Генрих Бабаджанян » 24 сен 2019, 11:52
ԱՅԲ
Ես Ա տառն եմ-.
Արտն ու առ եմ,
Արշալույսը՝
Այգն ու լույսը,
Ակն՝ աղբուրի,
Անուշ բույրի:
Ադամանդ եմ
Թագ ու խույրի,
ԼյառնԱրարատ՝
Սարն անարատ:
Այգեքաղն եմ,
Այգու շաղն եմ:
Մտքի ծիլն եմ,
Խոսքի ջիլն եմ,
Այբուբենում
Առաջինն եմ:
ԲԵՆ
Ես Բ տառն եմ,
Բարի բառն եմ,
Բարիք եմ, բերք,
Բարբառ ու երգ:
Բարեկամի
Օգնության ձեռք,
Բարձունքին բերդ,
Բարության հերթ,
Զատկի բաղարջ
Բանակ եմ քաջ,
Ծառ բարեբեր
Բարության բեռ՝
Բյուր ու հարյուր
Աստվածաբույր,
Արարչատուր
Մանկան բարուր:
ԳԻՄ
Գ-ն եմ՝ Գիմ-ն եմ
Գարնան հիմն եմ,
Գորովն՝ հարգի,
Ծաղկած այգի՝
Այգեստանն եմ
Այգու համն են:
Գրկող գութն եմ,
Այգու կութն եմ:
Երգ-գողթանն եմ,
Հերկ-գութանն եմ:
Համով մածնի
Գերող թանն եմ:
Գաղթող, երբ գաս -
Ես միշտ տանն եմ: