Генрих Бабаджанян » 28 янв 2021, 18:58
ԶԻՆՎՈՐ
Կամքդ կոփած մարտում՝
Արիությամբ համառ,
Քրտինք թափած արտում՝
Մեր մանկության համար,
Պահիր հավերժ խաղաղ
Մեր երկիրը, զինվոր,
Չանես կյանքդ մատաղ,
Որ գաս, դառնաս հնձվոր,
Կամ՝ գիտնական մի այր,
Բժիշկ, քանդակագործ,
Մտքով՝ իմաստնափալ,
Գործում՝ հազարափորձ:
Կրկներգ.
Արի, դարձիր դու հայր,
Արի, մնա որդի,
Որ քեզ սիրող մի մայր
Ցավին ցավ չբարդի:
Վարդան էիր երեկ,
Այսօր՝ Մոնթե ու Սոս,
Չես նահանջել երբեք,
Մեր անկոտրում հերոս:
Դարձիր, զինվոր, դու տուն,
Փառք ու պատվով անբիծ,
Հաղթանակած մարտում՝
Խիզախների շարքից:
Հայրդ խիզախ նույնպես,
Պապդ՝ քաջ ֆիդայի,
Ձգտումներով քո վես
Ապագան ես հայի:
Կրկներգ.
Արի, դարձիր դու հայր,
Արի, մնա որդի,
Որ քեզ սիրող մի մայր
Ցավին ցավ չբարդի: