Այգեստան
Պարտեզ ունեմ մրգաշատ՝
Նուռ կա, ծիրան ու փշատ,
Դեղձ կա, խնձոր ու խաղող,
Տանձ, սերկևիլ ոսկեկող:
Թե ամառը ինձ հյուր գաս –
Կուտես բալ, թութ ու կեռաս,
Թե՝ աշնանը մրգածոր՝
Սերկևիլ, նուռ ու սալոր:
Մրգի բույր կա ամեն տեղ՝
Համո՜վ, քա՜ղցր ու հյութեղ:
Պարտեզ չէ, այլ՝ այգեստան,
Անունը՝ Հայք-Հայաստան:
Венеции угрожает затопление: ученые предлагают перенести городВодители «Ереван Автобус» угрожают уволиться из-за невыносимых условий труда«Майкл»: Биографический фильм о Короле поп-музыки выходит с серьезными изменениямиИранский конфликт увеличивает инфляционные риски для АрменииЛевон Зурабян: Армении нужен доступ к портам Индийского океана через одну странуApple после Тима Кука: Джон Тернус возглавит компанию, обещая новую эруВэнс отправится в Пакистан для переговоров с Ираном: Трамп обвиняет Тегеран в несоблюдении договоренностейОкеан превращается в катализатор глобального потепления: обнаружена новая угрозаМалхас Амоян поборется за свою 5-ю золотую медаль чемпионата Европы
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 23 сен 2017, 23:07, всего редактировалось 2 раз(а).

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Տատս
Տատս ունի կով-կթան
Ու շատ հավեր կըրթկըրթան:
Կովը կաթ է տալիս թարմ,
Կաթը՝ կարագ, շոռ ու թան:
Իսկ հավերը ամեն օր
Ձվեր՝ ճերմակ ու կլոր:
Ուտում եմ ես միշտ համեղ
Թարմ ձվերի ձվաձեղ:
Թո'ղ, որ բարի իմ տատի
Կյանքը երբեք չհատի:
Քայլել ես սովորել
-Նոր է տարիդ բոլորել,
Դու քայլել ես սովորել:
Մի վախենա, քայլ արա,
Դու իմ պզտիկ, ժիր Արա:
Տես, քեզ կտամ այս միրգը,
Թե վազես, գաս իմ գիրկը:
Տոտիկ արեց ու կրկին
Գրկեց Արան մայրիկին:
Խաղաղություն բոլորին
Ձուկը ապրում է ջրում,
Մուկը փոքրիկ՝ իր բնում,
Գառը՝ հեռու փարախում,
Ծիտն էլ օդում է ճախրում:
Բակում ապրում են խաղաղ
Կով, խոճկոռ ու աքաղաղ:
Աստված օրհնում է նորին,-
- Խաղաղություն բոլորին:
Տատս ունի կով-կթան
Ու շատ հավեր կըրթկըրթան:
Կովը կաթ է տալիս թարմ,
Կաթը՝ կարագ, շոռ ու թան:
Իսկ հավերը ամեն օր
Ձվեր՝ ճերմակ ու կլոր:
Ուտում եմ ես միշտ համեղ
Թարմ ձվերի ձվաձեղ:
Թո'ղ, որ բարի իմ տատի
Կյանքը երբեք չհատի:
Քայլել ես սովորել
-Նոր է տարիդ բոլորել,
Դու քայլել ես սովորել:
Մի վախենա, քայլ արա,
Դու իմ պզտիկ, ժիր Արա:
Տես, քեզ կտամ այս միրգը,
Թե վազես, գաս իմ գիրկը:
Տոտիկ արեց ու կրկին
Գրկեց Արան մայրիկին:
Խաղաղություն բոլորին
Ձուկը ապրում է ջրում,
Մուկը փոքրիկ՝ իր բնում,
Գառը՝ հեռու փարախում,
Ծիտն էլ օդում է ճախրում:
Բակում ապրում են խաղաղ
Կով, խոճկոռ ու աքաղաղ:
Աստված օրհնում է նորին,-
- Խաղաղություն բոլորին:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Մարդն ու շունը
Շնիկն անցավ դողոցով
Մի անծանոթ փողոցով,
Սիրտը լիքը ահ ու վախ՝
Թաթերը թաց, դունչը կախ:
Մեղք էր շնիկը անտեր՝
Առանց ոսկոռ ու ընկեր,
Այդ անծանոթ փողոցում
Ցուրտը մարմինն էր խոցում:
Կարծես խնդրեց նա մարդուն,-
- Ինձ էլ հետդ տար քո տուն,
Տե'ս, փողոց եմ ես ընկել,
Կյանքը դառն է անընկեր:
Մարդը տարավ շանը տուն,
Շինեց հարմար, տաքուկ բույն.
Խսիր փռեց, որ պառկի
Դարձած պահակը բակի:
Անվտանգ է կյանքը, հարթ,
Երբ որ ընկեր ունի մարդ:
Շնիկն անցավ դողոցով
Մի անծանոթ փողոցով,
Սիրտը լիքը ահ ու վախ՝
Թաթերը թաց, դունչը կախ:
Մեղք էր շնիկը անտեր՝
Առանց ոսկոռ ու ընկեր,
Այդ անծանոթ փողոցում
Ցուրտը մարմինն էր խոցում:
Կարծես խնդրեց նա մարդուն,-
- Ինձ էլ հետդ տար քո տուն,
Տե'ս, փողոց եմ ես ընկել,
Կյանքը դառն է անընկեր:
Մարդը տարավ շանը տուն,
Շինեց հարմար, տաքուկ բույն.
Խսիր փռեց, որ պառկի
Դարձած պահակը բակի:
Անվտանգ է կյանքը, հարթ,
Երբ որ ընկեր ունի մարդ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 19 сен 2013, 13:58, всего редактировалось 1 раз.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Տարվա եղանակները
***
Այգում ծաղկած ծիրանի,
Հանդում կըռինչ երամի,
Քնից ելած գիժ առուն
Ասաց, -Ողջու՜յն քեզ, Գարուն:
***
Լողանում ենք ձորի լճում,
Մերկ վազվզում, ուրախ ճչում:
Մանուկները այս անհամար
Սիրում են քեզ, ձորի Ամառ:
***
Զարդարվել են կաղնին, թեղին՝
Հագած շորեր ալ ու դեղին:
Ձորը գորգ է դառել նախշուն,
Դեղին հյուր ես, ոսկի Աշուն:
***
Վառարանն ենք վառել նորից՝
Ցուրտ է փչում սար ու ձորից,
Սառել են քիթ, ականջ ու ձեռ,
Բուք է, քամի, ձյուն ու Ձմեռ:
***
Այգում ծաղկած ծիրանի,
Հանդում կըռինչ երամի,
Քնից ելած գիժ առուն
Ասաց, -Ողջու՜յն քեզ, Գարուն:
***
Լողանում ենք ձորի լճում,
Մերկ վազվզում, ուրախ ճչում:
Մանուկները այս անհամար
Սիրում են քեզ, ձորի Ամառ:
***
Զարդարվել են կաղնին, թեղին՝
Հագած շորեր ալ ու դեղին:
Ձորը գորգ է դառել նախշուն,
Դեղին հյուր ես, ոսկի Աշուն:
***
Վառարանն ենք վառել նորից՝
Ցուրտ է փչում սար ու ձորից,
Սառել են քիթ, ականջ ու ձեռ,
Բուք է, քամի, ձյուն ու Ձմեռ:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ
-Աշու՜ն, աշու՜ն, աշ՜ուն,
Ջերմ գույներով, նախշուն,
Ո՞վ է այդպես շռայլ
Քեզ գույնզգույն նախշում:
Ո՞վ է երանգ ու փայլ
Քեզ նվիրում, բախշում:
Ժպտաց աշունը մեղմ՝
Մանկան նման անմեղ,-
-Ինձ ներկել է, Արփիկ,
Մեր մայր Արև-Արփին:
Նայեց Արփիկը վերև,
Ասաց,- Ողջու՜յն, Արև,
Դու՞ ես երանգ-երանգ
Ներկում ծառ ու տերև:
Ժպտաց Արևը մեղմ՝
Մանկան նման անմեղ...
Աշուն է, ջինջ աշուն,
Արփին ձորն է նախշում,
Հավքը չվում է հետ,
Օրը դար է մաշում:
Աշու՜ն է, ջերմ աշուն,
Ձորը գորգ է նախշուն:
.
-Աշու՜ն, աշու՜ն, աշ՜ուն,
Ջերմ գույներով, նախշուն,
Ո՞վ է այդպես շռայլ
Քեզ գույնզգույն նախշում:
Ո՞վ է երանգ ու փայլ
Քեզ նվիրում, բախշում:
Ժպտաց աշունը մեղմ՝
Մանկան նման անմեղ,-
-Ինձ ներկել է, Արփիկ,
Մեր մայր Արև-Արփին:
Նայեց Արփիկը վերև,
Ասաց,- Ողջու՜յն, Արև,
Դու՞ ես երանգ-երանգ
Ներկում ծառ ու տերև:
Ժպտաց Արևը մեղմ՝
Մանկան նման անմեղ...
Աշուն է, ջինջ աշուն,
Արփին ձորն է նախշում,
Հավքը չվում է հետ,
Օրը դար է մաշում:
Աշու՜ն է, ջերմ աշուն,
Ձորը գորգ է նախշուն:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ծիտն աղավնուն ասաց,- Ծիվ,
Ո'չ տառ գիտեմ, ո'չ էլ՝ թիվ,
Արի', ընկեր, գումարի
Հինգ ցորենին չորս գարի:
Կտցահարեց աղավնին՝
Հաշվապահի նման հին,
Հինգ ցորենն ու չորս գարին՝
Ասաց,- Ծիտիկ, ուղղիղ ինն:
Բայց չգտավ ծիտը խեղճ
Համով կուտը բընի մեջ:
Ագռավն ասաց հիմարին,-
-Դու գումարի քո գարին:
.
Ծիտն աղավնուն ասաց,- Ծիվ,
Ո'չ տառ գիտեմ, ո'չ էլ՝ թիվ,
Արի', ընկեր, գումարի
Հինգ ցորենին չորս գարի:
Կտցահարեց աղավնին՝
Հաշվապահի նման հին,
Հինգ ցորենն ու չորս գարին՝
Ասաց,- Ծիտիկ, ուղղիղ ինն:
Բայց չգտավ ծիտը խեղճ
Համով կուտը բընի մեջ:
Ագռավն ասաց հիմարին,-
-Դու գումարի քո գարին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
ՆՈՐ ՏԱՐԻ Է
Եղևնի ենք բերել տուն
Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:
Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:
Ձմեռ պապին հյուր է եկել
Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերն ինձ շատ դուր է եկել:
Նոր տարի է
Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:
Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:
.
Եղևնի ենք բերել տուն
Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:
Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:
Ձմեռ պապին հյուր է եկել
Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերն ինձ շատ դուր է եկել:
Նոր տարի է
Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:
Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Ճոճանակ իմ, ճոճանակ
Ճոճանակ իմ, ճոճանակ,
Ճոճիր, ճոճվեմ շարունակ,
Որ ես առանց թևերի
Հասնեմ երկինք կապուտակ:
Այդ ինչպե՞ս ես թռչում վեր
Առանց փետուր ու թևեր,
Ճոճանակ իմ, ճոճանակ,
Տար ինձ երկինք, նորից բեր:
Ճոճիր, ճոճվեմ, լիանամ,
Աստղերին միանամ,
Աստղ բերեմ երկնքից,
Նրա փայլով հիանամ:
Ճոճանակ իմ, ճոճանակ:
.
Ճոճանակ իմ, ճոճանակ,
Ճոճիր, ճոճվեմ շարունակ,
Որ ես առանց թևերի
Հասնեմ երկինք կապուտակ:
Այդ ինչպե՞ս ես թռչում վեր
Առանց փետուր ու թևեր,
Ճոճանակ իմ, ճոճանակ,
Տար ինձ երկինք, նորից բեր:
Ճոճիր, ճոճվեմ, լիանամ,
Աստղերին միանամ,
Աստղ բերեմ երկնքից,
Նրա փայլով հիանամ:
Ճոճանակ իմ, ճոճանակ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Ամպե ձին
Թուխպը ամպին ասաց .- Ամպ,
Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:
Այն ամպիկը գորշ ու թաց
Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:
Անցնենք մանկաց անրջով,
Ծիածանի կամուրջով,
Նմանվենք գիժ-խելառի՝
Իջնենք ձորը Գետառի,
Հասնենք շերտերը վերին,
Ողջունենք մայր Արևին,
Ճեղքենք ամպերը մեր թաց,
Մտնենք գյուղը սրընթաց,
Անցնենք այգով ու բակով
Լույսեր վառենք սմբակով.
Լիցքավորվենք այնքան շատ,
Որ որոտանք, դառնանք շանթ,
Խառնվենք բյուր ամպերին,
Անձրև բերենք հանդերին:
Անձրև դարձան, թափվեցին
Ամպե թամբն ու ամպե ձին:
.
Թուխպը ամպին ասաց .- Ամպ,
Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:
Այն ամպիկը գորշ ու թաց
Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:
Անցնենք մանկաց անրջով,
Ծիածանի կամուրջով,
Նմանվենք գիժ-խելառի՝
Իջնենք ձորը Գետառի,
Հասնենք շերտերը վերին,
Ողջունենք մայր Արևին,
Ճեղքենք ամպերը մեր թաց,
Մտնենք գյուղը սրընթաց,
Անցնենք այգով ու բակով
Լույսեր վառենք սմբակով.
Լիցքավորվենք այնքան շատ,
Որ որոտանք, դառնանք շանթ,
Խառնվենք բյուր ամպերին,
Անձրև բերենք հանդերին:
Անձրև դարձան, թափվեցին
Ամպե թամբն ու ամպե ձին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան Մանկական բանաստեղծություններ
Հանելուկներ
Ասե'ք, ո՞վ է այդպես փչում,
Հսկայի պես հևում, շնչում,
Մեկ ավլում է բակ ու փողոց,
Մեկ աղբ, տերև բերում, փնջում:
(Քամի)
Մեջը հարյուր էջ ու թերթ,
Ամեն մի էջ ունի հերթ:
Կարդացին էջ-թերթերը,
Խելոքացան խենթերը:
(Գիրք)
Անուշ բույրով, փշապատ
Մի թուփ ունեմ պարտեզում,
Ծակծկում է բուռ ու մատ,
Երբ պոկել եմ ես ուզում:
(Վարդ)
Դըղրդոցով, որոտով
Հազար կաթիլ է կաթում,
Հոսում ձորով, արոտով,
Դառնում ջրվոր մեր արտում:
(Անձրև)
Երկու դանակ ու մի գամ:
Դարձիր դերձակ, եկ, քեզ տամ:
(Մկրատ)
Շոր է կարում – քիստ է օձի,
Զգույշ կարիր, որ չխոցի:
( Ասեղ)
Մութ երկնքից ոնց են կառչել
Մարդկանց նայող հազար աչքեր:
(Աստղեր)
Մի կարճ ձողով՝ մեջը թանաք,
Գիր եմ գրում ես անքանակ:
(Գրիչ)
Այգի է գալիս ամեն մութ գիշեր,
Ոտից մինչ գլուխ ունի սուր փշեր:
(Ոզնի)
Որս է անում առանց ընկեր,
Որսածն էլ ի՞նչ – միայն մկներ:
(Կատու)
.
Ասե'ք, ո՞վ է այդպես փչում,
Հսկայի պես հևում, շնչում,
Մեկ ավլում է բակ ու փողոց,
Մեկ աղբ, տերև բերում, փնջում:
(Քամի)
Մեջը հարյուր էջ ու թերթ,
Ամեն մի էջ ունի հերթ:
Կարդացին էջ-թերթերը,
Խելոքացան խենթերը:
(Գիրք)
Անուշ բույրով, փշապատ
Մի թուփ ունեմ պարտեզում,
Ծակծկում է բուռ ու մատ,
Երբ պոկել եմ ես ուզում:
(Վարդ)
Դըղրդոցով, որոտով
Հազար կաթիլ է կաթում,
Հոսում ձորով, արոտով,
Դառնում ջրվոր մեր արտում:
(Անձրև)
Երկու դանակ ու մի գամ:
Դարձիր դերձակ, եկ, քեզ տամ:
(Մկրատ)
Շոր է կարում – քիստ է օձի,
Զգույշ կարիր, որ չխոցի:
( Ասեղ)
Մութ երկնքից ոնց են կառչել
Մարդկանց նայող հազար աչքեր:
(Աստղեր)
Մի կարճ ձողով՝ մեջը թանաք,
Գիր եմ գրում ես անքանակ:
(Գրիչ)
Այգի է գալիս ամեն մութ գիշեր,
Ոտից մինչ գլուխ ունի սուր փշեր:
(Ոզնի)
Որս է անում առանց ընկեր,
Որսածն էլ ի՞նչ – միայն մկներ:
(Կատու)
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54 - 559 Ответы
- 53315 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
17 окт 2024, 16:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2449 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ