լինի - ձագդ կուտի:
.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 01 ноя 2014, 08:38, всего редактировалось 1 раз.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ծիտն աղավնուն ասաց,- Ծիվ,
Ոչ տառ գիտեմ, ո'չ էլ՝ թիվ,
Արի', ընկեր, գումարիր
Հինգ ցորենին չորս գարի:
Կտցահարեց աղավնին՝
Հաշվապահի նման հին,
Հինգ ցորենն ու չորս գարին՝
Ասաց,- Ծիտիկ, ուղղիղ ինն:
Բայց չգտավ ծիտը խեղճ
Համով կուտը բընի մեջ:
Ագռավն ասաց հիմարին,-
-Դու գումարիր քո գարին:
.
Ծիտն աղավնուն ասաց,- Ծիվ,
Ոչ տառ գիտեմ, ո'չ էլ՝ թիվ,
Արի', ընկեր, գումարիր
Հինգ ցորենին չորս գարի:
Կտցահարեց աղավնին՝
Հաշվապահի նման հին,
Հինգ ցորենն ու չորս գարին՝
Ասաց,- Ծիտիկ, ուղղիղ ինն:
Բայց չգտավ ծիտը խեղճ
Համով կուտը բընի մեջ:
Ագռավն ասաց հիմարին,-
-Դու գումարիր քո գարին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Ծիտիկն ու մորին
Արևը լույս տվեց օրին,
Ծիտը զարթնեց, նայեց ձորին,
Հայտնեց բոլոր ծիտիկներին,-
-Կարմրե՜լ է ձորում մորին:
Թըռռե՜ք արագ, թևահարե'ք,
Հասած մորին կտցահարե'ք:
Առատ բերք կա գետի ձորում,
Թըռռե՜ք, եկե'ք, անու՜շ արեք:
Ձորը լցվեց ծիտիկներով,
Ցողաթաթախ տոտիկներով,
Կերան անուշ մորին ձորի
Ընկեր-ծիտիկ-մոտիկներով:
.
Արևը լույս տվեց օրին,
Ծիտը զարթնեց, նայեց ձորին,
Հայտնեց բոլոր ծիտիկներին,-
-Կարմրե՜լ է ձորում մորին:
Թըռռե՜ք արագ, թևահարե'ք,
Հասած մորին կտցահարե'ք:
Առատ բերք կա գետի ձորում,
Թըռռե՜ք, եկե'ք, անու՜շ արեք:
Ձորը լցվեց ծիտիկներով,
Ցողաթաթախ տոտիկներով,
Կերան անուշ մորին ձորի
Ընկեր-ծիտիկ-մոտիկներով:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ
Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:
Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:
Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:
Ահա հնուց եկած ասքը.
«Գալիք չունի տգետ ազգը»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:
Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Իմաստության սերմը բերրի :
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ
Եկավ Մեկը Սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:
Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա', սերտի'ր, եղի'ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:
Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:
Ահա հնուց եկած ասքը.
«Գալիք չունի տգետ ազգը»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:
Կեցցե' Մեկր Սեպտեմբերի՝
Իմաստության սերմը բերրի :
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 01 сен 2017, 21:28, всего редактировалось 1 раз.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Ամպե ձին
Թուխպը ամպին ասաց .- Ամպ,
Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:
Այն ամպիկը գորշ ու թաց
Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:
Անցնենք մանկաց անրջով,
Ծիածանի կամուրջով,
Նմանվենք գիժ-խելառի՝
Իջնենք ձորը Գետառի,
Հասնենք շերտերը վերին,
Ողջունենք մայր Արևին,
Ճեղքենք ամպերը մեր թաց,
Մտնենք գյուղը սրընթաց,
Անցնենք այգով ու բակով
Լույսեր վառենք սմբակով.
Լիցքավորվենք այնքան շատ,
Որ որոտանք, դառնանք շանթ,
Խառնվենք բյուր ամպերին,
Անձրև բերենք հանդերին:
Անձրև դարձան, թափվեցին
Ամպե թամբն ու ամպե ձին:
Թուխպը ամպին ասաց .- Ամպ,
Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:
Այն ամպիկը գորշ ու թաց
Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:
Անցնենք մանկաց անրջով,
Ծիածանի կամուրջով,
Նմանվենք գիժ-խելառի՝
Իջնենք ձորը Գետառի,
Հասնենք շերտերը վերին,
Ողջունենք մայր Արևին,
Ճեղքենք ամպերը մեր թաց,
Մտնենք գյուղը սրընթաց,
Անցնենք այգով ու բակով
Լույսեր վառենք սմբակով.
Լիցքավորվենք այնքան շատ,
Որ որոտանք, դառնանք շանթ,
Խառնվենք բյուր ամպերին,
Անձրև բերենք հանդերին:
Անձրև դարձան, թափվեցին
Ամպե թամբն ու ամպե ձին:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Իղձ Ամանորի
Գնամ անտառն ինձ ճանաչ,
Բերեմ եղևնի կանաչ,
Կախեմ լամպեր, խաղալիք
Եվ իղձերը իմ գալիք.
Թող մեր տուն գա միշտ բարի,
Շնորհաշատ Նոր Տարի,
Թող մեծանամ երջնիկ,
Չտեսնեմ լաց ու չարիք:
Արի, բարի Նոր Տարի,
Մեզ հավաքիր շուրջպարի,
Արի երգով ու փառքով,
Նվերների լի կառքով:
Գնամ անտառն ինձ ճանաչ,
Բերեմ եղևնի կանաչ,
Կախեմ լամպեր, խաղալիք
Եվ իղձերը իմ գալիք.
Թող մեր տուն գա միշտ բարի,
Շնորհաշատ Նոր Տարի,
Թող մեծանամ երջնիկ,
Չտեսնեմ լաց ու չարիք:
Արի, բարի Նոր Տարի,
Մեզ հավաքիր շուրջպարի,
Արի երգով ու փառքով,
Նվերների լի կառքով:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54 - 559 Ответы
- 52970 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян

17 окт 2024, 16:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin

24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ